ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 92 |
քաղ. Մոսկվա |
«ԱՌԱՋՆԱՅԻՆ ՁԵՎԵՐՈՎ ԷԹԻԼԵՆԻ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԳԱՅՈՒՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Առաջնային ձևերով էթիլենի պոլիմերների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև զգայուն այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Առաջնային ձևերով էթիլենի պոլիմերների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև զգայուն այն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 75Դ ծանոթագրությամբ.
«75Դ) Մաքսային արժեքի 6,5 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։».
ե) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 39-րդ խմբի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ծանոթագրություններ՝
1. 3901 40 000 1 ստորաենթադիրքում ընդգրկվում են 0,94-ից պակաս տեսակարար կշռով էթիլեն-ալֆա-օլեֆինային համապոլիմերները՝ պայմանով, որ դրանք ունեն հետևյալ բնութագրերից մեկը կամ մի քանիսը՝
- պարունակում են օկտեն-1 համամոնոմերը.
- ունեն 0,916-ից պակաս տեսակարար կշիռ.
- ունեն 120 °С-ից պակաս հալման ջերմաստիճան։
2. 3904 10 000 1 ստորաենթադիրքում՝
«պոլիվինիլքլորիդային էմուլսիոն խեժեր» եզրույթը նշանակում է էմուլսիոն պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց առաջնային մասնիկների չափը կազմում է 0,1-3 մկմ.
«պոլիվինիլքլորիդային միկրոկախույթային խեժեր» եզրույթը նշանակում է միկրոկախույթային պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց առաջնային մասնիկների չափը կազմում է 0,1-3 մկմ.
«պոլիվինիլքլորիդէքստենդեր խեժեր» եզրույթը նշանակում է կախույթային պոլիմերացման ժամանակ ստացված պոլիվինիլքլորիդային խեժեր, որոնց մասնիկների չափը կազմում է 20-50 մկմ։»։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված զգայուն այն ապրանքների ցանկում, որոնց առնչությամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 40 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«3901 40 000 1 |
- - Եվրասիական տնտեսական միության՝ տվյալ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված համապոլիմերներ |
|
3901 40 000 9 |
- - այլ»։ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ի թիվ որոշման |
ԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
|
3901 40 000 0 |
- 0,94-ից պակաս տեսակարար կշռով էթիլեն-ալֆա-օլեֆինային համապոլիմերներ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ի թիվ որոշման |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորը |
|
3901 40 000 |
- 0,94-ից պակաս տեսակարար կշռով էթիլեն-ալֆա-օլեֆինային համապոլիմերներ |
|
|
3901 40 000 1 |
- - Եվրասիական տնտեսական միության՝ տվյալ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված համապոլիմերներ |
- |
|
3901 40 000 9 |
- - այլ |
- |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ի թիվ որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
|
3901 40 000 1 |
- - Եվրասիական տնտեսական միության՝ տվյալ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ նշված համապոլիմերներ |
0 |
|
3901 40 000 9 |
- - այլ |
075Դ) |