ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ-ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 58-րդ կետին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակվելու օրվանից դիտարկել անդամ պետությունների միջև միջազգային երկաթուղային-ուղևորային հաղորդակցության զարգացմանն ուղղված հետևյալ միջոցները ձեռնարկելու հնարավորությունը՝
ուղևորատար վագոնների պարկը թարմացնելու նպատակով արտոնությունների, առանձնաշնորհումների և պետական աջակցության միջոցների տրամադրում.
այնպիսի պայմանների ստեղծում, որոնք կխթանեն փոխադրողներին օգտագործել բարելավված սպառողական բնութագրեր, տնտեսական շահագործման պարամետրեր, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքի և շրջակա միջավայրի վրա քիչ բացասական ազդեցություն ունեցող տրանսպորտային միջոցներ.
սահմանափակումների ու «նեղ հատվածների» արդիականացում և վերացում, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում, այդ թվում՝ ուղևորատար գնացքների երթևեկության արագությունը բարձրացնելու նպատակով.
անդամ պետությունների տարածքներով ուղևորատար գնացքների ընթացուղում տեխնիկական կանգառների քանակի կրճատում.
ուղևորների նստեցման և իջեցման համար ուղևորահոսքի ցածր ներուժ ունեցող կանգառների վերացում (հաշվի առնելով ուղիղ միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումներին միտված ուղղվածությունը).
տրանսպորտային ծառայությունների հասանելիության բարձրացում, այդ թվում՝ պետական պատվերին համապատասխան իրականացվող միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների հաշվին.
միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումներ իրականացնելիս արտոնյալ հարկումների կիրառման և կարգավորվող հատվածներում փոխադրողների եկամուտների կորուստների փոխհատուցման հարցերի քննարկում:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |