ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
31 հուլիսի 2019 թվականի |
թիվ 123 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՌԱԿԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը հաստատելու մասին» կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը հաստատելու մասին
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի ցանկը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի` սույն կարգադրությամբ հաստատված ցանկը սահմանված կարգով ուղարկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռակա քվեարկության հարցերի
1. «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|