|
6 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ 114 կարգադրությամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղություններն իրագործելու միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
|
Պանկրատով Օլեգ Միխայիլի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) |
աշխատանքային խմբի ղեկավար, համակարգող խորհրդի անդամ. |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | ||
|
Գուրյանով Ալեքսանդր Եվգենիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ |
աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | ||
|
Ջումագուլով Կայրատ Կարիմի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամ. |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | ||
|
Ալիև Բեկբոլոտ Աբդիգանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամ. |
բ) նշել Ռուսաստնի Դաշնությունից աշխատանքային խմբի անդամի աշխատանքի նոր ուղղությունը.
|
Շչուր-Տրուխանովիչ Լիլյա Վասիլիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության՝ արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կարգավորման դեպարտամենտի տնօրեն |
աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամ. |
գ) աշխատանքային խմբի կազմից հանել Ն.Օ. Ակմատովին, Ա.Ա. Եվդոչենկոյին, Օ.Կ. Բեյսպեկովին, Է.Տ. Ալիշերովին և Տ.Ի. Մաքսիմովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |