ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

13 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 142

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 113 կարգադրությամբ հաստատված՝ Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Բելառուսի Հանրապետությունից Փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Կուգաչ Անտոն Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի ապահովման կազմակերպման վարչության պետ

Լավնիկ Ելենա Բորիսի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության դեղագործական տեսչական ստուգման բաժնի պետ

Տումելյա Տատյանա Լեոնիդի՝

«Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ

բ) փորձագիտական կոմիտեի կազմից հանել Լ.Ն. Գավրիլենկոյին, Ն.Վ. Մալաշկոյին և Ս.Բ. Սետկինային:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ