ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

9 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 21

քաղ. Երևան

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ մշակելու՝

անդամ պետությունների ազգային արժույթներով ֆինանսավորման այն մեխանիզմի ձևավորման նպատակահարմարությունը և հնարավորությունը, որն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին ու նախագծերին աջակցելու նպատակով.

վարկերի (ներառյալ՝ վարկերի գծով տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը) և ֆինանսավորման այլ գործիքների գծով այն ծրագրերի շտկումների և (կամ) ընդունման նպատակահարմարությունը և հնարավորությունը, որոնք իրագործվում են Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին ու նախագծերին աջակցելու նպատակով:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների և ազգային արտահանման-ներմուծման գործակալությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի վերջը մշակել Եվրասիական վերաապահովագրական պուլի և (կամ) Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով արտահանման գործարքների վերաապահովագրության և համաապահովագրության երկկողմանի իրականացման փորձը՝ արտահանման համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման նպատակով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի վերջը մշակել այն տեղեկատվական ռեսուրսների օգտագործման մասով արտահանման ոչ ֆինանսական աջակցության համատեղ միջոցների կիրառման հնարավորության հարցը, որոնք ստեղծվել են անդամ պետություններում՝ անդամ պետություններում արտադրված արտադրանքի՝ արտաքին շուկաներ արտահանմանն աջակցելու նպատակով, և այդպիսի տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության կարգը կիրառելու հնարավորության հարցը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան