ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

15 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 5-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերին և 6-րդ կետին համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման վերաբերյալ վերլուծական տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում զետեղելու համար Հանձնաժողովի կողմից նախապատրաստելու նպատակով՝

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից յուրաքանչյուր տարի`մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը (բայց հունիսի 25-ից ոչ ուշ), Հանձնաժողով ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության մեջ հաշվետու ժամանակահատվածում կատարված փոփոխությունների (այդ թվում՝ Հանձնաժողովի հանձնարարականները հաշվի առնող) մասին տեղեկությունները.

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրագործման նպատակով ընդունված (մշակվող) ռազմավարական փաստաթղթերի մասին (այդ թվում՝ նպատակային ծրագրերի, աշխատանքային պլանների և պետական մակարդակով իրականացվող այլ միջոցառումների մասին).

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության բովանդակության, նպատակների, խնդիրների, առաջնահերթությունների և սկզբունքների մասին.

սպառողների իրավունքների պաշտպանության պետական համակարգի մասին, ինչպես նաև տեղեկություններ (այդ թվում՝ պաշտոնական կայքերի հղումներ)՝ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, անդամ պետությունում գրանցված՝ սպառողների հասարակական միավորումների քանակի և դրանց գործունեության պետական աջակցության միջոցների մասին (նման տեղեկատվության առկայության դեպքում).

սպառողների իրավական գրագիտության մակարդակի և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված՝ կատարված միջոցառումների մասին.

կադրերի պատրաստում և պետական մարմինների մասնագետների որակավորման բարձրացում ապահովող կազմակերպությունների, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով սպառողների հասարակական միավորումների մասին (նման տեղեկատվության առկայության դեպքում).

սպառողի համար ռիսկերի առավել ենթարկվող իրավահարաբերությունների ոլորտների մասին (նման տեղեկատվության առկայության դեպքում).

պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով կամ քաղաքացիների դիմումների հիման վրա հայտնաբերված՝ սպառողների իրավունքների խախտումների քանակի և բնույթի մասին (այդ թվում՝ մյուս անդամ պետությունների ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող՝ սպառողների իրավունքների խախտումների քանակի և բնույթի մասին) (նման տեղեկատվության առկայության դեպքում).

սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի բնագավառում փորձի փոխանակմանը նպաստող այլ տեղեկատվություն:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ