ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 24-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների ծառայությունների արդյունավետ գործառության և զարգացման ապահովման նպատակով՝
հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ուսումնասիրել ստորև նշվածների հնարավորությունը՝
կանոնավոր ավտոբուսային երթուղիների համաձայնեցման, բացման, փակման, փոփոխման ու գործունեության և համապատասխան հայտերի ուսումնասիրության միասնական վերջնաժամկետների սահմանման վարչական ընթացակարգերի ստանդարտացում․
ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների իրականացման դեպքում բնակչության տրանսպորտային սպասարկման բնագավառում սոցիալական ստանդարտների սահմանում (ավտոբուսային երթուղիների ուղևորների սպասարկման համար ավտոկայանների (ավտոդրամարկղերի) առկայությունը, բնակչության տարբեր թվաքանակ ունեցող բնակավայրերի ընդգրկումը, երթևեկելու ժամանակը, հուսալիությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև՝ մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության հասանելիությունը)․
ուղևորների նստեցման և իջեցման կետերին (կանգառի կետերին) ներկայացվող պահանջների մշակում․
միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների իրականացման դեպքում համաձայնեցված այնպիսի ստանդարտների սահմանում, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների երթևեկության չվացուցակին և ուղետոմսի ձևին․
կանոնավոր ավտոմոբիլային ուղևորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար տեղեկատվական գրառումներին և նշագրումներին ներկայացվող պահանջների սահմանում․
փոխադրողի և ուղևորների միասնական իրավունքների, պարտականությունների ու պատասխանատվության սահմանում․
միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների իրականացման դեպքում անհրաժեշտ և տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնող մարմինների կողմից ստուգման ենթակա փաստաթղթերի ցանկին ներկայացվող համաձայնեցված պահանջների մշակում․
միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների մշտադիտարկման և հսկողության, Միության անդամ պետությունների միջև այդ փոխադրումների մասին տեղեկատվության փոխանակման ապահովման համակարգի կազմավորում․
Միության անդամ պետությունների ավտոտրանսպորտային ձեռնարկությունների արդյունավետ տեղեկատվական ապահովման համակարգի կազմավորում՝ համապատասխան թվային ծառայությունների ստեղծման միջոցով.
միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների ծառայություններն սպառողների տեղեկատվական ապահովման համակարգի զարգացում՝ ուղևորների փոխադրման համար ուղետոմսերի վաճառքի գծով համապատասխան թվային ծառայությունների ստեղծման միջոցով․
Միության շրջանակներում միջազգային ավտոմոբիլային ուղևորային փոխադրումների մասին համաձայնագրի մշակում։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|