ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 185

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի մասին պայմանագրի իրագործման որոշ հարցերի» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

«   »    ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների ԵՎ ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի իրականացման որոշ հարցերի մասին

 

2020 թվականի փետրվարի 3-ի Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության սպրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրի հրահանգը.

Եվրասիական տնտեսական միության ապրանքների նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման ժամանակ իրավաբանորեն նշանակալի գործողությունների տեսակների և այդպիսի իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերի տեսակների ցանկը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով՝ պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված տուրքերի չափերը սահմանելու դեպքում խնդրել այդ պետությանը սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանվող շվեյցարական ֆրանկի փոխարժեքի կիրառումը Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվով:

Պայմանագրի 25-րդ հոդվածի 2-րդ կետի իրականացման նպատակով սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված իրավաբանորեն նշանակալի գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերը կարող են վերանայվել Եվրասիական տնտեսական միության ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

-ի      թիվ