ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի Հ.2357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4018-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4018-Ա

«02» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի Հ.2357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունիսի 11-ի «Հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն տրամադրելու մասին» հ.2357-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում՝ «Մարիամ Հովակիմի Սաղաթելյանի կողմից լիազորված անձ Ռոբերտ Էդուարդի Հակոբյանի» բառերը փոխարինել «Կարեն Աշոտի Զաքարյանի կողմից լիազորված անձ Ալվինա Ավետի Սարգսյանի» բառերով.

2) որոշման 1-ին կետում՝ «Մ.Սարյան փողոցի հ.6 շենքի հ.2 հասցեին հարակից 23քմ» բառերը փոխարինել «Կոմիտասի պողոտայի հ.52 շենքի հ.72 հասցեին հարակից 55.2քմ» բառերով։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան