ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի մասին» որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »       ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ԵՎ սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի մասին» որոշման նախագծի մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »       ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ԵՎ սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․

1. Հաստատել գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների կից ներկայացվող ցանկը (այսուհետ՝ ցանկ)

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ համակարգման ժամանակ ձեռնարկել ցանկով նախատեսված միջոցներ.

մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ցանկով նախատեսված միջոցների իրագործման ընթացքի մասին։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2026 թվականի հունիսի 1-ը զեկուցել ցանկով նախատեսված միջոցների իրագործման ընթացքի մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20       թվականի       -ի

թիվ      որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցներ

Իրագործման ժամկետը

I. Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման ոլորտում

1. Գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկումների իրականացման մեթոդական մոտեցումների միասնականացում

2022 թվական

2. Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության ղեկավար սկզբունքների հիման վրա գյուղատնտեսական բույսերի սորտերի՝ տարբերակելիության, միատարրության և կայունության չափորոշիչներով փորձարկումների իրականացման մեթոդիկաների միասնականացում

2023 թվական

3. Գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային ռեեստրների ձևավորման և վարման մոտեցումների միասնականացում

2025 թվական

II. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 31-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկարկային) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերում պարունակվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների կազմի միասնականացում

2022 թվական

5. Գյուղատնտեսական բույսերի սերմերի փաթեթվածքին և մականշվածքին ներկայացվող պահանջների միասնականացում

2023 թվական

6. Գյուղատնտեսական բույսերի սերմերի կատեգորիաներին (սորտի վերարտադրման փուլերին, սերմերի բազմացման փուլերին) ներկայացվող պահանջների միասնականացում

2023 թվական

7. Գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկարկային) որակներին ներկայացվող պահանջների միասնականացում

2024 թվական

8. Գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության մեթոդների և սխեմաների միասնականացում

2025 թվական

9. Գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության ոլորտում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և վարման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկությունների ներկայացումն ապահովելու առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության միասնականացում, այդ թվում՝

գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկարկային) որակների մասին տեղեկություններ պարունակող՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի միասնական ռեեստրի,

գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միասնական ռեեստրի միասնականացում

2025 թվական

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան