ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 հուլիսի 2020 թվականի

թիվ 11

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) արդյունավետ իրականացումն ապահովելու, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու և Եվրասիական տնտեսական միության տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մասին, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ իրենց տարածքներում ապրանքների առանձին խմբերի համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու մտադրության մասին ծանուցումն ուղարկել այդ անդամ պետությունների տարածքներում այդպիսի չդրոշմավորված ապրանքների շրջանառության համար արգելք սահմանելու ենթադրվող ամսաթվից ոչ ուշ, քան 9 ամիս առաջ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ հաշվի առնելով ապրանքների առանձին խմբերի համար նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու ստեղծված գործելակերպը՝

սահմանել դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը (այսուհետ՝ բազային մոդել), որը նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելիս կապահովի միասնականացված մոտեցումներ, այդ թվում՝ այն դեպքում, երբ Հանձնաժողովի խորհրդի կողմից չի ընդունվել Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին որոշումը.

ապրանքների նոր խմբերի համար դրոշմավորում սահմանելու մասին հարցը քննարկելիս օգտագործել բազային մոդելը՝ անհրաժեշտության դեպքում ճշտելով ապրանքների որոշակի խմբերի համար դրոշմավորում սահմանելու հետ առնչվող սպեցիֆիկ առանձնահատկությունները:

3. Առաջարկել անդամ պետություններին սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս կիրառել բազային մոդելը՝ Միության շուկայում դրոշմավորման ազգային համակարգերի տարբեր ստանդարտների հետ կապված խոչընդոտների առաջացումը թույլ չտալու նպատակով:

4. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝

դրոշմավորման ենթակա ապրանքների համար գործող հսկողության այլ համակարգերի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ ծանրաբեռնումից խուսափելու նպատակով՝ հաշվի առնել տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ դրոշմավորման համակարգի և հսկողության այլ համակարգերի կողմից ներկայացվող պահանջների օպտիմալացման անհրաժեշտությունը.

խստացնել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման ընթացքի նկատմամբ հսկողությունը:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝

իրականացնել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մշտադիտարկումը և դրանք համաձայնեցված կատարելու նպատակով՝ անդամ պետությունների գործունեության համակարգումը.

2020 թվականի IV եռամսյակում Հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել բազային մոդելի մշակման ընթացքի և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի կատարման մասին:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան