ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
31 հուլիսի 2019 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ, ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի, և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի նախագծերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, ազատ առԵՎտրի մասին համաձայնագրի, ԵՎ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, ԵՎ Սինգապուրի Հանրապետության միջԵՎ՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի նախագծերի մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինայի՝ Սինգապուրի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի, և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագրեր) կնքման մասին բանակցությունների ընթացքի մասին տեղեկատվությունը, հաշվի առնելով համաձայնագրերի նախագծերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) անցկացվող ներպետական համաձայնեցումը, ինչպես նաև համաձայնագրերը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացումն ապահովելու նպատակներով՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից ոչ ուշ՝
ապահովել անդամ պետություններում իրենց ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքներով լրամշակված համաձայնագրերի նախագծերի՝ Սինգապուրի Հանրապետության հետ համաձայնեցումը.
համաձայնագրերի նախագծերի՝ Սինգապուրի Հանրապետության հետ համաձայնեցման արդյունքներով՝ դրանք ուղարկել անդամ պետություններ՝ համաձայնագրերը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:
2. Դիմել անդամ պետություններին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել համաձայնագրերը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|