ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 22

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրություններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային՝ ապահովել՝

ա) Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) համալիր տեխնիկական փորձաքննության անցկացումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման շրջանակներում նախագծեր իրականացնելիս ինտեգրված համակարգի գործիքներն օգտագործելու հնարավորության վերլուծության անցկացումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկն արդիականացնելու համար.

բ) ինտեգրված տեղեկատվական համակարգի համալիր տեխնիկական փորձաքննության անցկացման համար կազմակերպության (կազմակերպությունների) որոշման նպատակով մրցութային ընթացակարգերի անցկացումը՝ Միության բոլոր անդամ պետությունների կապալառու կազմակերպությունների պարտադիր հրավիրմամբ.

գ) ինտեգրված համակարգի ստեղծումը, գործունեության ապահովումը և զարգացումը կանոնակարգող Միության մարմինների ակտերի վերլուծության անցկացումը՝ դրանք արդիականացնելու նպատակով.

դ) համապատասխան ֆինանսական տարվա համար Միության բյուջեի նախագծի, ինչպես նաև ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման միջոցառումների պլանների մասով նյութերի կազմում ինտեգրված համակարգի զարգացման և արդիականացման աշխատանքների ֆինանսատնտեսական հիմնավորման նախապատրաստումը.

ե) Հանձնաժողովի և ինտեգրված համակարգի Միության անդամ պետության ազգային հատվածի պատվիրատուի, Հանձնաժողովի և պետական ֆունկցիոնալ պատվիրատուների (ինտեգրված համակարգի օգտագործմամբ միջպետական փոխգործակցությանը մասնակցող Միության պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների) միջև փոխգործակցության նպատակահարմարության մասին հարցի քննարկումը, ի թիվս մնացածի` ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման միջոցառումների պլանները համաձայնեցնելու նպատակով:

3. Հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամին (նախարարին)՝

ա) մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի վերջը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնել ինտեգրված համակարգի համալիր տեխնիկական փորձաքննության արդյունքների վերլուծությունն անցկացնելու մասին տեղեկատվությունը` ներառյալ դրա զարգացման և արդիականացման վերաբերյալ առաջարկությունները.

բ) Հանձնաժողովի խորհրդին զեկուցել սույն կարգադրության իրականացման արդյունքների մասին:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2012 թվականի սեպտեմբերի 11-ի

թիվ 22 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների մեջ կատարվող

 

1. «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի կարգադրության մեջ՝

ա) նշված կարգադրությամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 37 կարգադրությամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրության խմբագրությամբ)

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների

 

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ֆինանսավորման ծավալը1 (հազ. ռուբլի)

2019 թվական

2020 թվական

2019 թվական

2020 թվական

1

2

3

4

5

6

7

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝

 

171,650.0

136,553.0

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների ցանկ) արդիականացում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման ուղղությունների ցանկին համապատասխան՝ համաձայն թիվ 1 hավելվածի

արդիականացված ցանկ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ լիազորված մարմիններ, անդամ պետություններ)

   

բ) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիայի զարգացման մասին նորմատիվային մեթոդական փաստաթղթերի մշակում՝ Միության տվյալների մոդելի հետ փոխկապակցմամբ, այդ թվում` կարգավորման մի քանի ոլորտներին առնչվող համալիր նախագծեր իրականացնելիս

նորմատիվային-մեթոդական փաստաթղթերի նախագծեր

I-II եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

7,630.0

 

գ) միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների իրականացումը կանոնակարգող նորմատիվային մեթոդական փաստաթղթերի մշակում

նորմատիվային մեթոդական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

5,750.0

 

դ) ինտեգրված համակարգի բաղադրիչների տեխնիկական փորձաքննության անցկացումը կանոնակարգող գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում և արդիականացում

գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով

3,000.0

 

ե) ինտեգրված համակարգի հաշվիչ ենթակառուցվածքի զարգացման մասով տեխնիկական լուծումների մշակում

տեխնիկական լուծումներ

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

15,370.0

 

զ) Միության նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման մասին գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում և արդիականացում

գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2,470.0

 

է) Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագիր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

32,800.0

10,300.0

ը) իրագործման համար առաջնահերթ միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկի արդիականացում

Միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկ

III-IV եռամսյակներ

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

   

թ) Միության նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման

2019-2020 թվականների միջոցառումների պլանի արդիականացում

միջոցառումների պլան

I եռամսյակ

I-II եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

   

ժ) տնտեսավարող սուբյեկտների և անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից լիազորված մարմիններին էլեկտրոնային տարբերակով տեղեկություններ ներկայացնելիս օգտագործվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների նախագծերի մշակում (այսուհետ՝ B2G փոխգործակցության ընթացակարգեր)՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան

փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների նախագծեր

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

47,500.0

19,300.0

ժա) B2G փոխգործակցության ընթացակարգերի իրագործմանը ներկայացվող միասնականացված պահանջների նախագծերի էլեկտրոնային ձևով մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան

B2G փոխգործակցության ընթացակարգերին ներկայացվող պահանջների նախագծեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

   

ժբ) Միության նորմատիվային տեղեկատվական միասնական համակարգի տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում՝ սույն կետի «թ» ենթակետում նշված միջոցառումների պլանին համապատասխան

տեղեկագրքեր և դասակարգիչներ

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքեր և դասակարգիչներ վարող օպերատորներ

ժգ) ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծերի մշակում՝ ընդհանուր գործընթացների ցանկին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգին (այսուհետ՝ Ընդհանուր գործընթացների իրագործման կարգ) համապատասխան

ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով

ժդ) ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ՝ տեխնոլոգիական փաստաթղթեր) նախագծերի մշակում՝ ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան

տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր, ծրագրային միջոցների նախատիպերի ներկայացման արձանագրություններ

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով

ժե) տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում՝ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան (անհրաժեշտության դեպքում)

նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով

ժզ) ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծերի համաձայնեցումը լիազորված մարմինների կողմից՝ ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան

ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Լիազորված մարմիններ

   

ժէ) տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը լիազորված մարմինների կողմից՝ ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան

Տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Լիազորված մարմիններ

   

ժը) տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը լիազորված մարմինների կողմից՝ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան (անհրաժեշտության դեպքում)

նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Լիազորված մարմիններ

   

ժթ) ինտեգրված համակարգի զարգացման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ստանդարտների և առաջարկությունների նախագծերի մշակում

ստանդարտներ և առաջարկություններ

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

2,250.0

 

ի) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) ենթահամակարգերի և բաղադրիչների արդիականացման ու ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքին և ցանկին համապատասխան՝ համաձայն թիվ 2 հավելվածի (1-11-րդ կետեր)

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

26,200.0

 

իա) թվային հարթակ ստեղծելիս ինտեգրված համակարգի սերվիսների օգտագործման կարգը կանոնակարգող գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում

գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

12,300.0

 

իբ) թվային հարթակ ստեղծելիս ինտեգրված համակարգի սերվիսների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների մշակում

տեխնիկական լուծումներ

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

13,880.0

39,150.0

իգ) ինտեգրված համակարգի ընդհանուր համակարգային նախագծման ընթացքում կատարվող աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

I եռամսյակ

Հանձնաժողով

2,500.0

803.0

իդ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի համալիր տեխնիկական փորձաքննություն

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր, գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր, ստանդարտների և առաջարկությունների նախագծեր

 

IV եռամսյակ

Հանձնաժողով

 

67,000.0

2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝

 

219,520.0

89,650.0

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում՝ ինտեգրված համակարգի տեխնիկական առաջադրանքին և սույն պլանի թիվ 2 հավելվածին համապատասխան (1-11-րդ կետեր)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

68,640.0

25,600.0

բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ընդհանուր գործընթացների ծառայությունների ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

147,880.0

63,250.0

գ) ընդհանուր գործընթացների սերվիսների ծրագրային ապահովման հիմնական բաղադրիչների ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներ անցկացնելիս և ինտեգրված համակարգի հետաքրքրված անդամ պետությունների ազգային հատվածներում (այսուհետ՝ ազգային հատվածներ) այն օգտագործելու համար՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

   

դ) B2G փոխգործակցության ընթացակարգերի իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը շահագրգիռ անձանց կողմից էլեկտրոնային տեսքով ձևավորելու հնարավորություն ապահովող սերվիսների ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ միասնականացված պահանջներին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

 

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ2

ե) ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ տեխնոլոգիական փաստաթղթերի կազմի մեջ մտնող միացման կարգերին, ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան

թեստավորման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ2

զ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացման և զարգացման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

I եռամսյակ

Հանձնաժողով

3,000.0

800.0

3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝

 

17,430.0

-

ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլանների մշակում

ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլաններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

   

բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պլաններին համապատասխան

միջանկյալ հաշվետվություններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

Հանձնաժողով, լիազորված մարմիններ2

   

գ) ծրագրային միջոցների (ադապտերների) մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)՝ ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և անդամ պետությունում էլեկտրոնային տարբերակով կիրառվող միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջև փոխգործակցություն ապահովելու համար (տիպային անցուղու հիման վրա իրագործված՝ ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների համար)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

17,430.0

 

դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրացման ապահովում՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան3

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Լիազորված մարմիններ, Հանձնաժողով2

   

ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում

հաշվետվություններ

IV եռամսյակ

IV եռամսյակ

Լիազորված մարմիններ, Հանձնաժողով

   

4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝

 

73,800.0

111,650.0

ա) նորմատիվային իրավական ակտերի և կազմակերպատեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջները կատարելու համար

Միության մարմինների ակտերի նախագծեր (այդ թվում՝ Միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին), հայեցակարգեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

4,500.0

8,750.0

բ) զարգացման 2-րդ փուլի վստահության անդրսահմանային տարածքի ճարտարապետության ստեղծում և հաստատում՝ ներառյալ տեղեկություններն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչին ներկայացվող տեխնիկական պահանջները

ճարտարապետության նկարագիր, տեխնիկական պահանջներ, հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

3,000.0

 

գ) վստահված երրորդ կողմի ենթահամակարգի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 12-րդ կետին համապատասխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

8,400.0

31,250.0

դ) ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրող կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 13-րդ կետին համապատասխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

9,900.0

12,800.0

ե) Հանձնաժողովի ծառայության հավաստագրող կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 14-րդ կետին համապատասխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

8,750.0

12,400.0

զ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ելից (մտից) էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման իրավաչափության վերահսկումն ապահովելու համար էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների արտոնությունների և լիազորությունների կառավարման ենթակառուցվածքի ստեղծում

տեխնիկական պահանջներ, մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

8,900.0

 

է) Հանձնաժողովի հավաստագրող կենտրոնի երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական աջակցության ապահովում

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

5,200.0

6,800.0

ը) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական աջակցության ապահովում

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

6,250.0

8,450.0

թ) անդամ պետության վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի երաշխիքային ու հետերաշխիքային տեխնիկական աջակցության ապահովում (անհրաժեշտության դեպքում)

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

18,900.0

31,200.0

5. Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործում

տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական նախագծի փաստաթղթեր, աշխատանքային կոնստրուկտորական փաստաթղթեր, արտոնագրային հետազոտությունների անցկացման մասին հաշվետվություն, փորձանմուշներ, փորձանմուշների փորձարկման հաշվետվություններ և ակտեր, կատարած աշխատանքների ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

13,500.0

119,260.0

6. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն, այդ թվում՝

 

257,498.2

217,222.0

ա) տվյալների փոխանցման կապուղիների վարձակալություն՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածների և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

43,080.2

42,996.3

բ) տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

22,124.1

22,000.0

գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում)

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

87,978.9

62,585.7

դ) 2015-2018 թվականներին մշակված՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների ուղեկցում

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

55,500.0

55,900.0

ե) Միության նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկատուների ու դասակարգիչների արդիականացում

տեղեկագրքեր և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ, տեղեկագրքեր և դասակարգիչներ վարող օպերատորներ

20,915.0

8,240.0

զ) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործունեության ուղեկցում և ապահովում

կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ2

24,100.0

25,500.0

է) ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցության աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով

3,800.0

 

7. Օգտատերերի ուսուցում`տեղեկատվայնացման միջոցների հետ աշխատանքի մասով, այդ թվում՝

 

15,585.0

-

ա) Հանձնաժողովի աշխատակիցների և պաշտոնատար անձանց ուսուցում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի հետ աշխատանքի մասով

հաշվետվություն

II և IV եռամսյակներ

II և IV եռամսյակներ

Հանձնաժողով

2,015.0

 

բ) լիազորված մարմինների ներկայացուցիչների ուսուցում

հաշվետվություն

II եռամսյակ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

4,690.0

 

գ) անդամ պետությունների ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների միջև ինտեգրված համակարգի սերվիսների առաջմղման միջոցառումների կազմակերպում և անցկացում

հաշվետվություն

II եռամսյակ

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

1,180.0

 

դ) նորարարական նախագծերի մրցույթների կազմակերպում և անցկացում

հաշվետվություն

մշտական հիմունքներով

 

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

7,700.0

 

Ընդամենը սույն պլանի 1-7-րդ կետերով

768,983.2

674,335.0

8. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր

նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծեր, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր

II-IV եռամսյակներ

մշտական հիմունքներով

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

 

500,000.04.

Ընդամենը

768,983.2

1,174,335.0

 

_____________________________________

1 Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին:

2 Ազգային հատվածներում կատարվող աշխատանքներին վերաբերող մասով միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:

3 Միջոցառումների իրականացման կազմը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում ընդգրկվող՝ միանալու համապատասխան կարգերով:

4 Միջոցառումների և նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է նախագծերի նախաձեռնման և իրացման մասին Միության մարմինների ակտերն ընդունվելուց հետո.

 

բ) նշված պլանի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրության խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացվող ենթահամակարգերի և բաղադրիչների

 

 

Մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակման ժամկետը

Ենթահամակարգի արդիականացման ժամկետը

Փուլ I

Փուլ II

Փուլ I

Փուլ II

1. Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալ

2019 թվականի II եռամսյակ

-

2019 թվականի

IV եռամսյակ

-

2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

3. Վիճակագրություն

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

4. Նախագծերի և ծրագրերի կառավարում

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

5. Արգելքների և խոչընդոտների վերլուծություն

2019 թվականի IV եռամսյակ

-

-

-

6. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

7. Տեխնիկական կանոնակարգում

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

8. Ընդհանուր գործընթացների կառավարում

2019 թվականի II եռամսյակ

-

2019 թվականի

IV եռամսյակ

-

9. Ինտեգրացիոն հարթակ

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

10. Նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարում

2019 թվականի III եռամսյակ

-

-

-

11. Տեղեկատվական անվտանգություն

2019 թվականի IV եռամսյակ

-

-

-

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վստահված երրորդ կողմ

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի IV եռամսյակ

-

13. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրող կենտրոն

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի IV եռամսյակ

-

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրող կենտրոն

2020 թվականի IV եռամսյակ

-

2020 թվականի IV եռամսյակ

- »:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառման պլանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 3 կարգադրության 2-րդ կետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան