ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
10 հուլիսի 2020 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մինսկ |
««ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ, ՀԱՐԿԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ոչ ուշ, քան սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի վրա,
ընդունելով անդամ պետությունների տնտեսական ինտեգրման զարգացման անհրաժեշտությունը,
առաջնորդվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով, ինչպես նաև միջազգային առևտրի՝ համընդհանուր ճանաչում ունեցող նորմերով և կանոններով,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման անհրաժեշտությունը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ դրա փոխգործակցության հնարավորությունն իրագործելու նպատակով,
ընդունելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի (այսուհետ՝ մաքսային և այլ վճարներ) վճարման պարտավորության կատարման ապահովման համակարգի զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը,
ընդունելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու կարգի պարզեցման անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրով սահմանվում են՝
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի։
Հոդված 2
Պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումն օգտագործելիս
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում օգտագործելիս հայտարարատուին տրամադրվում է պարզեցված ընթացակարգերի հնարավորություն, որոնցով նախատեսվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի (հավաստագրերի) (այսուհետ՝ ապահովման հավաստագիր) ձևակերպման հնարավորություն, որի ընդհանուր գումարի չափը գերազանցում է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման տրամադրված ընդհանուր ապահովման չափը՝
ա) 20 տոկոսով՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանների պահպանման դեպքում.
բ) 30 տոկոսով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող պահանջների պահպանման դեպքում։
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են, եթե պահպանվում են հետևյալ պայմանները՝
ա) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ է, որի մաքսային մարմին է ներկայացվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.
բ) մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որի մաքսային մարմին է ներկայացվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.
գ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես այն ապրանքների հայտարարատու, որոնք փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման օգտագործմամբ` հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները.
դ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ, չունի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանված ժամկետում չկատարված՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման պարտավորություն.
ե) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձի նկատմամբ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ չեն կիրառվել այն ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձևակերպելու պայմանների խախտման համար, որոնց հայտարարատուն եղել է այդ անձը.
զ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայությունը.
է) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմաններ սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):
3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը դիմում է ուղարկում այն մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը։
Դիմումի ձևը, դրանում նշվող տեղեկությունների ցանկը, դիմումի ուսումնասիրման ժամկետն ու կարգը (այդ թվում՝ պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող պայմանները պահպանելու դեպքում մաքսային մարմինն ընդունում է որոշում՝ սույն հոդվածի 1-ին կետի համապատասխանաբար «ա» ենթակետով կամ «բ» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառման վերաբերյալ, իսկ այդ պայմանները չպահպանելու դեպքում՝ մերժում է համապատասխան պարզեցված ընթացակարգերի կիրառումը։
4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցվում է այն օրվանից, երբ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից ստանում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների (լրիվ կամ մասնակի) առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվությունը։
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը վերսկսվում է՝
այն դեպքում, երբ ապրանքների գտնվելու վայրը պարզելու հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի կողմից կատարվելու ժամկետում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը նշանակման մաքսային մարմնի կողմից ավարտվելու օրվանից կամ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունն այդ մաքսային մարմնում ստացվելու օրվանից.
այն դեպքում, երբ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ուղարկված՝ մաքսային և այլ վճարներ սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում կատարվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն օրվանից, երբ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից ստանում է տեղեկատվություն մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման վերաբերյալ։
5. Այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված՝ մաքսային և այլ վճարները սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում չի կատարվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը, ապա սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը դադարեցվում է այն օրվանից, երբ նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից ստանում է տեղեկատվություն՝ մինչև այդ ծանուցման մեջ նշված ժամկետը լրանալը մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու վերաբերյալ։
6. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցնելու, վերսկսելու կամ դադարեցնելու մասին հայտարարատուի տեղեկացումն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում, Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքները վրա հասնելու դեպքում չվճարված մաքսային և այլ վճարներ բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ այդ ապահովման հաշվին, ինչպես նաև Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ու 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մաքսային ու այլ վճարների բռնագանձման այլ միջոցներ կիրառելու եղանակով։
Հոդված 3
Մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման տրամադրման հաստատման առանձնահատկությունները
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում օգտագործելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի համար մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման տրամադրման հաստատում են համարվում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հավաստագիրը, ինչպես նաև՝ կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների համար՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունները (այսուհետ՝ ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններ)։
Ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններն այն անդամ պետության մարմնի կողմից ուղարկվելու դեպքում, որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը, կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների համար կիրառվում է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովման գումարն օգտագործելու ժամանակավոր արգելք՝ ապահովման հավաստագրի մեջ նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով (այսուհետ՝ ապահովման գումարի պահուստավորում)։
Ապահովման հավաստագրի օգտագործման կարգը սահմանելիս Հանձնաժողովն է սահմանում ապահովումն օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունների փոխանակմանը մասնակցող անձանց, այդ անձանց փոխգործակցության կարգը և ապահովման գումարը պահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) հիմքերը։
2. Ապահովման գումարի պահուստավորումը և դրա ապապահուստավորումը (օգտագործման արգելքի հանումը) կատարվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը։
3. Բոլոր գրանցված և չմարված ապահովման հավաստագրերի ընդհանուր գումարի նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
Հոդված 4
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորություն կիրառելու առանձնահատկությունները
1. Երաշխավորը ճանաչվում է որպես ազգային երաշխիք տված անձ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ա) երաշխավորն իրավաբանական անձ է.
բ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ՝ գործող երաշխավորության պայմանագրի առկայություն, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով կնքվել է երաշխավորի և այն անդամ պետության մաքսային մարմնի միջև, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է երաշխավոր հանդիսացող իրավաբանական անձը.
գ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայություն.
դ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորի նկատմամբ չեն կիրառվել մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ կապված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերի պայմանների խախտման հետ.
ե) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորը պարբերաբար (տարեկան առնվազն 50 անգամ) հանդես է եկել որպես երաշխավոր՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.
զ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի (բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողի)) տրամադրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարի, սակայն 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումարի չափով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող) և սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության դրույթները.
է) անդամ պետությունների օրենսդրության պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայություն, որոնք անհրաժեշտ են որպես ազգային երաշխիք տված անձ գործունեություն իրականացնելու համար.
ը) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին համապատասխան որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչված (ճանաչվող) երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է, հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը, երաշխավորության պայմանագրով երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման համար տրամադրված երաշխիքի նկատմամբ մաքսային մարմինների առջև իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով կիրառել պարզեցված ընթացակարգեր՝
ա) տրամադրված երաշխիքի 10 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) տրամադրված երաշխիքի 20 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 10 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
գ) տրամադրված երաշխիքի 30 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,
երաշխիքի գումարը կազմում է 15 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
դ) տրամադրված երաշխիքի 50 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան նախորդող առնվազն երեք տարվա ընթացքում.
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
ե) տրամադրված երաշխիքի 100 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝
սույն կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում.
երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։
3. Որպեսզի երաշխավորը ճանաչվի որպես ազգային երաշխիք տված անձ, երաշխավորն իրեն ազգային երաշխիք տված անձ ճանաչելու և գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին դիմում է ուղարկում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը։
Առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի մեջ հայտագրում (նշում) է նաև տեղեկություններ՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից մեկը կիրառելու մտադրության մասին։
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելը մաքսային մարմնի կողմից մերժվելու համար, իսկ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։
4. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկից օգտվող՝ ազգային երաշխիք տված անձը, որը մտադիր է կիրառել սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված մեկ այլ պարզեցված ընթացակարգ կամ սույն հոդվածի 2-րդ կետի «դ»-«ե» ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկը, այդպիսի պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը՝ ներառյալ գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին առաջարկը։
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է հանդիսանում համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումների ձևերը, դրանցում նշվող տեղեկությունների ցանկը, դրանց ուսումնասիրության ժամկետն ու կարգը (այդ թվում՝ երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելու կամ երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելը մերժելու, պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
6. Երաշխավորն ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնում է հետևյալ դեպքերում՝
ա) ազգային երաշխիք տված անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարում.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի գործողության դադարեցում՝ բացառությամբ այն դեպքի, երբ ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև նշված նպատակով կնքվել է նոր ժամկետով երաշխավորության պայմանագիր.
գ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի լուծում.
դ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի գումարի նվազեցում՝ սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան սահմանված գումարից ավելի ցածր, բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուց հետո.
ե) մաքսային և այլ վճարների բռնագանձում տարածելը մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի վրա.
զ) կիրառվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների անհամապատասխանությունը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
է) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Երաշխավորի՝ ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնելու վերաբերյալ որոշումն ընդունելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնելը երաշխավորին չի ազատում երաշխավորության պայմանագրով ստանձնած՝ չդադարեցված պարտավորությունների կատարումից։
8. Ազգային երաշխիք տված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ ազգային երաշխիք տված անձանց միասնական ցանկ ձևավորելու և այն Միության տեղեկատվական պորտալում տեղադրելու համար։
Նշված ցանկում ներառվող տեղեկությունների կազմի և դրանք Հանձնաժողով ուղարկելու կարգի սահմանումը, ինչպես նաև այդ ցանկի ձևավորումը և Միության տեղեկատվական պորտալում դրա տեղադրումն իրականացվում են Հանձ կողմից։
9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել ազգային երաշխիք տված անձանց կողմից երաշխիքային ֆոնդի ձևավորում, որի միջոցներն օգտագործվում են բացառապես մաքսային և այլ վճարների բռնագանձման նպատակով՝ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքը վրա հասնելու դեպքում, որի պարագայում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման։ Երաշխիքային ֆոնդ ձևավորելու կարգը, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին մաքսային և այլ վճարներ բռնագանձելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Հոդված 5
Մաքսային մարմինների փոխգործակցությունը
Օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ժամանակ մաքսային մարմիններն իրականացնում են ապահովումն օգտագործելու հնարավորության վերաբերյալ տեղեկությունների, ապահովման գումարները պահուստավորելու և դրանք ապապահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) վերաբերյալ տեղեկությունների և սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոխանակում։ Այդպիսի փոխանակումն իրականացվում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցով։
Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված տեղեկությունների փոխանակումն իրականացնելիս տեղեկությունների կազմը և տեղեկատվություն ուղարկելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։
Հոդված 6
Անցումային դրույթներ
1. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթները Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում չեն կիրառվում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում։
Նշված ժամանակահատվածի ընթացքում սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվում են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «դ»-«է» ենթակետերով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների հայտարարատու։
2. Մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՝
մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված նվազագույն չափը սահմանվում է այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչված (ճանաչվող) երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է երաշխավորության պայմանագրով երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման համար տրամադրված երաշխիքի 5 տոկոսի չափով մաքսային մարմինների առջև իր պարտավորությունները գերազանցելու մասով կիրառել պարզեցված ընթացակարգ՝ հետևյալ պայմանները միաժամանակյա կատարելու դեպքում՝
երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով.
երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից պակաս գումարին համարժեք գումար՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, սակայն սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված գումարից ոչ պակաս։
3. Այն դեպքում, երբ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսային մարմնի ու Բելառուսի Հանրապետությունում գրանցված և սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող երաշխավորի միջև կնքված պայմանագրին համապատասխան նախատեսված է մաքսային մարմինների առջև երաշխավորի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման համար տրամադրված երաշխիքի նկատմամբ իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով պարզեցված ընթացակարգերի մեծ ծավալ՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ծավալի համեմատ, ապա, մինչև այդ պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, կիրառվում են այդպիսի պայմանագրով նախատեսված պարզեցված ընթացակարգերը:
Հոդված 7
Վեճերի կարգավորման կարգը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Միության մասին» պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 8
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից՝ բացառությամբ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, որն ուժի մեջ է մնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալուց հետո։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է __________ քաղաքում, 20 թվականի _______ ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |