ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
8 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Արտահանման զարգացման համատեղ միջոցների մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական միջկառավարական խորհրդի «Արտահանման զարգացման համատեղ միջոցների մասին» կարգադրության նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Արտահանման զարգացման համատեղ միջոցների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Արտահանման զարգացման համատեղ միջոցների մասին
Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ արտահանման ֆինանսական աջակցության հետևյալ միջոցների ընդունման հնարավորությունը մշակելու խնդրանքով.
Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվող՝ ազգային արժույթներով անդամ պետությունների ֆինանսավորման մեխանիզմի ձևավորում՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին և նախագծերին աջակցելու նպատակով.
վարկերի (ներառյալ վարկերի գծով տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը) և ֆինանսավորման այլ գործիքների գծով, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրագործվող ծրագրերի շտկում և (կամ) ընդունում՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին ու նախագծերին աջակցելու նպատակներով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների և ազգային արտահանման վարկային գործակալությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի ավարտը մշակել Եվրասիական վերաապահովագրական պուլի և (կամ) Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով արտահանման գործարքների վերաապահովագրության և համաապահովագրության երկկողմանի իրականացման փորձը՝ արտահանման համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման նպատակով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի ավարտը մշակել անդամ պետություններում արտադրված արտադրանքի՝ արտաքին շուկաներ արտահանմանն աջակցելու նպատակով անդամ պետություններում ստեղծված տեղեկատվական ռեսուրսների օգտագործման մասով արտահանման ոչ ֆինանսական աջակցության համատեղ միջոցների կիրառման հնարավորության և նման տեղեկատվական ռեսուրսներին մուտք գործելու կարգի հարցը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|