ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ ապահովել Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի մշակումը, որն իր մեջ կներառի տեղեկատվություն՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում խոշոր ներդրումային և նորարարական նախագծերի մասին, որոնք իրագործվում կամ պլանավորվում են իրագործվել Միության անդամ պետություններում, այն ուղղությունների մասին, որոնց մասով նպատակահարմար է իրագործել նախագծեր՝ ագրոարդյունաբերական համալիրի ռեսուրսային ապահովման և ներմուծման փոխարինման նպատակներով, այն գյուղատնտեսական ապրանքների և ռեսուրսների մասին, որոնց հետ կապված՝ Միության շուկայում նկատվում է ներմուծման մեծ մասնաբաժին, ինչպես նաև տվյալ քարտեզի տեղադրումը Միության պաշտոնական կայքում:
2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել լիազորված մարմինների կողմից Միության ագրոարդյունաբերության զարգացման քարտեզի արդիականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացվելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|