ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 144

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »     ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» կարգադրության նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »     ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածի երրորդ պարբերությանը, 95-րդ հոդվածի 1-ն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20      թվականի    ի

թիվ      կարգադրությամբ

 

ՊԼԱՆ («ճանապարհային քարտեզ»)

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Իրագործման ձևը

Կատարման ժամկետը

Կատարողը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ (անարգել) տեղափոխման ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրի մշակում, այդ թվում՝

միջազգային պայմանագրի նախագիծ

2021 թվականի դեկտեմբեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմիններ

օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը ներկայացվող անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում՝ համեմատական վերլուծություն անցկացնելու հիման վրա, այդ թվում՝ Կոդեքս Ալիմենտարիուսի CAC/GL 32-1999 «Օրգանական արտադրանքի արտադրության, վերամշակման, դրոշմավորման և իրացման ուղեցույց»-ի պահանջներին, ինչպես նաև հնարավոր ներմուծող երկրների ստանդարտների և կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով, անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից՝ օրգանական արտադրանքի արտադրության և օրգանական արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ տրվող փաստաթղթերի ճանաչումն արտահանման առավել բարձր հետաքրքրություն ներկայացնող շուկաներում ապահովելու համար

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական (անհրաժեշտության դեպքում)

2021 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

օրգանական գյուղատնտեսական արտադրանքի դրոշմավորմանը և ուղեկից փաստաթղթերին ներկայացվող՝ անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն, Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական (անհրաժեշտության դեպքում)

2021 թվականի առաջին կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից՝ օրգանական արտադրանքի արտադրության և օրգանական արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ տրվող փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչումն ապահովելու (այդ թվում՝ օրգանական արտադրանքի արտադրությանը ներկայացվող պահանջների պահպանման կանոնների և ընթացակարգերի) համար անդամ պետությունների օրենսդրության պահանջների ներդաշնակեցման կամ միասնականացման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվականի երկրորդ կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համապատասխանության հաստատում իրականացնող հավատարմագրված մարմինների և օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրողների միասնական ռեեստրի ձևավորման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվականի երկրորդ կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

երրորդ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համար Միության ներքին շուկայի հասանելիության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվականի երկրորդ կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և շրջանառության վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար առաջարկությունների նախապատրաստում

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի արձանագրություն

2021 թվականի երկրորդ կիսամյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

2. Օրգանական գյուղատնտեսության համար շարժման միջազգային ֆեդերացիայի (IFOAM) և Օրգանական գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի (FIBL) հետ Հանձնաժողովի համագործակցության հուշագրերի նախագծերի նախապատրաստում

Հանձնաժողովի ակտեր

2023 թվական (միջազգային պայմանագիրը ստորագրելուց ոչ շուտ)

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

3. Անդամ պետություններում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համար երրորդ երկրների շուկաների հասանելիության հարցերի մշակում

Միության մարմինների ակտեր (անհրաժեշտության դեպքում)

 

2023-2025 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ