ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 181 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ՝
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի վրա,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տնտեսական ինտեգրման զարգացման անհրաժեշտությունը,
ձգտելով ընդլայնել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների օգտագործումն անդամ պետությունների տարածքներով փոխադրումները կազմակերպելիս,
ցանկանալով ապահովել ապրանքների օրինական շրջանառությունը Միության շրջանակներում,
համաձայնեցին հետևյալի մասին․
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝
նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողության կանգնեցնելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման սկիզբը.
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողությունից հանելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ավարտը.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի միակցում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի միացում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ.
հսկող մարմին՝ անդամ պետության պետական մարմին (կազմակերպություն), որի գործառույթների մեջ է մտնում պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկում՝ տեղեկատվության ընդունման և մշակման գործընթաց (ներառյալ ոչ բնականոն իրավիճակների և (կամ) չարտոնված գործողությունների մասին տեղեկատվությունը), որը ստանում են նավիգացիոն կապարակնիքից ազգային օպերատորի տեղեկատվական համակարգ.
նավիգացիոն կապարակնիք՝ տեխնիկական սարքավորում, որը կազմված է կապարակնքման տարրից և էլեկտրոնային բլոկից, աշխատում է նավիգացիոն արբանյակային համակարգերի տեխնոլոգիաների հիմքով և ապահովում է հետագծման օբյեկտին առնչվող տեղեկատվության փոխանցումը.
նավիգացիոն կապարակնիք դնելը՝ գործընթաց, որը ներառում է հետագծման օբյեկտների կամ դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրա նավիգացիոն կապարակնիքը ֆիզիկապես դնելը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, և կապարակնքման տարրի միակցում.
ազգային օպերատոր՝ անդամ պետության իրավաբանական անձ, որը որոշվել է որպես նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ օբյեկտների փոխադրումների հետագծումն ապահովող ազգային օպերատոր.
նավիգացիոն կապարակնիքի չարտոնված հանում՝ նավիգացիոն կապարակնիքի հանում, որի ժամանակ կապարակնքման տարրի անջատումը տեղի է ունեցել առանց ազգային օպերատորի այն տեղեկատվական համակարգի հնարավորություններն օգտագործելու, որում այն գրանցված է, կամ սույն համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքը հանելու մասով գործողությունների կատարման կարգի խախտմամբ՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու.
հետագծման օբյեկտ՝ ապրանքներ (արտադրանք), որոնց փոխադրումը երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով ենթակա է հետագծման՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ.
փոխադրման հետագծում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը, երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը, նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը և այն տվյալների փոխանցումը, որոնք ստացվել են հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ընթացքում՝ սույն Համաձայնագրին համապատասխան.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ՝ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի անջատում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ.
նավիգացիոն կապարակնիքի հանում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումը և դրա՝ հետագծման օբյեկտների կամ դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրայից ֆիզիկական հանումը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները:
Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով:
Հոդված 2
1. Սույն համաձայնագրով սահմանվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման համար (այսուհետ՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծում) Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերը և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմը:
2. Սույն համաձայնագրի դրույթները կիրառվում են հետևյալ փոխադրումների հետագծման նկատմամբ, որոնք՝
սկսվել են մեկ անդամ պետության տարածքում և ավարտվում են այլ անդամ պետության տարածքում.
սկսվել են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են անդամ պետություններից մեկի տարածքում.
սկսվել են մեկ անդամ պետության տարածքում, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս.
սկսվել են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, իրականացվում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում և ավարտվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:
Հոդված 3
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման իրականացումը կազմակերպելու՝ սույն համաձայնագրով նախատեսված մեխանիզմը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված դեպքերում անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառումն ապահովելու նպատակով:
Հանձնաժողովը, այդպիսի դեպքեր սահմանելիս ելնելով նավիգացիոն կապարակնիքների կիրառման նպատակներից՝ կարող է սահմանել հետագծման օբյեկտները, տրանսպորտի տեսակները, որոնցով դրանք փոխադրվում են, անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման կիրառման և (կամ) հսկող մարմինների կողմից այդ հետագծման արդյունքների օգտագործման պայմանները:
2. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման իրականացումը կազմակերպելու՝ սույն համաձայնագրով նախատեսված մեխանիզմը կարող է կիրառվել անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքները ցանկացած շահագրգիռ անձի կողմից ազգային օպերատորների հետ պայմանագրային հիմքով օգտագործվելիս:
Հոդված 4
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները:
2. Անդամ պետություններում ազգային օպերատորների թիվը սահմանվում է դրանց օրենսդրությանը համապատասխան:
3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման ապահովման մասով գործառույթները կարող են վերապահվել անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Այս դեպքում սույն համաձայնագրի՝ ազգային օպերատորներին վերաբերող դրույթները տարածվում են այդպիսի պետական մարմինների (կազմակերպությունների) վրա:
4. Ազգային օպերատորը գործունեություն է իրականացնում այն անդամ պետության տարածքում, որի օրենսդրությանը համապատասխան այն ստեղծվել (գրանցվել) է:
5. Այն դեպքում, երբ անդամ պետությունում սահմանվել են մի քանի ազգային օպերատորներ, այդ անդամ պետության հսկող մարմինների և այլ անդամ պետությունների ազգային օպերատորների հետ տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով, այդպիսի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում է ազգային օպերատոր կամ անդամ պետության պետական իշխանության մարմին, որոնք լիազորված են այդպիսի փոխգործակցության համար (այսուհետ՝ լիազորված օպերատոր (մարմին))՝ ներառյալ այլ անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցությունը:
Լիազորված օպերատորի (մարմնի) և անդամ պետության ազգային օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:
Հոդված 5
1. Ազգային օպերատորը պետք է ապահովի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող՝ տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ մշտական հիմունքներով՝ շաբաթը 7 օր, օրական 24 ժամվա ընթացքում:
2. Ազգային օպերատորների՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով պետք է ապահովվեն՝
փոխադրման եզակի համարի ձևավորումը,
նավիգացիոն կապարակնիքից՝ դրա եզակի նույնականացման համարի, վիճակի (դրվել է, հանվել է), աշխարհագրական կոորդինատների, կուտակիչի լիցքավորման մակարդակի մասին տեղեկատվության ընդունումն ու մշակումը,
անդամ պետությունների տարածքներով յուրաքանչյուր հետագծվող փոխադրման մասին այդպիսի փոխադրմանը վերաբերող՝ Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունների, նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման փաստերի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքից ստացված և այդպիսի տեղեկատվական համակարգի կողմից մշակված տեղեկատվության հաշվառումն ու պահպանումը,
իրական ժամանակի ռեժիմում այն անդամ պետության ազգային օպերատորի (լիազորված օպերատորի (մարմնի)) տեղեկատվական համակարգ տեղեկությունների փոխանցումը, որի տարածքով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, իսկ այն դեպքում, երբ այն անդամ պետությունում, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը, սահմանված է լիազորված օպերատորը (մարմինը)՝ այդ լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ տեղեկությունների փոխանցումը, որոնք սահմանվել են Հանձնաժողովի կողմից՝ սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
այլ անդամ պետությունների ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) տեղեկատվական համակարգերի, իսկ այն դեպքում, երբ այն անդամ պետությունում, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը, սահմանված է լիազորված օպերատորը (մարմինը)՝ այդ լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի հետ տեղեկատվական փոխգործակցությունը,
իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվական փոխգործակցությունն այն անդամ պետության հսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները և տեղեկատվությունը պահվում են 3 տարուց ոչ պակաս կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ ավելի տևական ժամկետի ընթացքում, ընդ որում՝ պահպանման առաջին տարվա ընթացքում՝ օպերատիվ հասանելիության ռեժիմով: Պահպանման նշված ժամկետը հաշվարկվում է կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ օգտագործված՝ նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման օրվան հաջորդող օրվանից:
Հոդված 6
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության համար կիրառվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջները բավարարող նավիգացիոն կապարակնիքներ:
2. Ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում գրանցված նավիգացիոն կապարակնիքները կարող են կիրառվել բոլոր անդամ պետությունների տարածքներում՝ անկախ նրանից, թե որ անդամ պետության ազգային օպերատորը պետք է իրականացնի փոխադրման հետագծումը:
3. Անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքների քանակը որոշվում է՝ ելնելով այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարանների (հատվածամասերի) քանակից և (կամ) կառուցվածքային առանձնահատկություններից, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, կամ ելնելով հետագծման օբյեկտներից, եթե դրանք դրվում են անմիջապես այդ օբյեկտների վրա:
Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կարող է կիրառվել ազդանշան փոխանցող «մայր» կապարակնիքից և «մայր» կապարակնիքին ազդանշան փոխանցող «ծայրամասային» կապարակնիքից բաղկացած նավիգացիոն կապարակնիքների լրակազմ:
4. Նավիգացիոն կապարակնիքները կարող են օգտագործվել հսկող մարմինների կողմից հետագծման օբյեկտները կամ այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարանները (հատվածամասերը) նույնականացնելու նպատակով, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները՝ դրանք տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) կապարակնքված բեռնային զետեղարաններից (հատվածամասերից) առանց դրանք բացելու տեսանելի հետքեր թողնելու հանելը կամ այդպիսի բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) դնելը չթույլատրելու համար՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 7
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքը պետք է պարունակի եզակի նույնականացման համար և այն ազգային օպերատորի մասին տեղեկություններ, որի տեղեկատվական համակարգում այն գրանցված է:
2. Նավիգացիոն կապարակնիքում կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածի համար պետք է պարունակվեն այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում ձևավորված՝ փոխադրման եզակի համարի մասին տեղեկությունները, որը, սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, իրականացնում է անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծում, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից:
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքները դրվում են և հանվում են Միության մաքսային տարածքում:
Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքները դնելու և հանելու տեղերը, նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և դնելուն (հանելուն) ներկա անձինք, Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելուն (հանելուն) առնչվող գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, և եթե դա նախատեսված է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետության օրենսդրությամբ:
2. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կարող են կիրառվել Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրված նավիգացիոն կապարակնիքները, որոնք գրանցված են անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում և բավարարում են սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջները:
3. Մեկ նավիգացիոն կապարակնիքն օգտագործվում է անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի նկատմամբ ընթացքի (փոխադրման) ամբողջ ուղու ընթացքում՝ մինչև անդամ պետություններից մեկի տարածքում մատակարարման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում) կամ մինչև Միության մաքսային տարածքից հետագծման օբյեկտի արտահանման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում):
4. Նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը և ապաակտիվացումն իրականացվում են ազգային օպերատորի կողմից, իսկ այն դեպքում, երբ նավիգացիոն կապարակնիքը կիրառվում է հսկող մարմնի որոշմամբ՝ այդ հսկող մարմնի թույլտվությամբ:
Եթե անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը՝ այն անդամ պետության փոխարեն, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը, ապա հսկող մարմինների ու ազգային օպերատորների՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 9
1. Հետագծման օբյեկտների ընթացքի (փոխադրման) ամբողջ ուղու ընթացքում անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում է այն անդամ պետության ազգային օպերատորը, որի տարածքում սկսվում է այդ հետագծումը (այսուհետ՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատոր):
2. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատորի կողմից անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն ապահովելու համար, այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներով փոխադրման հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը, ապա օգտագործվում է միասնական ծրագրային-ապարատային լրակազմ, որն ապահովում է նշված ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման հնարավորությունը և այդ նավիգացիոն կապարակնիքից իր տեղեկատվական համակարգ ստացվող տեղեկատվությանն կապարակնի:
3. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատորը պարտավոր է իրական ժամանակի ռեժիմում մյուս այն անդամ պետությունների ազգային օպերատորին (լիազորված օպերատորին (մարմին)) ներկայացնել սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները, որոնց տարածքներով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները:
Հոդված 10
1. Նավիգացիոն կապարակնիքը կարող է հանվել անդամ պետությունների տարածքներով ընթանալու (փոխադրվելու) ժամանակ՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում:
2. Հետագծման օբյեկտի նկատմամբ առանց դիտարկումը դադարեցնելու անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքները հանելու և դրա՝ հետագայում դնելու մասով գործողությունները, ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) ու այդ հանման գործընթացում ընդգրկված հսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
3. Այն դեպքերում, երբ թույլատրվում է անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը, նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասով գործողությունները, ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) ու այդպիսի փոխարինմանն ընդգրկված հսկող մարմինների գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 11
1. Անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ ոչ բնականոն իրավիճակներին ու չարտոնված գործողություններին (այսուհետ՝ արտակարգ իրավիճակներ) են դասվում՝
նավիգացիոն կապարակնիքի ազդանշանի՝ 3 ժամից ավելի կորուստը,
նավիգացիոն կապարակնիքի մարտկոցի լիցքավորման մակարդակի՝ 15 տոկոսից ցածր նվազեցումը,
նավիգացիոն կապարակնիքի չարտոնված հանումը,
ընթացքի (փոխադրման) երթուղուց շեղումը 10 կմ-ից ավելի տարածությամբ (այն դեպքում, երբ այդ երթուղին սահմանվել է միջազգային պայմանագրերին ու Միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան):
2. Արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում անդամ պետությունների տարածքներով փոխադրումը հետագծող ազգային օպերատորի, այլ անդամ պետությունների այն ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) գործողությունները, որոնց փոխանցվել է արտակարգ իրավիճակի առաջացման մասին տեղեկատվությունը, հսկող մարմինների՝ ոչ բնականոն իրավիճակ առաջանալու վերաբերյալ տեղեկատվությունն իրենց կողմից ստանալու դեպքում գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 12
1. Անդամ պետությունների ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:
2. Հանձնաժողովը սահմանում է՝
այն տեղեկությունները, որոնցով փոխանակվում են անդամ պետությունների ազգային օպերատորները (լիազորված օպերատորները (մարմինները)) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման համար.
անդամ պետությունների ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը, այդ թվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելու և ապաակտիվացնելու դեպքում, ինչպես նաև ոչ բնականոն իրավիճակներ առաջանալու, ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքները փոխարինելու կամ հանելու դեպքում.
ընդհանուր գործընթացի իրականացման կանոնները և ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) միջև տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող տեխնոլոգիական փաստաթղթերը:
Հոդված 13
1. Անդամ պետությունների հսկող մարմինները փոխգործակցում են իրենց անդամ պետության ազգային օպերատորի և (կամ) լիազորված օպերատորի (մարմնի) հետ:
Այդպիսի փոխգործակցության շրջանակներում՝
անդամ պետության հսկող մարմինը պետք է հասանելիություն ունենա իր անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգին, որը կիրառվում է անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար.
ազգային օպերատորն իր անդամ պետության հսկող մարմին է հասցնում այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ հետագծման օբյեկտի և գրանցված ոչ բնականոն իրավիճակների թվի մասին տեղեկությունները:
2. Անդամ պետության հսկող մարմինների՝ ազգային օպերատորների և (կամ) այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) հետ փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցությունը) կարգը՝ այդ թվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելիս և ապաակտիվացնելիս, ընթացքի (փոխադրման) ժամանակ ոչ բնականոն իրավիճակներ առաջանալիս, նավիգացիոն կապարակնիքները փոխարինելիս կամ հանելիս, ինչպես նաև այն տեղեկությունների կազմը, որոնցով փոխանակվում են ազգային օպերատորը, լիազորված օպերատորը (մարմինը) և հսկող մարմինները, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Հոդված 14
Անդամ պետությունների հսկող մարմինների՝ միմյանց միջև տեղեկատվական փոխգործակցությունն այն հետագծման օբյեկտների առնչությամբ, որոնց փոխադրումը հետագծվում է սույն համաձայնագրին համապատասխան, իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:
Հոդված 15
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 16
Սույն համաձայնագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում։
Հոդված 17
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 18
Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
Հոդված 19
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ___________ քաղաքում, 20___ թվականի ________-ի «___» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |