ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԻՆՏԵՐՆԵՏ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 21

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԻՆՏԵՐՆԵՏ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան,

հաշվի առնելով «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող տեղեկատվության տարածումը,

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովման նպատակով, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցում,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`

1. «Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված անդամ պետությունների գործունեության իրականացման շրջանակներում օգտագործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրականացված՝ «Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարում միջազգային փորձի, անդամ պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքները (տեղեկատվությունը տեղադրված է Միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/fmpol/dobd/intelsobs/Documents/АнализИнтернет.pdf), որն ի հայտ է բերել տվյալ ոլորտում հետևյալ առավել արդյունավետ գործիքներն ու մեխանիզմները.

«Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող տեղեկատվության հասանելիությունը դատական կարգով սահմանափակելու ընթացակարգեր.

«Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները դադարեցնելու և կանխելու նպատակով վեճերի մինչդատական կարգավորման ընթացակարգեր.

այն տեղեկատվական ռեսուրսին հասանելիության սահմանափակման ընթացակարգեր, որում ոչ իրավաչափորեն տեղակայված են մտավոր սեփականության օբյեկտները (նույնական տեղեկատվական ռեսուրսին), որը շփոթելու աստիճան նման է սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվական ռեսուրսին.

սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվական ռեսուրսների հաշվառման և համակարգման իրականացում.

«Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող տեղեկատվության հեռացումից հետո տեղեկատվական ռեսուրսին հասանելիության վերականգնման ընթացակարգեր.

որոնողական համակարգերից՝ «Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող տեղեկատվության հղումների հեռացման ընթացակարգեր.

«Ինտերնետ» ցանցի օգտագործմամբ ապրանքների վաճառքն առաջարկող իրավատերերի և ինտերնետային հարթակների միջև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի կնքում.

«Ինտերնետ» ցանցի օգտագործմամբ ապրանքների վաճառքն առաջարկող իրավատերերի, ինտերնետային հարթակների և անդամ պետությունների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտի պետական լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում:

2. Հանձնաժողովի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ Միության շրջանակներում «Ինտերնետ» ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարում համաձայնեցված մոտեցումների մշակման համար՝ Հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) ղեկավարությամբ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան