Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հուլիսի 2020 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ՝ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԵՎ ԱՅԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված ձեռնարկվող միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների համալիր պլանը (այսուհետ՝ համալիր պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ եռամսյակը մեկ, ոչ ուշ, քան եռամսյակի վերջին ամսվա 20-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել համալիր պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2021թ. երկրորդ կիսամյակում Եվրասիական միջկառավարական խորհուրդ ներկայացնել համալիր պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 16 կարգադրությամբ |
ՀԱՄԱԼԻՐ ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության բնագավառում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողները |
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների միջև COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի և անցկացվող հակահամաճարակային միջոցառումների մասին տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում |
մշտապես՝ մինչև COVID-19 կորոնավիրուսային հիվանդության համավարակի ավարտը |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
|
2. «Վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) հայտնաբերման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր արտադրանքի տարածման դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված սանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվության փոխանակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ |
|
3. «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում անդամ պետությունների՝ առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովման ոլորտներում լիազորված մարմինների պաշտոնական կայքերում ոչ կոնտակտային ջերմաչափման, անհատական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանիչ միջոցների, այդ թվում ՝ ձեռքերի մշակման համար հակասեպտիկների՝ անդամ պետություններում գրանցված արտադրողների մասին տեղեկատվության զետեղում |
2020-2021 թվականներ |
անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ |
|
4. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև COVID-19 կորոնավիրուսային վարակի առումով անբարենպաստ երկրներից ժամանող և անդամ պետությունների տարածքներով տարանցման կարգով փոխադրվող անձանց մասին տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում՝ նրանց նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու և անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ կատարելու համար |
մշտապես՝ մինչև COVID-19 կորոնավիրուսային հիվանդության համավարակի ավարտը |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
|
5. Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներին արձագանքելու համար համաձայնեցված ալգորիթմը կարգավորող առաջարկությունների մշակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
|
6. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև անդամ պետությունների տարածքների համար ակտուալ վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաճարակաբանական վերահսկողության և սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) միջոցառումների անցկացման հարցերով տեղեկատվության փոխադարձ փոխանակման ապահովում |
մշտապես |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
|
7. COVID-19 կորոնավիրուսային վարակի լաբորատոր հետազոտությունների և հետազոտությունների որակի վերահսկման համար ստուգիչ վահանակների (թեստ-վահանակների) ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
2020-2021 թվականներ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ |
|
8. Անդամ պետությունների պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների համատեղ վարժանքների անցկացում՝ ակտուալ և անհայտ (նոր) վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքման միջոցառումներ մշակելու նպատակով |
COVID-19 կորոնավիրուսային հիվանդության համավարակի ավարտից հետո՝ ոչ պակաս, քան տարին մեկ անգամ |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, պետական իշխանության այլ շահագրգիռ մարմիններ |
|
9. Բժշկական և սանիտարահամաճարակաբանական ուղղվածության կազմակերպությունների մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների անցկացում՝ համաճարակաբանության, կլինիկական պատկերի, ախտորոշման, վտանգավոր ինֆեկցիոն և մակաբուծական հիվանդությունների կանխարգելման և կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետություններին Ռուսաստանի Դաշնության կողմից օժանդակության ծրագրերի իրականացման շրջանակներում |
մշտապես |
անդամ պետությունների շահագրգիռ լիազորված մարմիններ |
|
10. Անդամ պետություններում համատեղ գիտական հետազոտությունների անցկացում՝ անդամ պետությունների տարածքներում արդի վարակիչ հիվանդությունների պատվաստանյութերի և ախտորոշիչ թեստ-համակարգերը մշակելու նպատակով |
2021 թվականից՝ համատեղ ծրագրերի շրջանակներում |
անդամ պետությունների՝ համատեղ ծրագրերի մասնակից հանդիսացող գիտահետազոտական կազմակերպություններ |
|
11. Արձագանքման համակարգված միջոցառումների մշակում՝ վարակիչ հիվանդությունների տարածման, այդ թվում՝ նոր վարակիչ հիվանդությունների առաջացման կապակցությամբ |
2021 թվականի համար |
անդամ պետություններում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմիններ, անդամ պետությունների առողջապահության նախարարություններ, անդամ պետությունների այլ շահագրգիռ մարմիններ |