ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
31 հուլիսի 2019 թվականի |
թիվ 126 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնել սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն կարգադրությանը համապատասխան՝ գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգը կատարելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 135 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|