ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 875-Ա
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼՅԱ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համաժողովին մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին 2025 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ, իսկ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանին 2025 թվականի հոկտեմբերի 6-11-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Վիտորիա):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արայիկ Հարությունյանի գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
4. Ընդունել ի գիտություն, որ Լիլյա Աֆրիկյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |