ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 2021 - 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

29 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

 

2021 - 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում ավտոմոբիլաշինության ոլորտի և արդյունաբերության հարակից ոլորտների բարձր տեխնոլոգիական, էկոլոգիական, էներգաարդյունավետ նորարարական արտադրանքի կազմակերպման և զարգացման, ինչպես նաև համատեղ արտադրության կոոպերացիոն շղթաներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողների ներգրավման նպատակով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից ավտոմոբիլաշինության ոլորտի զարգացման ազգային պլաններ ձևավորելիս և իրագործելիս հաշվի առնել 2021-2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական, հիբրիդային շարժիչներով և բնական գազով աշխատող շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովելուն ուղղված միջոցառումների՝ կից ներկայացվող ցանկը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 29-ի

թիվ 35 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

2021 - 2025 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական, հիբրիդային շարժիչներով և բնական գազով աշխատող շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովելուն ուղղված միջոցառումների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) էլեկտրական, հիբրիդային շարժիչներով և բնական գազով աշխատող շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ), դրանց լրակազմող տարրերի, ինչպես նաև լիցքավորման, լցավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության աջակցության միջոցների այն համակարգի կատարելագործումն ու իրագործումը, որով, այդ թվում, նախատեսվում է՝

1) տրանսպորտային միջոցների, դրանց լրակազմող տարրերի, դրանց արտադրության համար նախատեսված սարքավորումների, լիցքավորման, լցավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների թողարկման համար արտադրական հզորությունների ստեղծման (արդիականացման) ծրագրերի ընտրությունն ու սուբսիդավորումը՝ ներառյալ հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորումը.

2) տրանսպորտային միջոցների այն հիմնական բաղադրիչների և տեխնոլոգիական գործողությունների ցանկերի արդիականացումը, որոնք օգտագործվում են դրանց արտադրության, ինչպես նաև լիցքավորման, լցավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման ժամանակ.

3) տրանսպորտային միջոցների հիմնական բաղադրիչների արտադրության և դրանց արտադրության ժամանակ օգտագործվող տեխնոլոգիական գործողությունների մշակման խթանումը։

2. Անդամ պետություններում չարտադրվող տրանսպորտային միջոցների, լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության համար նախատեսված լրակազմող տարրերի առանձին տեսակների մասով՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը։

3. Տրանսպորտային միջոցներ և դրանց լրակազմող տարրեր արտադրող ձեռնարկությունների կոոպերացիոն շղթաների, ինչպես նաև դրանց կողմից արտադրվող արտադրանքի ցանկի ձևավորումը։

4. Տրանսպորտային միջոցների, դրանց լրակազմող տարրերի և լիցքավորման, լցավորման ու սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների օգտագործման հետ կապված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջների արդիականացումը (նոր պահանջների մշակումը)։

5. Անդամ պետություններում տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելուն ուղղված միջոցների այն համակարգի կատարելագործումն ու իրագործումը, որով, օրինակ, նախատեսվում է՝

1) տրանսպորտային միջոցներ տիրապետողների ազատումը տրանսպորտային հարկի վճարումից.

2) տրանսպորտային միջոցներ տիրապետողներին լիցքավորման սարքվածքներով կահավորված անվճար կայանատեղերից օգտվելու իրավունքի տրամադրումը.

3) հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիներով տեղաշարժվելու հնարավորության ապահովումը՝ տրանսպորտային միջոցներ տիրապետողների համար.

4) ազգային պարկերի, արգելանոցների և քաղաքների պատմական կենտրոնների տարածքներ անվճար մուտքի ապահովումը՝ տրանսպորտային միջոցներ տիրապետողների համար.

5) էլեկտրական, հիբրիդային շարժիչներով և սեղմված ու հեղուկացված բնական գազով աշխատող շարժիչներով ավտոբուսների օգտագործման հաշվին հասարակական տրանսպորտի պարկի թարմացումը.

6) անդամ պետությունների պետական մարմինների կողմից հարկային և այլ ֆինանսական արտոնությունների տրամադրումն ու վարչական օգնության ցուցաբերումը (կայանման համար և լիցքավորման կայանքների ու մեթանային վառելիքալցավորման կետերի տեղադրման համար հողատարածքների հատկացում, թույլատրման փաստաթղթերի տրման ընթացակարգերի պարզեցում) այն ընկերությունների (ներդրողների) համար, որոնք պատրաստ են իրագործելու տրանսպորտային միջոցները վարձակալության հանձնելու (քարշերինգի) և էլեկտրական, հիբրիդային շարժիչներով և սեղմված ու հեղուկացված բնական գազով աշխատող շարժիչներով տաքսիների օգտագործման մասով ծրագրերը.

7) տրանսպորտային միջոցների համար վճարովի ավտոմոբիլային ճանապարհներով անվճար երթևեկելու իրավունքի տրամադրումը.

8) ավտոլցակայանների, ինչպես նաև շահագործման մեջ դրվող հասարակական նշանակության շենքերի և կառույցների սարքավորումը՝ էլեկտրական և հիբրիդային շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված լիցքավորման սարքվածքներով և սեղմված ու հեղուկացված բնական գազով աշխատող անվավոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեթանային լցավորման մոդուլներով (ըստ հնարավորության).

9) մեթանային բալոնների մակնշման, դրանց շրջանառության և անվտանգության ստուգման ու հսկողության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացումը.

10) օգտագործված քարշային մարտկոցների հավաքման, պահպանման և օգտահանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացումը.

11) տրանպորտային միջոցներ ձեռք բերելիս լիզինգային կազմակերպությունների կողմից լիզինգառուներին զեղչերի տրամադրումը։

6. Իրենց տարածքում տրանսպորտային միջոցների համար նախատեսված լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտներ տեղադրող կազմակերպությունների համար արտոնությունների համակարգի կատարելագործումն ու իրագործումը։

7. Սեղմված և հեղուկացված բնական գազով աշխատող անվավոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված լցակայաններ կառուցելիս թույլատրման փաստաթղթերի ձևակերպման՝ պարզեցված կարգի մասով միջոցների իրագործումը։

8. Էլեկտրական և հիբրիդային շարժիչներով անվավոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, ինչպես նաև էլեկտրական ցանցերին դրանց միացման դեպքում թույլատրման փաստաթղթերի ձևակերպման՝ պարզեցված կարգի մասով միջոցների իրագործումը։

9. Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տրանսպորտային միջոցների, դրանց լրակազմող տարրերի, ինչպես նաև լիցքավորման, լցավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների արտադրության մասին տեղեկատվության փոխանակումը։