ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 46-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) I բաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0601 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
|
«Հավաքածուներ կամ լրակազմեր՝ բույսերի աճեցման համար սերմեր և գրունտներ պարունակող, առանց հողի |
0601-ից, |
բ) II բաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 960 9-ից ծածկագրով դիրքը «մթերք» բառից հետո լրացնել «օրգանական հիմքով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|