ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա 

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«  »     ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագծի մասին

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության նախագծին և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ սույն արձանագրությունը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2020 թվականի ի ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) XXVII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1061 հոդվածով.

 

«Հոդված 1061

 

XXVIII բաժնին առնչվող անցումային դրույթներ

 

Առանց հաշվի առնելու պետական քաղաքացիական ծառայության ստաժի տևողության մասով փոփոխությունները, որոնք կատարվել են ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 20    թվականի         ին ստորագրված արձանագրությամբ (այսուհետ՝ «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն), «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետով նախատեսված կարգով երկարամյա ծառայության համար կենսաթոշակի իրավունքը պահպանվում է՝

«Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետին համապատասխան երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը Հանձնաժողովում կամ Միության դատարանում զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց համար.

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող և այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 20 տարվա ստաժ ունեցող անձանց համար.

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող, այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 15 տարվա ստաժ ունեցող և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, ծերության (հաշմանդամության) ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց համար։

Նշված կատեգորիաների անձանց երկարամյա ծառայության համար կենսաթոշակ նշանակվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան:».

2) «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի և Միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնք մինչև Հանձնաժողովում և Միության դատարանում աշխատելը ցանկացած ժամանակահատվածում զբաղեցրել են Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության պաշտոններ, ազատվել են Հանձնաժողովում կամ Միության դատարանում իրենց զբաղեցրած պաշտոններից (բացառությամբ մեղսավոր գործողությունների հետևանքով աշխատանքից ազատվելու դեպքերի), և որոնք համապատասխան տարում ունեն պետական քաղաքացիական ծառայության՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողներին երկարամյա ծառայության համար կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված տևողությամբ ստաժ, դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով նշանակվող՝ երկարամյա ծառայության համար կենսաթոշակի իրավունք ունեն, եթե Հանձնաժողովում կամ Միության դատարանում աշխատանքից ազատվելուց անմիջապես առաջ նրանք առնվազն 3 տարի այդ մարմիններում պաշտոն են զբաղեցրել։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է                  քաղաքում 202    թվականի      ի     ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան