ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 132-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.10.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» հոկտեմբեր 2025 թ.

N 132-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սուր ապենդիցիտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

01.10.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր «01»-ի

N 132-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՒՐ ԱՊԵՆԴԻՑԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K35.0

Սուր ապենդիցիտ` գեներալիզացված (համատարածուն) պերիտոնիտով

Ապենդիցիտ`

 թափածակումով

 պերիտոնիտով (տարածումով, տեղակայված) պատռվածքի կամ թափածակման հետևանքով առաջացած

 պատռվածքով

2)

K35.1

Սուր ապենդիցիտ` պերիտոնիտային (որովայնամզային) աբսցեսով (թարախակույտով)

Որդանման ելունի աբսցես

3)

K35.9

Սուր ապենդիցիտ՝ չճշտված

Տեղային պերիտոնիտով սուր ապենդիցիտ կամ ԱՀՃ

Սուր ապենդիցիտ առանց`

 տարածուն պերիտոնիտի

 թափածակման

 պերիտոնեալ աբսցեսի

 պատռվածքի

4)

K37

Ապենդիցիտ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

 Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային վիրաբույժ, ռադիոլոգ, թերապևտ, կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետ, անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապևտ

8)

Գանգատներ

Ցավ աջ զստափոսում, որը կարող է դինամիկայում փոխել իր տեղակայումը, ցավին կարող է հաջորդել սրտխառնոցը/փսխումը, աջ զստափոսի շրջանի զգայնություն, ախորժակի բացակայություն։

9)

Անամնեզ

Հարպորտային շրջանում առաջացած սուր ցավ կամ անհարմարություն, որը 4-48 ժամվա ընթացքում տեղակայվում է աջ զստափոսում, ցավին կարող է հաջորդել սրտխառնոցը/փսխումը (հանդիպում է միայն 50% դեպքերում): Ռիսկի գործոններն են՝ ներորովայնային գոյացությունների, ֆեկալիթների, քարերի, լիմֆոիդ հիպերպլազիայի, աղիքային մակաբույծների (պարազիտների), ֆիտոբեզոարների առկայությունը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գանգատների և ռիսկի գործոնների առկայություն, Ալվարադոյի մոդիֆիկացված գնահատման (Modified Alvarado Scoring System, MASS) և Ապենդիցիտի բորբոքային պատասխանի (Appendicitis Inflammatory Response, AIR) սանդղակների կիրառում, օբյեկտիվ զննություն՝ աջ զստափոսի զգայնություն առավել արտահայտված Մակ-Բուրնեի կետում, որովայնի առաջային պատի ակամա լարվածություն/պաշտպանում, Ռովզինգի ախտանիշ՝ ձախ զստափոսի շոշափման ժամանակ աջ զստափոսում առաջացող ցավ, Փսոասի նշան՝ աջ ոտքի տարածման ժամանակ առաջացող/ուժեղացող ցավ, օբտուրատոր մկանի նշան (վկայում է կոնքային ապենդիցիտի մասին)՝ ցավ, որն առաջանում է ծալած ազդրը դեպի ներս պտտելու ընթացքում, հաճախասրտություն, տենդ՝ ≥ 37.50C

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական միջամտության անհրաժեշտություն

 3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Որովայնային վիրաբույժ

1

1

2)

Ռադիոլոգ

1

1

3)

Կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ/մասնագետ

1

1

4)

Թերապևտ

0․5

-

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր քննություն

1

 1

Շեղումների առկայություն

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր քննություն

1

 1

Հեմատուրիա, պիուրիա

3)

Առկա չէ

C-ռեակտիվ սպիտակուցի քանակի որոշում արյան մեջ

1

 1

Շեղումների առկայություն

4)

Առկա չէ

Մարդու ընդհանուր խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշում արյան մեջ

0․25

0․25

Հղիությունը ժխտելու նպատակով

5)

Առկա չէ

Նատրիումի (Na) և կալիումի (K) քանակների որոշում արյան մեջ

0․25

0․25

Հիպոնատրեմիա՝ որպես բարդության կանխատեսում

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Համակարգչային շերտագրություն` ներերակային կոնտրաստավորմամբ

0․5

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում՝ 91-98% զգայնությամբ և 95-99% սպեցիֆիկությամբ

7)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերման նպատակով՝ հատկապես երեխաների, հղիների և գինեկոլոգիական խնդիրներ ունեցող պացիենտների դեպքում, ուղեկցող ախտաբանությունների կասկածի ժամանակ, այլընտրանքային ճառագայթային մեթոդների կիրառումը համարվում է օպտիմալ մոտեցում։ Այդ համատեքստում առաջնահերթ իրականացվում է ՈւՁՀ, իսկ բացասական արդյունքների կամ կասկածի առկայության դեպքում, խորհուրդ է տրվում կատարել համակարգչային շերտագրություն (ՀՇ)։

8)

Առկա չէ

Միջուկամագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիա

0․25

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում՝ կիրառելի է հղիության կամ սույն գործելակարգի Ձև 3-ում ներառված հետազոտություննների իրարամերժ արդյունքների դեպքում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

Հակաբակտերիալ թերապիա՝ Նախավիրահատական կանխարգելիչ (մեկ դեղաչափ)

1)

Ցեֆօքսիտին դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ

Ցեֆօքսիտին դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ

սրվակ

-

2

2)

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

սրվակ, փաթեթ

-

2գ / 2գ

4գ / 4գ

2

3)

Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ

Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ

արվակ

-

12գ

2

Պահպանողական բուժական՝

4)

Էրտապենեմ լիոֆիլիզատ լուծույթի պատրաստման համար մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ , 3 օր, հաջորդիվ՝ լևոֆլոքսացին 400մգ/օրը՝ բերանով

Էրտապենեմ լիոֆիլիզատ լուծույթի պատրաստման համար մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1․0մգ , 3 օր, հաջորդիվ՝ լևոֆլոքսացին 400մգ/օրը՝ բերանով

սրվակ, դեղահատ

-

2

5)

Կլինդամիցին 600մգ, Ցիպրոֆլոքսացին 500մգ (2-րդ ընտրություն)

Կլինդամիցին600մգ, Ցիպրոֆլոքսացին 500մգ (2-րդ ընտրություն)

դեղապատիճներ, դեղահատեր

-

0․9գ

1․8գ

2

Գանգրենոզ կամ պերֆորատիվ ապենդիցիտ

6)

Պիպերացիլին/տազոբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 4,0գր-0,5գր

Պիպերացիլին/տազոբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 4,0գր-0,5գր

շշիկ

-

4․5գ

2

7)

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ և Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման 5մգ/մլ

սրվակ, փաթեթ

-

2գ/ 2գ

4գ / 4գ

2

8)

Ցեֆոտաքսիմ/սուլբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 1000մգ+500մգ

Ցեֆոտաքսիմ/սուլբակտամ փոշի՝ ներերակային կիրառման համար լուծույթի պատրաստման համար 1000մգ+500մգ

սրվակ

-

1․5գ

2

9)

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+ Սուլբակտամ դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ մ/մ և ն/ե

Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+ Սուլբակտամ դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ մ/մ և ն/ե

սրվակ

-

2

10)

Լևոֆլոքսացին 250մգ + Մետրոնիդազոլ 500մգ (2-րդ ընտրություն)

Լևոֆլոքսացին 250մգ + Մետրոնիդազոլ 500մգ (2-րդ ընտրություն)

դեղահատեր

-

0․5գ / 2գ

1գ / 4գ

2

11)

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, իմիպենեմ+ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ, կամ էրտապենեմ (2-րդ ընտրություն)

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, իմիպենեմ+ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ, կամ էրտապենեմ (2-րդ ընտրություն)

սրվակ

-

2

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Լապարոսկոպիկ ապենդէկտոմիա

1

1

2)

Որդանման ելունի ≥ 3 սմ թարախակույտի դեպքում միջմաշկային դրենավորում և հակաբակտերիալ թերապիա

0․1

-

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Martin Salö, Catarina Tiselius, Anders Rosemar, Elin Öst, Sara Sohlberg, Roland E Andersson, Swedish national guidelines for diagnosis and management of acute appendicitis in adults and children, BJS Open, Volume 9, Issue 2, April 2025, zrae165/Մարտին Սալյո, Կատարինա Տիսելիուս, Անդերս Ռոսեմար, Էլին Էստ, Սարա Սոլբերգ, Ռոլանդ Է. Անդերսսոն, «Շվեդական ազգային ուղեցույցներ՝ սուր ապենդիցիտի ախտորոշման և բուժման համար մեծահասակների և երեխաների մոտ», ԲՋՍ Օփեն, հատոր 9, համար 2, ապրիլ 2025թ․ https://doi.org/10.1093/bjsopen/zrae165 :

2. https://www.uptodate.com/contents/management-of-acute-appendicitis-in-adults?search=acute%20appendititis&topicRef=1386&source=related_link :

3. https://www.dynamed.com/management/management-of-appendicitis-in-adolescents-and-adults :

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան