|
13 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 141 |
քաղ. Մոսկվա |
«ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի «Ավտոմոբիլային տարանցիկ փոխադրումների մշտադիտարկման մասով փորձի արդյունքների մասին» թիվ 19 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 19 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 5 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մեջ կատարվող
|
1. 1 - 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | |||
|
«1. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Համաձայնագիր) նախագծի մշակում, ներառյալ՝ հետևյալ հարցերը. |
Համաձայնագրի նախագծի մշակում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
2021 թվականի I - II եռամսյակներ
|
|
Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացում |
2021 թվականի III եռամսյակ | ||
|
ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, այդ թվում՝ միասնական երաշխիքային մեխանիզմների և այլ միջոցների կիրառման առանձնահատկությունները, որոնք ապահովում են ապրանքների առաքման հսկողությունը (ներառյալ տեխնիկական (տեխնոլոգիական) միջոցները (էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքներ) (այսուհետ՝ նավիգացիոն կապարակնիքներ)) | |||
|
Համաձայնագրի ստորագրման և այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացում |
2021 թվականի IV եռամսյակ | ||
|
բ) Միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի շրջանակներում Միության անդամ չհանդիսացող միջազգային ինտեգրացիոն միավորումների և պետությունների հետ փոխգործակցության հնարավորության սահմանում | |||
|
2. Անդամ պետություններում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրումների հետագծման համակարգի ազգային օպերատորների սահմանում (այսուհետ՝ հետագծման համակարգ) |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետություններ |
2021 թվականի I եռամսյակ |
|
3. Ապրանքների փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի մշակում՝ հաշվի առնելով ապրանքների մաքսային տարանցման ժամանակ հետագծման համակարգի կիրառման մոդելը մշակելու ընթացքում մշակված մոտեցումները |
միջազգային պայմանագրի նախագծի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի III եռամսյակ |
|
միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացում |
2020 թվականի IV եռամսյակ | ||
|
միջազգային պայմանագրի ստորագրման և դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացում |
2021 թվականի II եռամսյակ։»։ | ||
|
2. 4-րդ կետում «2020 թվականի II եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թվականի IV եռամսյակ» բառերով։ 3. 5-րդ կետում «2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի II եռամսյակ (Ղրղզստանի Հանրապետության համար՝ 2019 թվականի IV եռամսյակ - 2020 թվականի III եռամսյակ)» բառերը փոխարինել «2021 թվականի II եռամսյակ» բառերով։ 4. 6-րդ կետում «2020 թվականի I եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թվականի IV եռամսյակ» բառերով։ | |||
|
5. 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | |||
|
«8. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի և նավիգացիոն կապարակնիքների կիրառման հարցերով փոփոխություներ կատարելու մասին արձանագրության նախագծի նախապատրաստում՝ հաշվի առնելով սույն պլանի 1-ին և 3-րդ կետերում նշված՝ միջազգային պայմանագրերի դրույթները |
Արձանագրության նախագծի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2021 թվականի I - II եռամսյակներ |
|
9. Հետագծման համակարգի կիրառումն ապահովող՝ Հանձնաժողովի ակտերի և անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում՝ սույն ծրագրի 3-րդ կետում նշված միջազգային պայմանագրով սահմանված լիազորություններին համապատասխան |
Հանձնաժողովի ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
սույն ծրագրի 3-րդ կետում նշված՝ միջազգային պայմանագրի ստորագրման օրվանից կես տարվա ընթացքում»։ |
|
6. 10-րդ կետում «2020 թվականի I-II եռամսյակ» բառերը փոխարինել «2021 թվականի IV եռամսյակ» բառերով: 7. 11-րդ կետում «2020 թվականի IV եռամսյակ» բառերը փոխարինել «2021 թվականի IV եռամսյակ» բառերով: | |||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|