ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

29 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 8-րդ կետին համապատասխան,

տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և մատակարարումների շղթայի շրջանակներում բեռնային տրանսպորտային գործողությունների պլանավորման և կազմակերպման, այդ գործողությունների կառավարման և դրանց իրականացման նկատմամբ հսկողության համար պայմանների ստեղծման նպատակով, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործման և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման նպատակով,

հիմնվելով բազմամոդալ և տարանցիկ փոխադրումների իրականացման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության վերլուծության, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների համաշխարհային շուկայի և տրանսպորտի ու ենթակառուցվածքի ոլորտում միջազգային այն պայմանագրերի վերլուծության արդյունքների վրա, որոնց մասնակիցներն են անդամ պետությունները՝

հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման շրջանակներում՝ 2021-2023 թվականներին անցկացնել բազմամոդալ և տարանցիկ փոխադրումների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով այնպիսի առաջարկությունների նախագծման անհրաժեշտությունը, որոնք առնչվում են Միության շրջանակներում խառը փոխադրումների կազմակերպման սկզբունքներին (ներառյալ եզրութաբանության և պայմանագրերի կնքման նկատմամբ մոտեցումների սահմանումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքներով միջազգային փոխադրումների և Միության մաքսային սահմանի հատման հետ կապված միջազգային փոխադրումների իրականացման առանձնահատկությունները)։

2. Անդամ պետությունների նորմատիվ իրավական այն ակտերի նախագծերի մշակման դեպքում, որոնցով կանոնակարգվում են միջազգային չափանիշների պահանջներին համապատասխան խառը փոխադրումների զարգացման հարցերը, հաշվի առնել՝

ՄԱԿ-ի «Բեռների միջազգային խառը փոխադրումների մասին» 1980 թվականի մայիսի 24-ի կոնվենցիայի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) այլ միջազգային պայմանագրերի այն դրույթները, որոնցով սահմանվում են բեռների փոխադրումների ժամանակ միասնականացված փաստաթղթերի կիրառությունը և փոխադրումների իրականացման կանոնները,

Բեռնառաքման ընկերակցությունների միջազգային դաշնության, Բալթյան և միջազգային ծովային խորհրդի, Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի, Միջազգային առևտրային պալատի, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի այն փաստաթղթերը և հանձնարարականները, որոնք առնչվում են տարանցիկ և խառը (միջմոդալ, բազմամոդալ, համակցված) փոխադրումների կարգավորման իրավական գործիքների ստեղծմանը, ինչպես նաև՝ առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային գործարար գործառնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի կենտրոնի չափանիշները և հանձնարարականները (այդ թվում՝ բազմամոդալ փոխադրումների տվյալների տեղեկատու մոդելները և այլն)։

3. Անդամ պետություններում տարանցիկ և խառը փոխադրումների զարգացման վերաբերյալ ծրագրային և ռազմավարական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ժամանակ հաշվի առնել ռացիոնալ փոխգործակցության անհրաժեշտությունը, որը թույլ կտա ապահովել Միության մեջ տարանցիկ բեռնահոսքերի արդյունավետ շարժունակությունը, կբարձրացնի տրանսպորտի բոլոր տեսակների փոխադրման հնարավորություններից օգտվելու մակարդակը, շարժակազմի անարդյունավետ աշխատանքի կրճատումը և ապրանքի վերջնարժեքի մեջ տրանսպորտային ծախսերի նվազեցումը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան