ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մինսկ |
ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Նպատակահարմար համարել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության մասին հարցի ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) ձևավորումը։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ համատեղ հետազոտական խմբի աշխատանքներին մասնակցելու համար թեկնածությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու խնդրանքով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասով՝ ձևավորել համատեղ հետազոտական խմբի կազմը և այդ մասին տեղեկացնել Մոնղոլիային։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |