ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
9 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 22 |
քաղ. Երևան |
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՊԱՐԵՆԻ, ՎՈՒՇԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ, ԿԱՇՎԻ ՀՈՒՄՔԻ, ԲԱՄԲԱԿԻ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԵՎ ԲՐԴԻ ՄԱՍՈՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից մշակված և համաձայնեցված՝ 2020-2021 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռները՝ փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու նպատակով անդամ պետությունների կողմից դրանց օգտագործման համար:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |