ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԿԻ ԹԱՐՄԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

22 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԿԻ ԹԱՐՄԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ 2018 - 2020 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 37-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի թարմացմանը նպաստող բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`

մշակել Միության անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի փուլ առ փուլ և հավասարակշռված թարմացումն ու արդիականացումը խթանող համալիր միջոցներ՝ հաշվի առնելով Միության ներքին շուկայի պահանջմունքները և արտադրության տեղայնացման աստիճանը.

ապահովել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի թարմացման պետական ծրագրերի իրագործումը և, անհրաժեշտության դեպքում՝ դրանց մշակումը.

կատարել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի թարմացման հետ կապված հարկային և ոչ հարկային վճարումների համեմատական վերլուծություն.

կատարել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման համար ձեռք բերվող ավտոտրանսպորտային միջոցների մասով օգտահանման վճարի գանձման և դրույքաչափերի համեմատական վերլուծություն.

կիրառել նվազեցնող գործակիցներ՝ Միության՝ «Կանաչ քարտ» համակարգի մասնակից հանդիսացող անդամ պետության փոխադրողի կողմից 6 էկոլոգիական դասի պահանջներին համապատասխանող ավտոտրանսպորտային միջոցների համար տարեկան «կանաչ քարտի» միաժամանակյա ձևակերպման դեպքում քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի արժեքը հաշվարկելիս.

ձևավորել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի վիճակի մասին ամփոփիչ և մանրամասնեցված վիճակագրական հաշվետվություններ.

անցկացնել ուսումնասիրություններ և մշակել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի թարմացման և արդիականացման արդյունքների գնահատման հիմնավորված չափորոշիչներ՝ հաշվի առնելով դրանց շահագործման` միմյանցից տարբեր ինտենսիվության դեպքում շահագործման ծախսերը, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների շուկայում տնտեսական պայմանները.

նախատեսել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի թարմացմանը և արդիականացմանն ուղղված ֆինանսական գործիքների ու դրանց ածանցյալների զարգացումն ապահովելու հնարավորությունը.

ձեռնարկել Միության անդամ պետությունների տարածքներում արտադրված ավտոտրանսպորտային միջոցների մասնաբաժնի ավելացմանն ուղղված երկարաժամկետ միջոցներ, մասնավորապես՝

միջազգային պահանջներին համապատասխանող բեռնատար տրանսպորտային միջոցների և ավտոբուսների սերիական թողարկման ստեղծման ու յուրացման մասով.

ձմեռային ժամանակահատվածում լեռնային ավտոբուսային երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ լիաքարշ ավտոբուսների արտադրության զարգացման մասով.

երրորդ երկրներից արտադրանքի ներմուծումից կախվածությունը կրճատելու նպատակով՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների պարկի համար ավտոմեքենաների ծախսային բաղադրիչների արտադրության զարգացման մասով.

արդյունաբերական կոոպերացիայի նպատակով Միության անդամ պետությունների տարածքներում միջազգային ավտոմոբիլային կոնցեռնների ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տեղայնացման մասով.

ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող գործարանների սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ այդ ավտոտրանսպորտային միջոցների երաշխիքային սպասարկման ծառայությունների զարգացման մասով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ