ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՕՍԼԱՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

15 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ՕՍԼԱՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին, 2-րդ կետին և 7-րդ կետի 11-րդ ենթակետերին համապատասխան,

մոդիֆիկացված օսլաների ստացման՝ ներմուծման փոխարինման արդյունավետ տեխնոլոգիաներ ստեղծելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համագործակցության զարգացման նպատակներով,

նկատի առնելով սեփական արտադրության հաշվին անդամ պետություններում մոդիֆիկացված օսլաների ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով սկզբունքորեն նոր արտադրանք ստանալու անհրաժեշտությունը,

ըստ նպատակների, խնդիրների, ժամկետների և պլանավորվող արդյունքների համակարգված՝ համատեղ համալիր գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներն անդամ պետությունների կողմից կատարելը խթանելու համար,

հանձնարարում է մոդիֆիկացված օսլաների ստացման տեխնոլոգիաների մշակման հարցում շահագրգիռ անդամ պետություններին՝ սույն հանձնարարականը Միության պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանք իրագործելիս իրականացնել փոխգործակցություն՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկի միջոցառումներին համապատասխան։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի դեկտեմբերի 15-ի

 թիվ 25 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարիքների համար մոդիֆիկացված օսլաների ստացման տեխնոլոգիաների մշակման համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքի իրագործման միջոցառումների

 

1. Տարբեր բուսաբանական ծագման մոդիֆիկացված օսլաների շուկայի հետազոտություն և դրանց ստացման եղանակների վերաբերյալ արտոնագրային որոնման կատարում, այդ թվում՝

ա) մոդիֆիկացված օսլաների համաշխարհային շուկայի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ մոդիֆիկացված օսլաների շուկայի մարքեթինգային հետազոտությունների անցկացում,

բ) մոդիֆիկացված օսլաների արտադրության բնագավառում արտոնագրային որոնման տեխնոլոգիաների և արդյունքների վերլուծության կատարում,

գ) օսլաների մոդիֆիկացման համար կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և տեխնոլոգիական գծերը պատրաստելիս տեխնիկական որոշումների վերլուծության կատարում։

2. Սննդային և տեխնիկական նպատակների համար նախատեսված՝ տարբեր բուսաբանական ծագման մոդիֆիկացված օսլաների արտադրության տեխնոլոգիաների մշակում, այդ թվում՝

ա) մոդիֆիկացված օսլաների ստացման օպտիմալ ռեժիմների ընտրությանն առնչվող փորձարարական հետազոտությունների անցկացում, պատրաստի մոդիֆիկացված օսլաների տեխնոլոգիական հատկությունների վրա ազդող գործոնների ուսումնասիրություն, մոդիֆիկացված օսլաների ստացման օպտիմալ եղանակի որոշում,

բ) սննդի արդյունաբերության համար մոդիֆիկացված օսլաների արտադրության տեխնոլոգիաների մշակում,

գ) տեխնիկական նպատակների համար մոդիֆիկացված օսլաների արտադրության տեխնոլոգիաների մշակում,

դ) մոդիֆիկացված օսլաների փորձնական նմուշների ստացում և դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների հետազոտություն։

3. Տարբեր բուսաբանական ծագման օսլաների մոդիֆիկացման համար նորմատիվ փաստաթղթերի և մասնագիտացված սարքավորումների մշակում, այդ թվում՝

ա) մոդիֆիկացված օսլաների վերաբերյալ տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի փաթեթի մշակում,

բ) օսլաների մոդիֆիկացման համար մասնագիտացված սարքավորումների մշակում,

գ) օսլաների մոդիֆիկացման համար մասնագիտացված սարքավորումների փորձարկումների անցկացում, կոնստրուկտորական փաստաթղթերի և սարքավորումների լրամշակում՝ փորձարկումների արդյունքներով,

դ) անդամ պետություններում մոդիֆիկացված օսլաների արտադրության տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակում։

4. Անդամ պետությունների կարիքների համար մոդիֆիկացված օսլաների ստացման տեխնոլոգիաների մշակման բնագավառում հետազոտությունների անցկացման արդյունքներով համատեղ հրապարակումների պատրաստում։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան