ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ՆՅՈՒԹԸ) ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

22 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ (ՆՅՈՒԹԸ) ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին և 7-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) անասնաբուծության ճյուղի կայուն գործունեության ապահովման, անդամ պետությունների տարածքներում մրցունակ անասնաբուծական արտադրանքի արտադրության զարգացման, ինչպես նաև այդպիսի արտադրանքի արտադրության ոլորտում անդամ պետությունների կոոպերացիայի պայմանների ստեղծման զարգացման նպատակով

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից կիրառել Գյուղատնտեսական կենդանիներին և դրանցից ստացված արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու միասնականացված մոտեցումները՝ համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 32 հանձնարարականի

 

ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

գյուղատնտեսական կենդանիներին և դրանցից ստացված արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման և երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող՝ տոհմային արտադրանքի (տոհմային գյուղատնտեսական կենդանիների և դրանցից ստացված տոհմային արտադրանքի (նյութի)) որակի բարձրացման նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է.

ա) սահմանել երրորդ երկրներից անդամ պետության տարածք ներմուծվող տոհմային արտադրանքի որակի հսկողության իրականացման և գյուղատնտեսական կենդանիներին և դրանցից ստացված արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու մասին եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) տրման լիազորված՝ անդամ պետության մարմինը (մարմինները).

բ) իրականացնել երրորդ երկրներից անդամ պետության տարածք ներմուծվող տոհմային արտադրանքի որակի հսկողություն.

գ) սահմանել եզրակացության տրման կարգն ու ձևը և եզրակացության հիման վրա իրականացնել երրորդ երկրներից անդամ պետության տարածք ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքը և դրանցից ստացվող արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելը.

դ) իրականացնել երրորդ երկրներից անդամ պետության տարածք ներմուծվող տոհմային արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի մասով եզրակացության տրամադրում այն անդամ պետությունում, որի տարածքում այդպիսի արտադրանքը օգտագործվելու է այն դեպքում, երբ հայտատուի կողմից տրամադրված փաստաթղթերով հաստատված են արտադրանքի մասին տեղեկությունների հավաստիությունն ու ամբողջականությունը և անդամ պետության օրենսդրությամբ սահմանված տոհմային արտադրանքին ներկայացվող պահանջներին դրա համապատասխանությունը.

ե) ներառել եզրակացության մասին տեղեկությունները (գրանցման համարը, տրման ամսաթիվը և եզրակացությունը տրամադրած մարմնի անվանումը) և սույն կետի «դ» ենթակետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները անդամ պետության տոհմային կենդանիների հաշվառման ռեետրում։

2. Անդամ պետությունների կողմից՝ Միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքը և դրանցից ստացվող արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելիս միասնականացված մոտեցումները կիրառելու նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է ապահովել հետևյալ պայմանների պահպանումը.

ա) ներմուծման ենթակա տոհմային կենդանիները, ինչպես նաև այն տոհմային կենդանիները, որոնցից ստացվել է ներմուծման ենթակա տոհմային արտադրանք (նյութ), ունեն նույնականացման համարներ հաշվառման համակարգի պահանջների համաձայն, այդպիսի կենդանիների ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 2-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլյար գենետիկական փորձաքննության անցկացման մասին հիմնադրույթի 6-րդ կետում նշված տոհմային արտադրանքը նշված Հիմնադրույթի թիվ 3 հավելվածում նշված գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների կրող չէ, ինչը հաստատվում է արտահանող երկրի օրենսդրությանը համապատասխան տրված համապատասխան փաստաթղթերով.

գ) տոհմային արտադրանքն ուղեկցվում է.

տեղեկություններ պարունակող՝ տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը համապատասխան տրված անհատական տոհմային վկայականով (սերտիֆիկատով, անձնագրով), այլ փաստաթղթերով՝ խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, ոչխարների, այծերի, հյուսիսային եղջերուների, ուղտերի համար՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

տեղեկություններ պարունակող՝ տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը համապատասխան ներմուծվող տոհմային արտադրանքի (նյութի) խմբաքանակի համար տրված տոհմային վկայականով (սերտիֆիկատով, անձնագրով), այլ փաստաթղթերով՝ գյուղատնտեսական կենդանիների, մուշտակամորթ գազանների, ընտանի թռչունների սերմնահեղուկի աարտադրանքի ու սաղմերի ևինկուբացիոն ձվերի, ձկների, մեղուների համար ՝ համաձայն թիվա 2 հավելվածի ։

3. Երրորդ երկրներից ներմուծվող տոհմային արտադրանքի որակի բարձրացման նպատակով անդամ պետություններին, ի լրումն սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված պայմանների, հանձնարարվում է, անհրաժեշտության դեպքում, սահմանել երրորդ երկրներից ներմուծվող գյուղատնտեսական կենդանիների և դրանցից ստացված արտադրանքի (նյութի) որակին ներկայացվող լրացուցիչ պայմանները, որոնք անհրաժեշտ են դրանք տոհմային արտադրանքին դասելու համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Գյուղատնտեսական արտադրանքը և դրանցից ստացվող արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու միասնականացված մտոեցումների

 

ՑԱՆԿ

 

տոհմային արտադրանքի մասին տեղեկությունների

 

1. Մթերատվության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասուններ.

ա) լրիվ անունը (արտադրող ցլերի համար).

բ) ցեղը, ցեղայնությունը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը.

ե) ծագման երկրում տրված նույնականացման համարը (դաջվածքի, հաշվեպիտակի, խարանադրոշմի համարը, միկրոչիպի ծածկագիրը՝ թվարկված նույնականացման միջոցներից մեկը կամ դրանց համակցությունը).

զ) թույրը.

է) ծննդավայրը (ծագման երկիրը).

ը) գենետիկական ցուցանիշները (գենետիկական պրոֆիլը, ծագման հավաստիության հաստատման, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտված, գենետիկական անոմալիաների մասին տեղեկատվությունը (արտադրող րտադրո, նորոգման ցլիկների և սաղմերի ծնողների համար)).

թ) ստացման եղանակը.

ժ) ծագումը նախնիկների առնվազն 3 սերունդների նշումով.

փորձարկվողի նախնիների 1-ին սերնդի (ծնողների) համար՝ սույն կետի «բ», «գ», «ե», «զ», «ը», «թ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները, մոր մթերատվության բացարձակ ցուցանիշները (կիթը ամենաբարձր լակտացիայի 305 օրում, կաթնային յուղի և սպիտակուցի պարունակությունը (տոկոսներով) և արդյունքը (կիլոգրամներով))՝ (առկայության դեպքում), տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան.

փորձարկվողի նախնիկների 2-րդ սերնդի ( հոր, մոր հոր և մոր) համար՝ սույն կետի «բ», «գ», «ե», «ը», «թ» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը.

փորձարկվողի նախնիկների 3-րդ սերնդի (հոր հոր, մոր մոր հոր և մոր ) համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը.

ժա) սեփական մթերատվության բացարձակ ցուցանիշները՝

մատղաշի և տոհմային ցլերի համար՝ կենդանի զանգվածը (կիլագրամներով), տարիքի նշումով.

կովերի համար՝ կիթը (կիլոգրամներով) ամենաբարձր լակտացիայի 305 օրում կամ անավարտ լակտացիայի ժամանակահատվածում (օրերով), կաթնային յուղի և սպիտակուցի պարունակությունը (տոկոսներով) և արդյուքը (կիլոգրամներով).

ժբ) տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները արտահանող երկրի տոհմային գործի ոլորտում օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան.

ժգ) տեղեկատվություն վերարտադրության մասին.

ծագման երկրում արտադրող ցլերին տրված անունը, նույնականացման համարը, սերմնավորման ամսաթիվը, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների առկայության մասով արտադրող ցլերի ստուգման արդյունքները, արտադրող ցլերի ծնողների նույնականացման համարները, արտադրող ցլի մոր մթերատվության բացարձակ ցուցանիշները (առկայության դեպքում), արտադրող ցլի տոհմային արժեքի հարաբերական ցուցանիշները.

սաղմի տեղափոխման օրը, ամիսը, տարին, սաղմի ծնողների և դրանց տոհմային արժեքի, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների մասին տեղեկությունները՝ սաղմի փոխպատվաստման արդյունքում հղիության վրա հասնելու դեպքում.

տեղեկատվություն սեռավորված սերմնահեղուկի օգտագործման մասին (ըստ սեռի բաժանված սերմնահեղուկը՝ սերմնավորման համար օգտագործելու դեպքում).

ժդ) տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը համապատասխան անհատական տոհմային վկայական (սերտիֆիկատ, անձնագիր) կամ այլ փաստաթուղթ (այսուհետ՝ պաշտոնական փաստաթուղթ) տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժե) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

2. Մթերատվության մսային ուղղության խոշոր եղջերավոր անասուններ՝

ա) լրիվ անունը (արտադրող ցլերի համար).

բ) ստացման եղանակը (նշվում է տառային ծածկագրով).

գ) ցեղը), ցեղայնությունը.

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

ե) սեռը.

զ) ծագման երկրում տրված կենդանու նույնականացման համարը (հաշվեպիտակի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը).

է) անհատական համարը (խարանադրոշմի, դաջվածքի համարը) այն դեպքում, երբ տոհմային գործի ոլորտում օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան դրա առկայությունը պարտադիր է.

ը) թույրը.

թ) ծննդավայրը (ծագման երկիրը).

ժ) գենետիկական ցուցանիշները (գենետիկական պրոֆիլը, ծագման հավաստիության հաստատման, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտված գենետիկական անոմալիաների մասին տեղեկատվությունը (արտադրող ցլերի-, նորոգման ցլիկների և սաղմերի ծնողների համար).

ժա) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների (թույլատրվում է նշել նախնիների 2 սերունդների մասին տեղեկությունները ընկերության պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության առկայության դեպքում), անունների (արտադրող ցլերի համար), ծագման երկրում տրված նույնականացման համարի, անհատական համարի, ցեղի, ցեղայնության նշումով.

ժբ) տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրության կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները, սեփական մթերատվության բացարձակ ցուցանիշները.

ժգ) տեղեկատվություն վերարտադրության մասին ՝

սերմնավորման մեթոդը (ձեռքով զուգավորում, արհեստական սերմնավորում, սաղմի փոխպատվաստում), սերմնավորման ամսաթիվը, ծագման երկրում արտադրող ցլին տրված անունը, նույնականացման համարը, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների առկայության մասով արտադրող ցլի ստուգման արդյունքները, -արտադրող ցլի տոհմային արժեքի ցուցանիշները.

սաղմի տեղփոխման օրը, ամիսը, տարին, սաղմի ծնողների և դրանց տոհմային արժեքի, գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների առկայության մասին տեղեկությունները՝ սաղմի փոխպատվաստման արդյունքում հղիության վրա հասնելու դեպքում.

տեղեկատվություն սեռավորված սերմնահեղուկի օգտագործման մասին (սերմնավորման համար ըստ սեռի բաժանված սերմնահեղուկի օգտագործման դեպքում).

ժդ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժե) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

3. Խոզեր՝

ա) անհատական համարը (դաջվածքի համարը).

բ) ցեղը, ցեղայնությունը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը.

ե) ծագման երկրում տրված կենդանու նույնականացման համարը (հաշվեպիտակի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը).

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների, ծագման երկրում տրված՝ կենդանիների անհատական համարների (դաջվածքների համարների), նույնականացման համարների (հաշվեպիտակների համարների և (կամ) միկրոչիպերի ծածկագրերի), ցեղի, ցեղայնության նշումով.

ծնողների (հոր և մոր) մթերատվությունը՝ տոհմային արժեքի ինդեքսները, մոր վերարտադրողական որակները (բնում կենդանի խոճկորների քանակը՝ ըստ յուրաքանչյուր ծնի կամ կենդանի խոճկորների միջին քանակը).

ը) կենդանու սեփական մթերատվությունը՝

տոհմային արժեքի ինդեքսները.

կենդանու սեփական մթերատվության բացարձակ ցուցանիշները՝ ընտրության օրվա դրությամբ կենդանի զանգվածը, միջին օրական աճը (ժամանակաշրջանի նշումով), կրծի ձախ և աջ կեսից նորմալ զարգացած պտուկների քանակը, կենդանու մարմնում անճարպ մսի պարունակությունը ( րու խոզեր և արտադրող վարազների համար).

թ) լաբորատոր հետազոտությունների արդյունքում բացահայտված գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների մասին տեղեկատվությունը (վարազիկների և արտադրող վարազների համար).

ժա) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժբ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

4. Ձիեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անունը (առկայության դեպքում).

գ) անհատական համարը (խարանադրոշմի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը).

դ) կենդանու մարմնի վրա նշանների, նշումների գրաֆիկական նկարագրությունը (բլոկպերֆեկտային նկար).

ե) սեռը.

զ) թույրը.

է) ցեղը, ցեղայնությունը.

ը) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

թ) ծննդավայրը (ծագման երկիրը).

ժ) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

նախնիների 1-ին սերնդի (մայր, հայր) համար՝ ծագման երկրում տրված անունը (առկայության դեպքում), նույնականացման համարը, թույրը, տոհմային արժեքի ինդեքսները, ծննդյան տարեթիվը, ցեղը, ցեղայնությունը.

նախնիների 2-րդ և 3-րդ սերունդների (մոր, հոր մոր և հոր, մոր մոր, հոր հոր մոր և հոր ) համար՝ ծագման երկրում տրված անունը, նույնականացման համարը (առկայության դեպքում), տոհմային արժեքի ինդեքսները.

ժա) ցուցահանդեսներին, ցուցադրումներին, ստուգումներին, մրցումներին մասնակցության մասին տեղեկությունները (միջոցառումների անվանումների, անցկացման ամսաթվի, վայրի և ստացված պարգևների (առկայության դեպքում) նշումով).

ժբ) ծագման հավաստիության մասով գենետիկական փորձաքննության արդյունքների մասին տեղեկատվությունը.

ժգ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազոր մարմնի մասին տեղեկությունները.

ժդ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

5. Մթերատվության կոպտաբուրդ և կիասակոպտաբուրդ ուղղության ոչխարներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անհատական համարը.

գ) ցեղը.

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

д) սեռը.

ե) ծննդավայրը (ծագման երկիրը).

զ) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները.

12 ամսական (18 ամսական) և բարձր տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), համակազմվածքը, արտակամվածքը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) , կենդանու դմակի (ճարպոտ պոչի) չափսը և ձևը, սկզբնական վիճակում բրդի տարեկան խուզվածքը (կիլոգրամներով), բրդի գույնը (բալերով) և դասը, կենդանու դասը.

մինչև 12 ամսական տարիքի կենդանիների համար՝ կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ հեռացման եռացմաներ օգտագործման ժամանակ տարիքում (ամսական), բրդի գույնը (բալերով), ընդհանուր գնահատումը (բալերով).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, տարիթում (տարեկան) առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով), սկզբնական վիճակում բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով) տարիթում (տարեկան), բրդի գույնը (բալերով) և դասը, կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), սկզբնական վիճակում բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), բրդի դասը, կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, կենդանու ցեղը, դասը.

ը) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

թ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

6. Ռոմանովյան ցեղի ոչխարներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անհատական համարը.

գ) ցեղը․

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

ե) սեռը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները՝

9 ամսական և բարձր տարիքի կենդանիների համար՝ համակազմվածքի տիպը (բալերով), ծննդյան տիպը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) , ստևի և աղվամազի հարաբերակցությունը, ստևի և աղվամազի երկարությունը, ոչխարենու խումբը, կենդանու դասը.

մինչև 9 ամսական տարիքի կենդանիների համար՝ ծննդյան տիպը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ 90 օրական տարիքում, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) ընդհանուր գնահատումը (բալերով).

ը) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով (թույլատրվում է նշել նախնիների 2 սերունդների մասին տեղեկությունները ընկերության պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության առկայության դեպքում)՝

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, համակազմվածքի տիպը (բալերով), ծննդյան տիպը (բալերով), առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), ստևի և աղվամազի հարաբերակցությունը, կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, համակազմվածքի տիպը, ծննդյան տիպը (բալերով), առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան) , կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.

թ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

7. Մթերատվության սմուշկե ուղղության ոչխարներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անհատական համարը.

գ) ցեղը.

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

ե) սեռը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) սելեկցիոն հիմնական հատկանիշները.

ը) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

փորձարկվողի նախնիների 1-ին և 2-րդ սերունդների (ծնողների, մոր, հոր մոր և հոր համար՝ տվյալ կետի «ա», «գ», «դ», «զ» և «է» ենթակետերով նախատեսված տեղեկությունները.

փորձարկվողի նախնիների 3-րդ սերնդի ( մոր, հոր մոր և հոր ) համար ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.

թ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

8. Մթերատվության նրբագեղմ և կիսանրբագեղմ ուղղության ոչխարներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անհատական համարը.

գ) ցեղը.

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

ե) սեռը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները՝

12 ամսական և բարձր տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), մսային ձևերի արտահայտվածությունը (մթերատվության կիսանրբագեղմ ուղղության ոչխարների համար) (բալերով), համակազմվածքը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) , ծննդյան տիպը (բալերով), բրդի երկարությունը (սանտիմետրերով), հաստությունը (բարակությունը) (միկրոմետրերով), չլվացած և լվացած բրդի խուզվածքը (կիլոգրամներով), կենդանու դասը.

մինչև 12 ամական տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը, ծննդյան տիպը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ հեռացման ժամամակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) , ընդհանուր գնահատումը (բալերով).

ը) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), լվացած բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), երկարությունը (սանտիմետրերով), բարակությունը (միկրոմետրերով), կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով)տարիքում (տարեկան), լվացած բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով), տարիքում (տարեկան), կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.․

է) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

9. Մթերատվության մսային կարճաբուրդ (անգեղմ) ուղղության ոչխարներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը․

բ) անհատական համարը.

գ) ցեղը.

դ) սեռը.

ե) ծննդավայրը (ծագման երկիրը).

զ) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները՝

10 ամսական և բարձր տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), մսային ձևերի արտահայտվածությունը, համակազմվածքը (բալերով), արտակազմվածքը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքի նշումով՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական), վաղահասությունը, ծննդյան տիպը (բալերով), կենդանու դասը՝.

մինչև 10 ամսական տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը, ծննդյան տիպը (բալերով), վաղահասությունը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ հեռացման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական), ընդհանուր գնահատումը (բալերով).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, տարիքում (տարեկան) առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով), կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, տարիքում (տարեկան) առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով), կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.

ը) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

թ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

10. Մթերատվության կաթնային ուղղության այծեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը (դաջվածքի, հաշվեպիտակի համարը, միկրոչիպի ծածկագիրը՝ թվարկված նույնականացման միջոցներից մեկը կամ դրանց համակցությունը).

բ) ցեղը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը.

ե) թույը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

փորձարկվողների նախնիների 1-ին և 2-րդ սերնդի (ծնողների, մոր, հոր մոր և հոր ) համար՝ սույն կետի «ա»-«գ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկությունները, մոր և մոր, հոր մոր և հոր մթերատվության բացարձակ ցուցանիշները (կիթը (կիլոգրամներով) ամենաբարձր լակտացիայի 305 օրում, կաթնային յուղի ու սպիտակուցի պարունակությունը (տոկոսներով) և արդյունքը (կիլոգրամներով), տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան (պետք է ամբողջությամբ վերծանվեն դրանց հաշվարկման բանաձևերի նշումով (թույլատրվում է պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումը)).

փորձարկվողի նախնիների 3-րդ սերնդի (մոր մոր, հոր հոր մոր և հոր ) համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը , ցեղը.

ը) սեփական մթերատվության բացարձակ ցուցանիշները՝ ծննդյան տիպը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքի նշումով, այծամայրերի համար ՝ կիթը (կիլոգրամներով) ամենաբարձր լակտացիայի 305 օրում կամ չավարտված լակտացիայի ժամանակահատվածում (օրերով), կաթնային յուղի և սպիտակուցի պարունակությունը (տոկոսներով) և արդյունքը (կիլոգրամներով).

թ) տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան (պետք է ամբողջությամբ վերծանվեն դրանց հաշվարկման բանաձևերի նշումով (թույլատրվում է պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումը)).

ժ) պաշտոնական փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժա) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

11. Մթերատվության մսային ուղղության այծեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը (դաջվածքի, հաշվեպիտակի, խարանադրոշմի համարը, միկրոչիպի ծածկագիրը՝ թվարկված նույնականացման միջոցներից մեկը կամ դրանց համակցությունը).

բ) ցեղը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը.

ե) թույրը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

փորձարկվողների նախնիների 1-ին և 2-րդ սերնդի (ծնողների, մոր, հոր մոր և հոր ) համար՝ սույն կետի «ա»-«գ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկությունները, մթերատվության բացարձակ ցուցանիշները (կենդանի զանգվածը տարիքի նշումով), տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան (պետք է ամբողջությամբ վերծանվեն դրանց հաշվարկման բանաձևերի նշումով (թույլատրվում է պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումը)).

փորձարկվողի նախնիների 3-րդ սերնդի (մոր մոր, հոր հոր մոր և հոր) համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը․

ը) սեփական մթերատվության բացարձակ ցուցանիշները՝ ծննդյան տիպը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքի նշումով (ամսական).

թ) տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի տոհմային ասոցիացիայի կանոններին համապատասխան (պետք է ամբողջությամբ վերծանվեն դրանց հաշվարկման բանաձևերի նշումով (թույլատրվում է պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի պաշտոնական կայքում ազատ մուտքի անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումը)).

ժ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները

ժա) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

12. Մթերատվության բրդային ուղղության այծեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը (հաշվեպիտակի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը).

բ) ցեղը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը.

ե) թույրը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը).

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով.

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), , լվացած բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), երկարությունը (սանտիմետրերով), բարակությունը (միկրոմետրերով), կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), լվացած բրդի առավելագույն խուզվածքը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.

ը) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները՝

12 ամսական և բարձր տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), չլվացած և լվացած բրդի խուզվածքը (կիլոգրամներով), բրդի երկարությունը (սանտիմետրերով), բրդի բարակությունը (միկրոմետրերով), բրդի խտությունը (բալերով), բրդի գույնը (բալերով), համակազմվածքը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքի նշումով՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական), կենդանու դասը.

մինչև 12 ամսական տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ հեռացման ժամանակ, օգտագործման ժամանակ , տարիքում (ամսական) , ընդհանուր գնահատումը (բալերով).

թ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

13. Մթերատվության աղվամազավոր ուղղության այծեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը (հաշվեպիտակի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը).

բ) ցեղը.

գ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

դ) սեռը .

ե) թույրը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը) .

է) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝

նախնիների 1-ին սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), աղվամազի առավելագույն խտախավը (գրամներով) տարիքում (տարեկան), երկարությունը (սանտիմետրերով), բարակությունը (միկրոմետրերով), կենդանու դասը.

նախնիների 2-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, առավելագույն կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքում (տարեկան), աղվամազի առավելագույն խտախավը (գրամներով) տարիքում (տարեկան), կենդանու դասը.

նախնիների 3-րդ սերնդի համար՝ ծագման երկրում տրված նույնականացման համարը, ցեղը, կենդանու դասը.

ը) բոնիտավորման և սեփական մթերատվության մասին տեղեկությունները՝

12 ամսական և բարձր տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), աղվամազի խտախավը (գրամներով), աղվամազի երկարությունը (սանտիմետրերով), աղվամազի բարակությունը (միկրոմետրերով), աղվամազի պարունակությունը (տոկոսներով), բրդի խտությունը (բալերով), աղվամազի գույնը (բալերով), համակազմվածքը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով) տարիքի նշումով՝ բոնիտավորման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական) կենդանու դասը.

մինչև 12 ամսական տարիքի կենդանիների համար՝ կենդանու տիպը (բալերով), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)՝ հեռացման ժամանակ, օգտագործման ժամանակ տարիքում (ամսական), ընդհանուր գնահատումը (բալերով) .

թ) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

14. Եղջերուներ՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անհատական համարը.

գ) ցեղը.

դ) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

ե) սեռը.

զ) ծննդավայրը (ծագման երկիրը) .

է) 12 ամիս և բարձր տարիքի կենդանիների համար սելեկցիոն հիմնական հատկանիշները՝ կենդանի զանգվածը (կիլոգրամներով), վաղահասությունը.

ը) տեղեկություններ բոնիտավորման մասին՝

օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով բոնիտավորման անցկացման ամսաթիվը.

չափումները (սանտիմետրերով)՝ բարձրությունը վզակոթում, կրծքի փաթը, նախադաստակի փաթը, իրանի թեք երկարությունը, կենդանի զանգվածը (կիլոգրամներով).

գնահատումն ըստ 10-բալանոց սանդակի՝ ծագման, տիպայնության, չափումների, մթերատվության (աշխատունակության), սերնդի որակի, կոմպլեքսային դասի համար.

թ) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով.

ժ) պաշտոնական փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժա) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

15. Ուղտեր՝

ա) ծագման երկրում տրված նույնականացման համարը.

բ) անունը (առկայության դեպքում) .

գ) անհատական համարը (խարանադրոշմի համարը և (կամ) միկրոչիպի ծածկագիրը) .

դ) համարը տոհմային կենդանիների պետական (ազգային) գրքում կամ հղում տոհմային կենդանիների պետական (ազգային) գրքի այն հատորին կամ էջի համարին, որում գրանցված է կենդանին (առկայության դեպքում).

ե) սեռը.

զ) թույրը.

է) ցեղը, ցեղայնությունը.

ը) օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ծննդյան ամսաթիվը.

թ) ծննդավայրը (ծագման երկիրը).

ժ) ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների նշումով՝ նախնիների բոլոր սերունդների համար՝ համարը տոհմային կենդանիների պետական (ազգային) գրքում (առկայության դեպքում), անունը (առկայության դեպքում), ծագման երկրում տրված նույնականացման համարը, թույրը, ծննդյան տարեթիվը, ցեղը, դասն ըստ բոնիտավորման.

ժա) տեղեկություններ բոնիտավորման մասին ՝

օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով բոնիտավորման անցկացման ամսաթիվը.

չափումները (սանտիմետրերով)՝ բարձրությունը սապատների միջև, կրծքի փաթը, նախադաստակի փաթը, իրանի թեք երկարությունը.

կենդանի զանգվածը (կիլոգրամներով), բրդային մթերատվությունը (կիլոգրամներով), կաթնային մթերատվությունը (առկայության դեպքում).

գնահատումն ըստ 10-բալանոց սանդղակի՝ ծագման, տիպայնության, չափումների, արտակազմվածքի, մթերատվության (կաթնատվություն (առկայության դեպքում), կենդանի զանգվածի, բրդային մթերատվության), սերնդի որակի (առկայության դեպքում), կոմպլեքսային դասի համար.

ժբ) տեղեկություններ ցուցահանդեսներին, ցուցադրումներին մասնակցության մասին (միջոցառումների անվանումների, անցկացման ամսաթվի, վայրի և ստացված պարգևների (առկայության դեպքում) նշումով).

ժգ) ուղտի նկատմամբ՝ կենդանու ներմուծման պահի դրությամբ սեփականության իրավունք ունեցող կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ժդ) ծագման հավաստիության մասով գենետիկական փորձաքննության արդյունքների մասին տեղեկությունները.

ժե) պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ժզ) պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Գյուղատնտեսական արտադրանքը և դրանցից ստացվող արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու միասնականացված մտոեցումների

 

ՑԱՆԿ

 

տոհմային արտադրանքի (նյութի) խմբաքանակի մասին տեղեկությունների

 

1. Մուշտակամորթ գազաններ՝

ա) ցեղը.

բ) գույնը.

գ) ծննդավայրը (ծագման երկիրը) .

դ) կենդանիների ծնվելու ժամանակահատվածը խմբաքանակում.

ե) պտղաբերությունն ըստ հայրական կողմի.

զ) բազմապտղությունն ըստ մայրական կողմի.

է) տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը համապատասխան ներմուծվող տոհմային արտադրանքի (նյութի) մասով տոհմային վկայական (սերտիֆիկատ, անձնագիր) կամ այլ փաստաթուղթ (այսուհետ՝ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ) տրամադրած լիազորված մարմնի մասին տեղեկությունները.

ը) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

2. Ընտանի թռչուն՝

ա) կրոսս.

բ) գիծ.

գ) պոպուլյացիա.

դ) ծնողական ձև.

ե) այն թռչնի տոհմային խումբը, որից ստացվել է մատղաշը (սելեկցիոն, հսկիչ, բազմապատկիչ) .

զ) ծննդավայրը (ծագման երկիրը) .

է) մատղաշի ելքի ամսաթիվը.

ը) մատղաշի բնութագիրը՝ տարիքը (օրական), գլխաքանակը (ընդամենը, այդ թվում՝ էգերի և արուների), դասը, մակնշումը, մատղաշի ելքը դրված ձվերից (տոկոսներով), 1 գլխի միջին կենդանի քաշը (գրամներով).

թ) թռչնի երամի մթերատվության բնութագիրը, որից ստացվել է մատղաշը (ըստ բոնիտավորման տվյալների)՝

թռչնի դասը, միջին ածանությունը ժամանակահատվածում (հատ), ձվերի միջին քաշը (գրամներով) թռչնից տարիքում (ամսական).

մսային թռչնի միջին կենդանի քաշը (էգերի համար՝ տարիքը (օրական), կենդանի քաշը (կիլոգրամներով), արուների համար՝ տարիքը (օրական), կենդանի քաշը (կիլոգրամներով)).

ժ) տեղեկություններ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին ․

ժա) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

3. Ինկուբացիոն ձվերը՝

ա) կրոսս.

բ) գիծ.

գ) պոպուլյացիա.

դ) ծնողական ձև.

ե) այն թռչնի տոհմային խումբը, որից ստացվել է ձվերը (սելեկցիոն, հսկիչ, բազմապատկիչ).

զ) ծագման երկիրը.

է) ինկուբացիոն ձվերի (սաղմերի) բնութագիրը՝

քանակ (հատ).

դաս.

մակնշում.

միջին քաշ (գրամներով).

ը) այն թռչնի երամի մթերատվության բնութագիրը, որից ստացվել են ինկուբացիոն ձվեր (սաղմեր) (ըստ բոնիտավորման տվյալների)՝

թռչնի տարիքը՝ ձվերի վաճառքի օրվա դրությամբ (ամսական).

միջին ածանությունը ժամանակաշրջանում (հատ)․

թռչունների ձվերի միջին քաշը 10 ամսական տարիքում (գրամներով).

մսատու թռչնի միջին կենդանի քաշը (էգերի համար՝ տարիքը (օրական), կենդանի զանգվածը (կիլոգրամներով), արուների համար՝ տարիքը (օրական), կենդանի զանգվածը (կիլոգրամներով)).

թ) տեղեկություններ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին.

ժ) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

4. Ձուկ՝

ա) ցեղը (ցեղային խումբը).

բ) ծագման երկիրը.

գ) տոհմային արտադրանքի (նյութի) անվանումը.

դ) տեղեկություններ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին.

ե) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

5. Մեղուներ՝

ա) ցեղը.

բ) գիծը.

գ) տեղեկատվություն մայր մեղվի մասին ՝

ծննդյան ամսաթիվ, ծագման երկրում տրված նույնականացման համարը, տարբերանիշի նկարագրությունը, ծննդավայրը.

ծագումը նախնիների առնվազն 3 սերունդների, դրանց նույնականացման համարների, ծննդյան տարվա և վայրի նշումով՝ մոր, հոր մոր համար դրանց ընտանիքների բնութագրերի մասին տեղեկատվությունը (մեղրի արտադրությունը սեզոնում (կիլոգրամներով), վարքը մեղրահացի վրա, պարս տալու հակվածությունը, խաղաղասիրությունը, տոհմային արժեքի ընդհանուր և մասնավոր ինդեքսները տոհմային գործի ոլորտում արտահանող երկրի օրենսդրությանը կամ արտահանող երկրի ցեղային ասոցիացիայի կանոններին համապատասխան).

դ) տեղեկություններ վերարտադրության մասին՝ ցեղը, գիծը, ծագման երկրում տրված նույնականացման համարը, բոռի ծննդյան տարին և վայրը.

ե) տեղեկություններ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին.

զ) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

6. Սերմնահեղուկի արտադրանք և սաղմեր՝

ա) քանակը (չափաբաժին, հատ).

բ) Սերմնահեղուկի արտադրանքի (սաղմերի) ստացման ամսաթիվը.

գ) տեղեկություններ այն տոհմային արտադրողի մասին , որից ստացվել է սերմնահեղուկի արտադրանքը (ծնողների մասին, որոնցից ստացվել է սաղմը) Գյուղատնտեսական կենդանիներին և դրանցից ստացվող արտադրանքը (նյութը) տոհմային արտադրանքին դասելու միասնականացված մոտեցումների համապատասխան թիվ 1 հավելվածին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 32 հանձնարարականի հավելված).

դ) այն տոհմային արտադրողի գենետիկական փորձաքննության արդյունքների մասին տեղեկությունները, որից ստացվել է սերմնահեղուկի արտադրանքը (ծնողների մասին, որոնցից ստացվել է սաղմը) ծագման հավաստիության և գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների, գենետիկական անոմալիաների բացակայության մասով.

ե) ապագա կենդանու ենթադրվող սեռը (ըստ սեռի բաժանված սերմնահեղուկի արտադրանքի, կամ ըստ սեռի բաժանված սերմնահեղուկի արտադրանքի օգտագործմամբ ստացված սաղմերի համար).

զ) տեղեկություններ խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթուղթ տրամադրած լիազորված մարմնի մասին.

է) խմբաքանակի մասով պաշտոնական փաստաթղթի տրման ամսաթիվը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան