ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 8 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 37 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 110

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 8 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 37 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու ընթացքի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »    ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու ընթացքի մասին

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմանը համապատասխան, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորման պիլոտային ծրագրի (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկացման համակարգ, պիլոտային ծրագիր) իրագործում նախատեսող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 37 կարգադրությունը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից կատարվելու ընթացքի մասին տեղեկատվությունը՝

1. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ հետևյալն ապահովելու խնդրանքով՝

մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ն ավարտել պիլոտային ծրագրի իրագործումը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 768 որոշմամբ ընդունված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին վերաբերող մասով,

մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ավարտել պիլոտային ծրագրի իրագործումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ ընդունված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին վերաբերող մասով,

մինչև «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործումը Միության շրջանակներում սկսելը՝ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված տեխնիկական կանոնակարգերին վերաբերող մասով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի արդյունավետ ուրվագծի շրջանակներում տեղեկացման համակարգի ազգային բաղադրիչների գործունեությունը։

2. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրության 1-ին կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմինների կողմից՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ից և 2021 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար տեղեկացման համակարգում ներառված տեղեկատվության հիման վրա տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկումն ապահովելու խնդրանքով։

Անդամ պետությունների լիազորված մարմինների՝ միմյանց միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխգործակցությունն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 182 որոշմանը համապատասխան։

3. Հանձնաժողովի կոլեգիային.

պիլոտային ծրագրի արդյունքներն օգտագործել «Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Միության շրջանակներում իրագործելիս

Հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել սույն կարգադրության կատարման մասին։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան