ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ, ԻՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱՊԱԿՈՒՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՁՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 174
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 174

քաղ. Մոսկվա 

 

«ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ, ԻՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱՊԱԿՈՒՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՁՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և օպտիկական ապակուց պատրաստված ձողերի նկատմամբ տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »     ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և օպտիկական ապակուց պատրաստված ձողերի նկատմամբ տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 18-րդ կետին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և շրջանառության մեջ դնելու որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 132-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7002 20 100 0 ծածկագրով դիրքը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Մ. Գրիգորյան

 

Ի. Պետրիշենկո

 

Ա. Սմայիլով

 

Ժ. Ռազակով

 

Ա. Սիլուանով