ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՍԱՆԴԵՐՔԱԳԶՄԱՆ ԿԱՄ ՍԱՆՐԱԳԶՄԱՆ ՉԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՄ ՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻՍԿՈԶԱՅԻՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 174
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

01 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 174

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՍԱՆԴԵՐՔԱԳԶՄԱՆ ԿԱՄ ՍԱՆՐԱԳԶՄԱՆ ՉԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՄ ՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻՍԿՈԶԱՅԻՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած արհեստական վիսկոզային մանրաթելերի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »       ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած արհեստական վիսկոզային մանրաթելերի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ ու 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 6 կարգադրության 1.8-րդ ենթակետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5504 10 000 0 ծածկագրով դասակարգվող սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած արհեստական վիսկոզային մանրաթելերի նկատմամբ սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5504 10 000 0 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «1Դ)» հղումը փոխարինել «85Դ)» հղմամբ.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 85Դ ծանոթագրությամբ՝

«85Դ) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) տոկոսի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ