ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՈՉ ՄԱՆՐԷԱԶԵՐԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ՕԴԻ ՏԱՔԱՑՄԱՆ, ՕԴԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

3 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ՈՉ ՄԱՆՐԷԱԶԵՐԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ՕԴԻ ՏԱՔԱՑՄԱՆ, ՕԴԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՕԴՈՐԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին և 9-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման նպատակով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո ոչ մանրէազերծ դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծման, շահագործման, որակավորման և տեխնիկական սպասարկման դեպքում կիրառել ձեռնարկը՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի նոյեմբերի 3-ի

 թիվ 20 հանձնարարականի

 

ՁԵՌՆԱՐԿ

 

ոչ մանրէազերծ դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծման, շահագործման, որակավորման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ձեռնարկը մշակվել է դեղագործական արտադրանքի արտադրության համար նախատեսված օբյեկտներում օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի (շրջակա միջավայրի հսկողության համակարգերի) նախագծման, շահագործման, որակավորման և տեխնիկական սպասարկման նկատմամբ միասնական մոտեցում սահմանելու նպատակով։ Սույն ձեռնարկը կապված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության Պատշաճ արտադրական գործունեության կանոնների (այսուհետ՝ Պատշաճ արտադրական գործունեության կանոններ) հետ և պարունակում է ոչ մանրէազերծ դեղաձևերի, այդ թվում՝ դեղահաբերի, դեղապատիճների, փոշիների, հեղուկների, կրեմների և քսուքների արտադրության ժամանակ կոնտամինացման և խաչաձև կոնտամինացման կանխման նպատակով օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծման վերաբերյալ հանձնարարականներ։ Պատշաճ կերպով նախագծված՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգը նաև ապահովում է շրջակա միջավայրի պաշտպանությունը և անձնակազմի աշխատանքի անվտանգ, հարմարավետ պայմանները։

2. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծումն ազդում է շենքերի ճարտարապետական նախագծման և պլանավորման, այդ թվում՝ օդային անցախուցերի, դռնատեղերի և միջանցքների տեղադիրքի վրա, որոնք իրենց հերթին ազդեցություն են թողնում շինության ներսում ճնշման, ճնշման տատանման, ճնշման կասկադային տատանման վրա ու թույլ են տալիս վերահսկել կոնտամինացումը և խաչաձև կոնտամինացումը։ Հետևաբար օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծումը հարկավոր է անցկացնել դեղագործական արտադրական ձեռնարկության նախագծման սկզբնական փուլում։

3. Ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդափոխումը պետք է համապատասխանեն արտադրության պահանջներին և չպետք է բացասաբար ազդեն դեղագործական արտադրանքի արտադրության և պահպանման ժամանակ դրանց որակի, ինչպես նաև սարքավորումների և սարքերի ճիշտ աշխատանքի վրա։

4. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի նախագծման, շահագործման և տեխնիկական սպասարկման ժամանակ հարկավոր է կիրառել գիտական տվյալների և ռիսկերի գնահատման վրա հիմնված մոտեցում։ Սակայն այս մոտեցումը թույլ չի տալիս հրաժարվել Պատշաճ արտադրական գործունեության կանոնները պահպանելուց։

5. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի առնչությամբ սույն ձեռնարկով սահմանված սկզբունքները նաև կիրառելի են այլ դեղաձևեր և արտադրանք արտադրող և ակտիվ դեղագործական բաղադրամասերի մշակման եզրափակիչ փուլերն իրականացնող օբյեկտներում։ Վտանգավոր նյութեր պարունակող դեղագործական արտադրանքի, մանրէազերծ արտադրանքի և կենսաբանական արտադրանքի համար օդի նախապատրաստման համակարգերի առնչությամբ կարող են կիրառվել լրացուցիչ հատուկ պահանջներ։

 

II. Սահմանումները

 

6. Սույն ձեռնարկի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

շահագործման մեջ դնելը՝ մասնագրերին համապատասխան սարքավորումների և համակարգերի տեղադրումն ստուգելու, դրանք ակտիվ շահագործման մեջ դնելու և պատշաճ աշխատանքն ստուգելու փաստաթղթավորված գործընթացը։ Շահագործման մեջ դնելն իրականացվում է օբյեկտի շինարարության տարբեր փուլերում՝ նախքան դրա վալիդացումը.

վերականգնում՝ սենքի վերականգնման կամ մաքրման փորձարկումներն անցկացվում են որոշելու համար՝ արդյոք կայանքը կարող է որոշակի ժամանակահատվածի ընթացքում վերադառնալ մաքրության որոշակի մակարդակի այն բանից հետո, երբ դա կարճ ժամանակով ենթարկվել է օդով փոխանցվող մասնիկների աղբյուրի հետ փորձարկմանը.

օդի հոսքով պաշտպանության խցիկ՝ խցիկ կամ խուց, որը, որպես կանոն, նախատեսված է փորձանմուշներ վերցնելու կամ կշռելու համար՝ արտադրանքի տեղայնացման և օպերատորի պաշտպանության նպատակներով.

գործընթացի կրիտիկական պարամետր՝ գործընթացի այնպիսի պարամետր, որը կարող է ազդել որակի կրիտիկական ցուցանիշների վրա.

հսկվող սենք (գոտի), դասակարգված սենք (գոտի)՝ օբյեկտի սահմաններում սենք (գոտի), որտեղ որոշվում, հսկվում և վերահսկվում են շրջակա միջավայրի կոնկրետ ընթացակարգեր և պարամետրեր՝ ներառյալ կենսունակ և ոչ կենսունակ մասնիկները, արտադրանքի քայքայումը, կոնտամինացումը կամ խաչաձև կոնտամինացումը կանխելու համար.

հսկվող չդասակարգված սենք (գոտի)՝ սենք (գոտի), որտեղ հսկվում են արտադրական միջավայրի որոշ պայմաններ կամ այլ ցուցանիշներ (օրինակ՝ ջերմաստիճանը), սակայն այդ սենքը (գոտին) չունի մաքուր սենքի (գոտու) դասակարգում.

օդափոխանակության բազմապատիկություն՝ դեպի սենքի ներս մատակարարվող օդի ծավալային ծախսի (մ3/ժ-ով) և այդ սենքի ծավալի (մ3-ով) հարաբերակցությունը.

կրիտիկական պարամետր՝ գործընթացի պարամետր (օրինակ՝ ջերմաստիճանը կամ հարաբերական խոնավությունը), որն ազդում է արտադրանքի որակի վրա, կամ բաղադրիչ, որը կարող է ուղղակիորեն ազդել արտադրանքի որակի վրա.

տեղայնացում՝ մեկ գոտում արտադրանքի, փոշու կամ կոնտամինանտների տեղայնացման գործընթաց, որը կանխում է դրանց անցումը մեկ այլ գոտի.

պատշաճ ինժեներական գործունեություն՝ սահմանված ինժեներական մեթոդներ և չափանիշներ, որոնք նախագծի ողջ կենսափուլի ընթացքում կիրառվում են ընդունելի և ծախսարդյունավետ լուծումների ապահովման նպատակով.

օբյեկտ՝ ստեղծված միջավայր, որտեղ մաքուր գոտու տեղակայանքը և դրա հետ կապված հսկվող միջավայրերը շահագործվում են իրենց օժանդակ ենթակառուցվածքի հետ միասին.

օդի միաուղղորդված հոսք, օդի լամինար հոսք՝ օդի հոսք, որը կայուն արագությամբ և հոսքի մոտավոր զուգահեռ գծերով անցնում է մաքուր գոտու լայնակի հատման ամբողջ մակերեսով.

համալրված վիճակ՝ սենքի (գոտու) այնպիսի վիճակ, երբ կատարված են սարքավորումների մոնտաժն ու տեղադրումը, սարքավորումներն աշխատում են պատվիրատուի և մատակարարի կողմից համաձայնեցված պահանջներին համապատասխան, սակայն անձնակազմը բացակայում է.

վալիդացման հիմնական պլան, որակավորման փորձարկումների հիմնական պլան՝ ամբողջ նախագծի համար վալիդացման ընդհանուր պլան, որը միավորում է վալիդացման մասնավոր պլանները և նախագծային խմբի կողմից օգտագործվում է որպես ռեսուրսների և տեխնիկական պլանավորման համար ձեռնարկ.

բանեցված օդ՝ օդ, որը դուրս է գալիս սենքի (գոտու) տարածությունից և վերադառնում է օդի նախապատրաստման կայանք (վերաշրջանառու օդ) կամ արտանետվում է մթնոլորտ (արտահոսող օդ).

ճնշման տատանում՝ երկու կետերի միջև ճնշման տարբերություն, օրինակ՝ ճնշման տատանում փակ տարածության և անկախ հենակետի միջև, կամ ճնշման տատանում երկու փակ տարածությունների միջև.

կառուցված վիճակ՝ սենքի (գոտու) այնպիսի վիճակ, երբ կատարված են կոմունիկացիաների ինժեներական բոլոր համակարգերի մոնտաժումն ու տեղադրումը, սակայն բացակայում են արտադրական սարքավորումները, նյութերը և (կամ) անձնակազմը.

նախագծային պայման՝ պայման, որն առնչվում է այն կարգավորվող փոփոխականի ճշգրտությանը կամ նշված ընդգրկույթին, որը նախագծողի կողմից կիրառվում է որպես նախագծվող համակարգի բնութագրերին ներկայացվող պահանջները որոշելու համար հիմք.

միջանցիկ մտոց, փոխանցիչ անցախուց՝ երկու կամ ավելի դռներով, ճնշման կասկադային տատանման ապահովմամբ բոքս՝ սարքավորումների, նյութերի կամ արտադրանքի տեղափոխման և երկու հսկվող գոտիների տարանջատման համար (պասիվ միջանցիկ մտոցը չի նախատեսում օդի մատակարարում և արտահոսք, ակտիվ միջանցիկ մտոցը համալրված է դեպի խուց օդի մատակարարման համակարգով).

անուղղակի ազդեցության համակարգ՝ համակարգ, որն ինչպես ակնկալվում է, արտադրանքի որակի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, սակայն կօժանդակի ուղղակի ազդեցության համակարգին։ Այս համակարգերը նախագծվում և շահագործման մեջ են դրվում միայն պատշաճ ինժեներական գործունեությանը համապատասխան.

մաքուր սենք (գոտի)՝ մեխանիկական ներառուկների և միկրոօրգանիզմների տեսքով կոնտամինանտների առնչությամբ՝ շրջակա միջավայրի որոշակի հսկողությամբ սենք (գոտի), որը կառուցված է և օգտագործվում է այնպես, որ նվազեցվի դրա մեջ կոնտամինանտների ներթափանցումը, ինչպես նաև տվյալ սենքի (գոտու) սահմաններում կոնտամինանտների առաջացումն ու մնալը.

շահագործման սահմաններ՝ նվազագույն և (կամ) առավելագույն արժեքներ, որոնք ապահովում են արտադրանքի որակին ու անվտանգությանը և անձնակազմի անվտանգությանը ներկայացվող սահմանված պահանջների պահպանումը.

շահագործվող վիճակ՝ սենքի (գոտու) այնպիսի վիճակ, որը գնահատվում է սենքերի դասակարգման փորձարկումներ անցկացնելիս, երբ աշխատանքային սարքավորումների օգտագործմամբ և սենքում անձնակազմի ներկայությամբ բնականոն արտադրական գործընթաց է ընթանում։

Սույն ձեռնարկում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են Պատշաճ արտադրական գործունեության կանոններով և Վտանգավոր նյութեր պարունակող դեղամիջոցների արտադրության վերաբերյալ ձեռնարկով սահմանված իմաստներով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 9 հանձնարարականի հավելված)։

 

III. Սենքերը

 

7. Ոչ մանրէազերծ դեղագործական արտադրանքի արտադրությունը պետք է իրականացվի արտադրողի կողմից որոշված՝ շրջակա միջավայրի հսկվող պայմաններում։

8. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի նախագծումը պետք է իրականացվի շենքի ճարտարապետական նախագծման հետ սերտորեն փոխկապակցված։

9. Չզտված օդի ներթափանցումն օբյեկտ պետք է կանխվի, քանի որ դա կարող է հանգեցնել կոնտամինացման։

10. Օբյեկտներում, որպես կանոն, պետք է պահպանվի արտաքին ճնշման նկատմամբ դրական ճնշում՝ կոնտամինանտների ներթափանցումը կանխելու նպատակով։ Այն դեպքերում, երբ օբյեկտներում պետք է պահպանվի արտաքին ճնշման նկատմամբ բացասական ճնշում, պետք է ձեռնարկվեն բոլոր ռիսկերի նվազեցմանն ուղղված հատուկ նախազգուշական միջոցներ։

11. Դեղագործական արտադրանքի արտադրության գոտիները, հատկապես այնտեղ, որտեղ նյութերն ու արտադրանքը ենթարկվում են արտադրական միջավայրի ազդեցությանը, պետք է ունենան մաքրության համապատասխան մակարդակ։ Տարբեր գոտիների համար օդի մաքրության մակարդակը պետք է որոշվի՝ արտադրող արտադրանքին, արտադրության գործընթացին և քայքայման նկատմամբ արտադրանքի հակվածությանը համապատասխան։ Եթե նշվում է սենքերի (գոտիների) մաքրության դասը, ապա արտադրողը պետք է նշի՝ արդյոք այդ դասը հաշվարկված է սենքի (գոտու) կառուցված վիճակի, համալրված վիճակի կամ շահագործվող վիճակի համար։

12. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգը պետք է ապահովի սենքի մեջ որոշակի պայմանների պահպանումը (օրինակ՝ օդի տաքացման, սառեցման, զտման, բաշխման, ծախսի և օդափոխանակության բազմապատիկության միջոցով)։

13. Ցանկացած գոտի, որտեղ դեղագործական ելանյութերը, արտադրանքը, առաջնային փաթեթվածքի նյութերը, սարքերն ու սարքավորումները ենթարկվում են արտադրական գոտու ազդեցությանը, պետք է ունենա մաքրության միևնույն մակարդակը կամ դասակարգումը, ինչ այն գոտին, որտեղ արտադրվում է արտադրանքը։

14. Փոշու տեղայնացման, մաքրության անհրաժեշտ դասի և դեղագործական արտադրանքի, անձնակազմի և շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան մակարդակների ապահովման համար պետք է անցկացվեն համապատասխան ինժեներական հաղորդակցություններ և տեղադրվեն սենքերի համար հսկման, օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի տարրեր։ Այն օբյեկտների նախագծման ժամանակ, որտեղ պահանջվում է փոշու տեղայնացման առավելագույն մակարդակ, հարկավոր է հաշվի առնել Վտանգավոր նյութեր պարունակող դեղամիջոցների արտադրության վերաբերյալ ձեռնարկի ցուցումները։

15. Փոշու տեղայնացումը, օբյեկտի մաքրությունը և արտադրանքի, անձնակազմի ու շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող են ապահովվել հետևյալ եղանակներով՝

ա) շենքի պատշաճ պլանավորում,

բ) շենքի պատշաճ վերջնամշակում,

գ) անձնակազմի համար օդային անցախուցերի և (կամ) նյութերի համար օդային անցախուցերի օգտագործում,

դ) միջանցիկ մտոցների օգտագործում,

ե) զգեստափոխվելու համար նախատեսված սենքերի և միջանցքների օգտագործում,

զ) ճնշման բավականաչափ տատանումների պահպանում։

16. Պետք է ստեղծվեն մանրամասն սխեմաներ, որոնք ցույց են տալիս մասնավորապես օդի ներհոսքը կամ վերաշրջանառությունը, սենքերում ճնշման տարբերությունը և օդային հոսքերի ուղղությունները։

17. Այն վայրերում, որտեղ դա հնարավոր է, հարկավոր է կանխել մաքրության բարձր մակարդակով գոտուց անձնակազմի և նյութերի տեղաշարժը դեպի մաքրության ցածր մակարդակով գոտի և հակառակը։ Երբ դրանից հնարավոր չէ խուսափել, ռիսկերը հարկավոր է նույնականացնել և վերահսկել։

18. Անձնակազմի զգեստափոխման համար նախատեսված վերջին սենքը պետք է ունենա մաքրության միևնույն մակարդակը (համալրված վիճակում), ինչ գոտին, որտեղ այն տանում է։

19. Եթե օդային անցախուցերի դռները միաժամանակ բացելը կարող է հանգեցնել խաչաձև կոնտամինացման ռիսկի առաջացմանը, ապա դա կանխելու համար օդային անցախուցերի դռները չպետք է բացվեն միաժամանակ։ Այդ նպատակներով պետք է կիրառվեն հսկողության այնպիսի տարրեր, ինչպիսիք են արգելափակման համակարգերը, ազդարարման համակարգերն ու ընթացակարգերը։

20. Բացվող փեղկերով դռները պետք է բացվեն դեպի բարձր ճնշման սենքի (գոտու) կողմը։ Այդ դռները պետք է սարքավորված լինեն ավտոմատ փակվող սարքվածքներով։ Դռների բացվելու ուղղության վերաբերյալ բացառությունները հարկավոր է նախատեսել և հիմնավորել պահեստային հակահրդեհային ելքերի համար կամ աշխատանքի պաշտպանության և անվտանգության այլ միջոցներ ձեռնարկելու համար։ Արտակարգ դեպքերում պետք է մանրակրկիտ հսկվեն դռների ավտոմատ փակվելու մեխանիզմները, կիրառվեն հսկողության այլ տարրեր՝ ցանկացած ռիսկի առաջացումը կանխելու համար։

21. Փորձանմուշներ վերցնելու, կշռելու և բաշխելու գոտիները պետք է համապատասխան կերպով նախագծված լինեն՝ տեղայնացման, օպերատորների և արտադրանքի պաշտպանության պահանջվող մակարդակներն ապահովելու համար։

22. Փորձանմուշ վերցնելը, հումքային կամ ելակետային նյութերը կշռելը պետք է իրականացվեն շրջակա միջավայրի այնպիսի պայմաններում, ինչպիսիք ստեղծված են արտադրանքի մշակման հաջորդ փուլի համար նախատեսված սենքերի (գոտիների) սահմաններում։

23. Օդի հոսքը չպետք է շեղում մտցնի կշեռքի աշխատանքի մեջ։

24. Օպերատորի, սարքավորումների և կոնտեյներների դիրքը չպետք է խախտի օդային հոսքերի մոդելը և հանգեցնի ռիսկերի առաջացմանը։

25. Եթե գոտին որակավորված է օպերատորների, սարքավորումների և արտադրական գործընթացների համար որոշված տեղերով, դրա փոխդասավորությունը պետք է պահպանվի ամենօրյա գործունեության ժամանակ։

26. Արտաձիգ և վերաշրջանառող՝ ընտրված և տեղադրված զտիչները և ցանցերը պետք է լինեն համապատասխանող, իսկ դրանց կառուցվածքը պետք է դյուրացնի մաքրման և տեխնիկական սպասարկման գործընթացները։

27. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի վրա ազդեցությունը և այդ ազդեցության հետ կապված ռիսկերը պետք է ուսումնասիրվեն գոյություն ունեցող օբյեկտում փոփոխությունների կատարումը պլանավորելու ժամանակ (օրինակ՝ օբյեկտների ձևափոխման և արդիականացման ժամանակ)։

 

IV. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի և այդ համակարգերի բաղադրիչների նախագծումը

 

28. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգը պետք է նախագծվի համապատասխան կերպով և վերահսկվի դրա ողջ կենսափուլի ընթացքում։ Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի գծագրերը պետք է կանոնավոր կերպով նորացվեն՝ նշված համակարգում փոփոխություններն արտացոլելու համար։

29. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի համար պետք է կիրառվեն որոշումներ (օրինակ՝ համապատասխան կառուցվածքի, շահագործման և մշտադիտարկման, կլիմայական պայմանների հսկողության ու կոնտամինացման և խաչաձև կոնտամինացման կանխման) ընդունելու ժամանակ ռիսկերի կառավարման սկզբունքները։

30. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի արտադրողականությունը պետք է լինի բավարար՝ ստանդարտ օգտագործման գործընթացում շահագործման հայտագրված բնութագրերի պահպանումն ապահովելու համար (հաշվի առնելով սենքում արտահոսքերը, օդատարում արտահոսքերը և զտիչի վիճակը)։

31. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի բաղադրիչների նյութերը չպետք է կոնտամինացման աղբյուր դառնան։

32. Օդատարները, խողովակները, օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի սարքավորանքը, տվիչները և համակարգի այլ բաղադրիչներ պետք է հստակ նշված կամ մակնշված լինեն (եթե դա հնարավոր է)՝ նույնականացման պարզության, տեղադիրքը և հոսքի ուղղությունը նշելու նպատակներով։

33. Օդառի և օդի ելքի սարքվածքները պետք է միմյանց նկատմամբ տեղակայված լինեն այնպես, որ խաչաձև կոնտամինացման ռիսկ չառաջացնեն։

34. Օդի նախապատրաստման կայանքները պետք է ներառեն պատշաճ կերպով նախագծված դրենաժներ այն խտուցքի հեռացման համար, որը կարող է գոյանալ այդ սարքվածքներում։

35. Այնպիսի պարամետրերի պայմաններն ու սահմանային արժեքները, ինչպիսիք են օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և մաքրությունը, պետք է սահմանվեն և ապահովվեն արտադրության գործընթացում։

36. Այնտեղ, որտեղ դա կիրառելի է, պետք է սահմանվի և ապահովվի դեկոնտամինացման արագություն՝ հաստատելու համար, որ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգը կարող է գոտին սահմանված ժամանակի ընթացքում վերադարձնել մաքրության կամ դասակարգման, ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, սենքում ճնշման սահմանված մակարդակին։

37. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի կրիտիկական բաղադրիչների խափանումների բնույթն ու հետևանքները պետք է վերլուծվեն։ Վերլուծությունը պետք է ներառի օդափոխիչի անսարքության պատճառով սենքում ճնշման հնարավոր փոփոխությունները և անձնակազմի տարհանման համար դռները բացելու հեշտության աստիճանի վրա համակարգի մասնակի կանգառքի հնարավոր ազդեցությունը։

38. Օդի բաշխումը և օդային հոսքերի մոդելները պետք է լինեն համապատասխան և արդյունավետ։

39. Օդի ներհոսքի և արտահոսքի ցանցերը պետք է տեղակայված լինեն այնպես, որ ապահովեն սենքի արդյունավետ օդափոխությունը և կանխեն օդի անշարժության գոտիների առաջացումը։

40. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի շահագործման բնութագրերը պետք է հսկվեն և վերահսկվեն փաստաթղթերով՝ սահմանված պարամետրերին մշտական համապատասխանություն ապահովելու համար։ Շահագործման բնութագրերի սահմանված սահմանային արժեքները պետք է լինեն հիմնավորված։

41. Ավտոմատացված հսկողության համակարգերը պետք է կարողանան հաղորդել օդային միջավայրի պարամետրերի թույլատրելի արժեքների գերազանցման ցանկացած դեպքի մասին՝ ազդանշանային կամ համանման այլ համակարգի օգնությամբ։ Այն դեպքում, երբ ավտոմատացված հսկողության համակարգերը տեղայնացվում են որպես պատշաճ գործելակերպերին համապատասխանող արտադրական սենքերի (գոտիների) համակարգեր, դրանք պետք է վալիդացվեն։

42. Համակարգի որևէ կրիտիկական բաղադրիչի (օրինակ՝ օդափոխիչի) անսարքության դեպքում պետք է կիրառվեն անձնակազմի ծանուցման համար համապատասխան ազդանշանային համակարգեր։

43. Անհրաժեշտ է անցկացնել շենքի և օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի բաղադրիչների վրա օդափոխիչի անսարքության ազդեցության գնահատում։ Հարկավոր է սահմանել անսարքության դեպքում օդափոխիչների արգելափակման մատրից (անհրաժեշտության դեպքում)։

44. Անհրաժեշտ է խուսափել արտադրական գործունեության բացակայության դեպքում oդի նախապատրաստման կայանքի պարբերական անջատումներից և օդի մատակարարման ծավալների կրճատումից (օրինակ՝ գիշերը կամ հանգստյան օրերին), որպեսզի նյութերը և (կամ) արտադրանքը ռիսկի չենթարկվեն։ Օդի նախապատրաստման կայանքն անջատելու համար անհրաժեշտ է նյութերին և (կամ) արտադրանքին առնչվող ռիսկի բացակայության համապատասխան հիմնավորում և ապացույցներ։ Տվյալ ընթացակարգը և դրա ընդունելիությունը հարկավոր է հիմնավորել և փաստաթղթավորել։

45. Օդի նախապատրաստման կայանքի գործարկման և կանգառքի համար պետք է առկա լինեն այդ գործընթացների իրականացման ստանդարտ գործառնական ընթացակարգեր և կատարվեն այդ գործընթացների իրականացման գրառումներ։

 

V. Թարմ օդի 100 տոկոսանոց մատակարարման համակարգերը և վերաշրջանառության համակարգերը

 

46. Կարող են օգտագործվել վերաշրջանառու տեսակի՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգեր կամ թարմ օդի 100 տոկոսանոց մատակարարման համակարգեր։ Թարմ օդը պետք է պատշաճ կերպով զտվի կոնտամինանտների հեռացման համար։ Վերաշրջանառության համակարգերի օգտագործման դեպքում պետք է բացակայի կոնտամինացման կամ խաչաձև կոնտամինացման ռիսկը։

47. НЕРА [ՆԵՐԱ] զտիչները կարող են տեղադրվել (ներհոսող օդի մատակարարման համակարգում կամ վերաշրջանառու օդի համակարգում) կոնտամինանտները հեռացնելու և խաչաձև կոնտամինացումը կանխելու համար։ Այդ դեպքում НЕРА զտիչը պետք է դասակարգվի որպես Н13 զտիչ՝ ԳՕՍՏ EN 1822 միջպետական ստանդարտի համաձայն (կամ համանման բնութագրերով զտիչ՝ Ստանդարտացման եվրոպական կոմիտեի ЕN 1822 ստանդարտի համաձայն)։

48. НЕРА զտիչները խաչաձև կոնտամինացման հսկողության համար կարող են չպահանջվել, եթե ապացուցված է, որ խաչաձև կոնտամինացումն անհնար է այլ հուսալի տեխնիկական միջոցների կիրառության դեպքում, կամ եթե օդի նախապատրաստման կայանքը սպասարկում է արտադրանքի մեկ տեսակ արտադրող օբյեկտի։

49. Պետք է որոշվի մատակարարվող թարմ օդի անհրաժեշտ քանակ՝ հաշվի առնելով՝

օբյեկտում արտահոսքերը և համակարգերում բանեցված օդի կորուստները կոմպենսացնելու համար թարմ օդի բավարար ծավալը,

օպերատորների թիվը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները։

50. Օդը, որը կարող է աղտոտված լինել օրգանական լուծիչներով կամ առանձնապես վտանգավոր նյութերով, որպես կանոն, վերաշրջանառության չի ենթարկվում։

51. Բանեցված օդի զտման անհրաժեշտությունն ու աստիճանը պետք է ուսումնասիրվեն ռիսկի, բանեցված օդի աղտոտող նյութերի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ օրենսդրության գնահատման հիման վրա։

52. Արտադրանքի մի քանի տեսակներ արտադրող օբյեկտներում էներգիայի վերաօգտագործման կայանքներ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ (հսկողության տարրեր)՝ ապահովելու համար, որ տվյալ կայանքները խաչաձև կոնտամինացման աղբյուրներ չեն դառնա։

 

VI. Օդի զտումը, օդային հոսքերի ուղղությունները և ճնշման տատանումները

 

53. Մեկ արտադրական հարթակում՝ տարբեր գոտիներում կամ սենքերում դեղագործական արտադրանքի տարբեր տեսակների միաժամանակյա արտադրության դեպքում հարկավոր է ձեռնարկել միջոցներ՝ մի սենքից մյուս սենք փոշու ներթափանցումը կանխելու համար։ Խաչաձև կոնտամինացման ռիսկը նվազեցնող այդպիսի միջոցներ են օբյեկտի պատշաճ նախագծումն ու պլանավորումը, օդի զտման համապատասխան մակարդակները, օդային հոսքի ուղղությունների կազմակերպումը և ճնշման տատանումների ստեղծումը։

54. Ընտրված զտիչները պետք է համապատասխանեն իրենց նշանակությանը, դրանց դասակարգումը պետք է համապատասխանի աղյուսակում ներկայացված միջազգային դասակարգմանը։

 

Աղյուսակ

 

Զտիչների միջազգային դասակարգումը և դրանց փորձարկման ստանդարտների համեմատությունը

(օրինակելի համարժեքներ)*

Դասակարգումը՝ ըստ Eurovent 4/5 ստանդարտի (փոխարինվել է)

Ստանդարտը
ASHRAE 52.2

Ստանդարտը
Eurovent 4/5
ASHRAE 52.1
BS6540 մաս 1

Eurovent 4/5
ASHRAE 52.1
BS6540 մաս 1

EN 779** և EN 1822

ISO 29463

ISO 16890

Նվազագույն արդյունավետ արժեքը (ՆԱԱ)

Զտիչի միջին արդյունա-վետությունը Аm (%) (փոխարինվել է)

Զտիչի՝ փոշին պահելու միջին ունակությունը Em (%) (փոխարինվել է)

Արդյունավե-տության ինտեգրալային արժեքը՝ ներթափանցելու առավելագույն ունակությամբ մասնիկների չափի վերաբերյալ (%)

Գնահատումը՝ ըստ EN ստանդարտի

       

99,999995

U17

EN 1822: 2009

75Е

 
       

99,99995

U16

65Е

 

EU 14

     

99,9995

U15

55Е

 

EU 13

     

99,995

Н14

45Е

 

EU 12

     

99,95

Н13

35Е

 

EU 11

     

99,5

Е12

25Е

 

EU 10

     

95

Е11

15Е

 

EU9

ՆԱԱ 16

 

>95

85

ЕU 10

     
 

EU9

ՆԱԱ 15

 

95

 

F9

EN 779: 2012

 

еРМ1

еРМ2,5

EU8

ՆԱԱ 14

 

90

 

F8

 
 

ՆԱԱ 13

>98

85

 

F7

 

EU7

 

>98

80

     
 

ՆԱԱ 12

>95

75

 

EN 779: 2012

 

еРМ10

EU6

 

>95

70

 

М6

 
 

ՆԱԱ 11

>95

65

     

еРМ10

   

>95

60

     
 

ՆԱԱ 10

>95

55

     

EU5

ՆԱԱ 9

>95

50

 

М5

 
 

ՆԱԱ 8

>95

45

     
   

>95

40

     
 

ՆԱԱ 7

>90

35

     

Course

EU4

 

>90

30

 

G4

 
 

ՆԱԱ 6

90

25

       

Course

EU3

ՆԱԱ 5

85

20

 

G3

 
   

80

<20

     

EU2

ՆԱԱ 4

ՆԱԱ 3

75

   

G2

 

70

EN 779: 2012

 
 

ՆԱԱ 2

65

       

EU 1

ՆԱԱ 1

<65

   

G1

 

55. Հոսքերի ուղղությունները պետք է լինեն համապատասխանող՝ հաշվի առնելով օպերատորի և սարքավորումների գտնվելու տեղերը։

56. Օբյեկտում գոտիների միջև ճնշման տատանումը պետք է գնահատվի առանձին՝ արտադրվող արտադրանքին և պաշտպանության պահանջվող մակարդակին համապատասխան։ Ճնշման տատանումը և օդային հոսքի ուղղությունը պետք է համապատասխանեն արտադրվող արտադրանքին և արտադրության գործընթացին, ընդ որում, պետք է ապահովվի օպերատորի և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

57. Ճնշման տատանումը պետք է նախագծվի այնպես, որ օդային հոսքն ուղղված լինի մաքուր գոտուց և հանգեցնի փոշու տեղայնացմանը (օրինակ՝ միջանցքից դեպքի հատվածամաս)։

58. Հարակից գոտիների միջև ճնշման տատանման սահմանային արժեքները պետք է լինեն այնպիսին, որ բացառվի սահմանված դինամիկ աշխատանքային ընդգրկույթներում օդի հակառակ հոսքի ռիսկը։

59. Որպես կանոն, սենքերի (գոտիների) այն միջանցքներում, որտեղ գտնվում է փոշու աղբյուրը, անհրաժեշտ է պահել ավելի բարձր ճնշում, քան հենց այդ սենքերում (գոտիներում)։ Ընդ որում, այդ սենքերում (գոտիներում) ճնշումը պետք է գերազանցի մթնոլորտային ճնշումը։

60. Հարկավոր է ապահովել սենքերում ճնշման տատանման տեսողական ցուցանշման առկայությունը։ Դա կարող է իրականացվել մանոմետրերի կամ համապատասխան էլեկտրոնային համակարգերի (արտադրական միջավայրի մշտադիտարկման համակարգի կամ շենքի մշտադիտարկման համակարգի) օգտագործմամբ։ Չափվող ճնշման ընդգրկույթը և ճնշման ցուցանշման սարքերի վրա այդ ընդգրկույթի բաժանքների սանդղակը պետք է թույլ տան դրանցից տվյալներն ընթերցել պատշաճ ճշգրտությամբ։ Ստանդարտ աշխատանքային ընդգրկույթը, նախազգուշացման սահմանները և գործողությունները պետք է սահմանվեն և արտացոլվեն ցուցանշման կետում կամ արտադրական միջավայրի մշտադիտարկման համակարգում կամ շենքի մշտադիտարկման համակարգում։

Սենքում ճնշումը պետք է վերահսկվի մինչև ներկայացուցչական արտաքին ճնշումը (սենքերում առկա ճնշումները գումարելու միջոցով)՝ սենքերում փաստացի բացարձակ ճնշումը որոշելու համար։

Ճնշման հսկման և վերահսկման օգտագործվող սարքվածքները պետք է ստուգաճշտվեն։ Հարկավոր է կանոնավոր կերպով ստուգել ճնշման հսկման և վերահսկման սարքվածքների համապատասխանությունը մասնագրերին և փաստաթղթավորել համեմատության արդյունքները։

61. Ճնշման հսկման սարքվածքները պետք է կապված լինեն ազդանշանային համակարգի հետ, որը տեղադրված է այն մակարդակներին համապատասխան, որոնք որոշված են ռիսկի վերլուծությամբ և պարապուրդի հիմնավորված ժամանակով։

62. Չափիչ սարքերի կարգաբերումը զրոյի վրա պետք է պաշտպանված լինի չթույլատրված հասանելիությունից և կանոնավոր կերպով ստուգվի։

63. Օդային անցախուցերի օգտագործման դեպքում ճնշման ընտրված տատանումները պետք է լինեն համապատասխան։ Սենքում ճնշման տատանումների մակարդակի ընտրության դեպքում հարկավոր է հաշվի առնել ժամանակային փոփոխությունները (օրինակ՝ սարքավորումների արտաձիգ համակարգերի աշխատանքում)։

 

VII. Սենքերի (գոտիների) ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը

 

64. Անհրաժեշտության դեպքում հարկավոր է հսկել, վերահսկել և գրանցել սենքերի (գոտիների) ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը՝ նյութերի և արտադրանքի համար պահանջվող պայմանները պահպանելու, ինչպես նաև օպերատորների համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար։

65. Սենքերի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանի և հարաբերական խոնավության սահմանային արժեքները պետք է համապատասխանեն ելանյութերին և արտադրանքին ներկայացվող պահանջներին։

66. Սենքում (գոտում) գոլորշու կամ խոնավության առկայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի անփոփոխ արդյունավետության ապահովման հսկողություն այն խոնավության տարածումը կանխելու համար, որը կարող է մեծացնել օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի վրա ընկնող անվերահսկելի ծանրաբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում օդի խոնավացումը կամ չորացումն ապահովվում է կոնտամինացման աղբյուր չհանդիսացող համապատասխան միջոցների օգտագործման միջոցով։

67. Սենքերում (գոտիներում) շահագործվող չորացման և սառեցման համակարգերը պետք է լավ չորացվեն։ Արտադրանքի կոնտամինացումը կանխելու համար խտուցքը չպետք է կուտակվի օդի նախապատրաստման կայանքներում։

 

VIII. Փոշու, գոլորշու և ծխի հսկողությունը

 

68. Փոշու, գոլորշու և ծխի արտանետման վայրերը հարկավոր է մանրակրկիտ կերպով ընտրել կոնտամինացումը և խաչաձև կոնտամինացումը կանխելու նպատակով։

69. Փոշին, գոլորշին և ծուխը կարող են լինել կոնտամինացման աղբյուր և պետք է հսկվեն պատշաճ կերպով։ Դրանք հնարավորինս պետք է հեռացվեն դրանց առաջացման աղբյուրի անմիջապես մոտակայքից։ Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերը, որպես կանոն, ծառայում են որպես փոշու հսկողության առաջնային մեխանիզմ։

70. Փոշեորսման համակարգերը պետք է պատշաճ կերպով նախագծվեն և տեղադրվեն։ Փոշեորսման համակարգի բաղադրիչի խափանման կամ օդային հոսքի խախտման դեպքում անհրաժեշտ է կանխել հակառակ ուղղությամբ փոշու հոսքի առաջացումը։

Օդային զանգվածների փոխանցման արագությունը պետք է լինի բավարար, որպեսզի երաշխավորվի փոշու դուրսբերման հնարավորությունը և կանխվի օդատարի մեջ դրա նստումը։

71. Փոշեորսման կետերը պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի կանխվի փոշու գոյացումը, քանի որ դա հանգեցնում է կոնտամինացման և խաչաձև կոնտամինացման։

72. Օդը փոշեորսման օդատարի կամ վերաշրջանառության օդատարի միջով չպետք է ավելի բարձր ճնշմամբ սենքից անցնի դեպի ավելի ցածր ճնշմամբ սենք։

73. Հարկավոր է անցկացնել պարբերական ստուգումներ օդատարում փոշու կուտակումը կանխելու համար։

74. Պետք է նախատեսվի փոշեորսիչ համակարգերի և օդի նախապատրաստման համապատասխան համակարգերի աշխատանքի փոխադարձ արգելափակման համակարգ։ Այդ համակարգը պետք է բացառի ճնշման կասկադային տատանման խափանման դեպքում կոնտամինացման և խաչաձև կոնտամինացման ռիսկերը։

 

IX. Շրջակա միջավայրի պահպանությունը

 

75. Եթե սարքավորումներից, օրինակ, կեղծ հեղուկացված շերտով չորանոցից, փոշեորսման սարքավորումներից և համակարգից դուրս եկող օդը մեծ քանակությամբ փոշի է փոխանցում, շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար պետք է կիրառվի պատշաճ զտում կամ հսկողության այլ տեխնոլոգիաներ։

76. Փոշեորսման համակարգերի թափոնները պետք է օգտահանվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։

77. Խոնավ փոշու հեռացումը պետք է իրականացվի համապատասխան միջոցների, օրինակ, դրենաժային համակարգի կամ թափոնների հեռացման համակարգի օգնությամբ։

 

X. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերը շահագործման մեջ դնելը

 

78. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերը շահագործման մեջ դնելը նախորդում է համակարգերի որակավորմանը և վալիդացմանը, նաև սովորաբար կապված է պատշաճ ինժեներական գործունեության հետ։

 

XI. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի որակավորումը

 

79. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերը, ներառյալ՝ թարմ օդի 100 տոկոսանոց մատակարարմամբ համակարգերը և վերաշրջանառության համակարգերը, պետք է որակավորվեն՝ մասնագրերին համապատասխան անխափան աշխատանքի և սենքերում պահանջվող պայմանների ապահովման համար։

80. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի կիրառության ոլորտը և դրանց որակավորման ծավալը պետք է որոշվեն որակին առնչվող ռիսկերի կառավարման սկզբունքների հիման վրա։

81. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի որակավորումը պետք է նկարագրված լինի վալիդացման հիմնական պլանի մեջ։ Վալիդացման հիմնական պլանով սահմանվում են նշված համակարգերի բնույթը, ծավալը, ինչպես նաև դրանց փորձարկումների այն ընթացակարգերը և արձանագրությունները, որոնք պետք է պահպանվեն։

82. Եթե կիրառելի է, օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի փորձարկումների անցկացման համար կիրառվող ընթացակարգերը պետք է համապատասխանեն ISO 14644 ստանդարտի որոշակի մասերին և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող համապատասխան ակտերին։

83. Հարկավոր է սահմանել նախագծային պայմաններ, աշխատանքային ընդգրկույթներ, ահազանգման և գործողության մակարդակներ։ Ահազանգման մակարդակները պետք է հիմնվեն օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի հզորության վրա։

84. Շահագործման բնութագրերի պարամետրերը, որոնք պետք է ներառվեն օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի որակավորման մեջ, որոշվում են որակին առնչվող ռիսկերի գնահատման միջոցով։

85. Թույլատրելի շեղումները՝ ըստ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի պարամետրերի, եթե կիրառելի է, պետք է որոշվեն մինչև դրանց տեղադրումն սկսելը։

86. Անհրաժեշտ է գործողությունները նկարագրող այն ստանդարտ գործառնական ընթացակարգերի առկայությունը, որոնք պետք է իրականացվեն ահազանգման և գործողության մակարդակներին հասնելուն պես։ Դա կարող է առնչվել (եթե կիրառելի է)՝

ջերմաստիճանին,

հարաբերական խոնավությանը,

ներհոս օդի քանակին,

վերաշրջանառու և բանեցված օդի քանակին, օդափոխանակության բազմապատիկությանը,

սենքերում ճնշմանը և ճնշումների տատանումներին,

օդային հոսքի մոդելի փորձարկմանը,

օդի միաուղղորդված հոսքի արագությանը,

տեղայնացման համակարգի արագությանը,

НЕРА զտիչի ամբողջականության փորձարկմանը,

սենքում մասնիկների քանակի որոշման փորձարկմանը,

օդատարի հերմետիկության փորձարկմանը,

կոնստրուկցիայի նյութերին,

միկրոօրգանիզմների քանակի որոշմանը,

փոշեզերծման և փոշեորսման համակարգերին։

87. Կրկնակի վալիդացման անցկացման պարբերականությունը պայմանավորված է որակին առնչվող ռիսկով, օբյեկտի տեսակով, արտադրանքի պաշտպանության անհրաժեշտության մակարդակով, համակարգերի շահագործման բնութագրերով և անցկացվող հսկիչ միջոցառումների ծավալով։

88. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերում ցանկացած փոփոխություն պետք է վերահսկվի։ Որակավորման կամ կրկնակի որակավորման ծավալը պետք է որոշվի օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի կիրառման ոլորտի և նշված համակարգերի աշխատանքի պարամետրերի վրա փոփոխության թողած ազդեցության հիման վրա։

 

XII. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի տեխնիկական սպասարկումը

 

89. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ գրառումները, ընթացակարգերը և ձեռնարկները պետք է լինեն հասանելի և արդիականացվեն՝ օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի ցանկացած իրականացված վերազննման մասին մանրամասն տեղեկատվության առկայության դեպքում։

90. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ձեռնարկները, գծագրերը, արձանագրություններն ու հաշվետվությունները պետք է պահվեն որպես տեղեկատու փաստաթղթեր հետագա փոփոխությունների կատարման և նշված համակարգերի կատարելագործման համար։

91. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ձեռնարկները ներառում են հետևյալ տեղեկատվությունը՝

համակարգի նկարագիրը,

շահագործման հրահանգները,

անսարքությունների վերացումը,

շահագործման մեջ դնելու վերաբերյալ տվյալները,

տեխնիկական սպասարկման հրահանգները,

սարքավորումների մատակարարների ցանկը,

պահեստային մասերի ցանկը,

սարքավորումների վերաբերյալ տվյալները (դրանց հզորությունների նկարագրերը),

մատակարարի՝ հղում հանդիսացող գրականությունը,

հսկողության համակարգի նկարագիրը,

էլեկտրական սխեմաները,

կատարողական գծագրերը։

92. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի համար պետք է մշակվի պլանային կանխարգելիչ տեխնիկական սպասարկման ծրագիր։ Ծրագրի մանրամասները պետք է համարժեք լինեն համակարգերի և դրանց բաղադրիչների կրիտիկականությանը։

93. Տեխնիկական սպասարկմանն ուղղված միջոցառումները չպետք է ընդհատեն արտադրության գործընթացը կամ դրա վրա թողնեն բացասական ազդեցություն, դրանց անցկացումը պետք է պլանավորվի ոչ արտադրական ժամերին։

94. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի կանգառքի դեպքում անհրաժեշտ է իրականացնել որակի կառավարման համակարգի համապատասխան ընթացակարգերը։ Հարկավոր է ժամանակին պարզել կանգառքի հիմնական պատճառներն ու հետևանքները և ձեռնարկել շտկող ու կանխարգելիչ համապատասխան գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է դիտարկել օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգի որակավորում կամ կրկնակի որակավորում անցկացնելու հնարավորությունը։

95. НЕРА զտիչների փոխարինումը պետք է իրականացվի իրավասու անձի կողմից, ինչից հետո տեղադրված զտիչները պետք է ամբողջականության փորձարկումներ անցնեն։

96. Օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի տեխնիկական սպասարկման մասին գրառումները պետք է պահվեն բավարար ժամանակով։

 

________________________

* Անհրաժեշտ է համոզվել, որ զտիչների դասակարգումը փաստացի է։ Զտիչների դասակարգումն առնչվում է ЕN 1822 (ԳՕՍՏ ЕN 1822) և ЕN 779 ստանդարտներին (ЕN 779 ստանդարտը ներառում է G1-F9 զտիչների դասերը, իսկ ЕN 1822 և ԳՕՍՏ ЕN 1822 ստանդարտները՝ Е10-U17 զտիչների դասերը)։

** 2016 թվականի դեկտեմբերի 14-ից EN 779 ստանդարտը փոխարինվել է ISO 16890 ստանդարտով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան