ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ ապահովել, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 191 կարգադրությամբ ստեղծված՝ Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում, Միության արդյունաբերականացման քարտեզի մշակումը, որը ներառում է տեղեկատվություն՝ իրագործվող և իրագործման համար պլանավորվող խոշոր ներդրումային նախագծերի և արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար էական նշանակություն ունեցող նախագծերի, այնպիսի կոոպերացիոն կապերի և տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ, որոնցով նպատակահարմար է ներմուծափոխարինման իրականացումը և առկա են ձեռնարկություններ, որոնք պատրաստ են մասնակցելու համապատասխան նախագծերի իրագործմանը, տվյալներ այնպիսի արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ, որը երրորդ երկրներից միության մաքսային տարածք է ներմուծվում առավել մեծ ծավալներով, և այդ տվյալների հիման վրա առաջարկների ձևավորումը՝ Միության անդամ պետությունների տարածքներում արտադրական հզորությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև Միության արդյունաբերականացման քարտեզի տեղադրումը Միության պաշտոնական կայքում և դրա արդիականացումը։
2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել լիազորված մարմինների կողմից Միության արդյունաբերականացման քարտեզն արդիականացնելու նպատակով առաջարկներ ներկայացնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |