ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 36 քաղ. Երևան
«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 011/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 41-րդ ու 46-րդ կետերը և ի նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 011/2011) փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ կանոնակարգի պահանջներին այն վերելակները համապատասխանեցնելու ժամկետի երկարաձգման մասով, որոնք շահագործան մեջ են դրվել մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, և որոնց շահագործման նշանակված ժամկետն ավարտվել է՝
1. Ռուսաստանի Դաշնությունը սահմանել որպես «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 011/2011) կատարվող փոփոխության նախագծի պատասխանատու մշակող, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը՝ որպես համամշակողներ։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 011/2011) կատարվող փոփոխության նախագծի մշակումը՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 46-րդ կետին համապատասխան։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ ապահովել «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 011/2011) փոփոխության նախագծի՝ սահմանված կարգով ուսումնասիրումը հնարավորինս սեղմ ժամկետներում։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|