ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋՄՂԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջմղելուն ուղղված միջոցառումների պլանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ապահովել սույն կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ /DU որոշմամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջմղելուն ուղղված միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ակնկալվող արդյունքը | ||
|
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոսկերչական արտադրանք արտադրողների մրցունակության բարձրացում | |||||
|
1 Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո ստեղծելու հայեցակարգի նախագծի մշակում՝ դրա ձևավորման նպատակահարմարության մասին որոշում ընդունելու նպատակով |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
հայեցակարգի նախագիծ, զեկույց Միության մարմնի նիստին | ||
|
2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի խոշորագույն արտադրողների հետ խորհրդակցությունների անցկացում՝ հումքի մատակարարման կազմակերպման և երկարաժամկետ պայմանագրերի կնքման հարցերի շուրջ |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
արձանագրային որոշում | ||
|
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում (մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդների համար ստորաենթադիրք առանձնացնելու մասով) և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում թանկարժեք քարերի ու կիսաթանկարժեք քարերի (ներառյալ՝ մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդների) առնչությամբ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը |
2020 թվականի I եռամսյակ |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անդամ պետությունների առաջարկներ | ||
|
4. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում զտարկված ոսկու և արծաթի առնչությամբ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը |
2020 թվական |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անդամ պետությունների առաջարկներ | ||
|
5. Թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի մասով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակահարմարության մասին առաջարկներ նախապատրաստելը և դրանք Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անդամ պետությունների առաջարկներ | ||
|
II. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքի արտահանմանն աջակցության առաջնահերթ միջոցառումների իրագործում | |||||
|
6. Միության ոսկերչական շուկայի և երրորդ երկրների ոսկերչական արտադրատեսակների շուկայի մոնիթորինգ |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի ակտերի մշակման մասին առաջարկներ | ||
|
7. Անդամ պետությունների համատեղ առևտրային ենթակառուցվածքի օգտագործմամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների իրացման հնարավորության մասին առաջարկների նախապատրաստում |
2019-2020 թվականներ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
զեկույց Միության մարմնի նիստին | ||
|
8. Մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին (այդ թվում՝ արտասահմանյան ցուցահանդեսային միջոցառումներին) |
2019-2021 թվականներ |
անդամ պետություններ Հանձնաժողով |
մասնակցություն համաժողովներին և ցուցահանդեսներին | ||
|
9. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանք արտադրողների գործող և նոր ստեղծվող բրենդների (այդ թվում՝ Միության հովանոցային ոսկերչական բրենդի) խթանման լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու հետ կապված հարցի մշակում |
2021 թվական |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին, Հանձնաժողովի խորհրդի հանձնարարականը | ||
|
III. Անդամ պետությունների ոսկերչական արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու լրացուցիչ մեխանիզմների ձևավորում | |||||
|
10. Ռուսաստանի Դաշնությունում՝ Վլադիվոստոկ ազատ նավահանգստի տարածքում, Եվրասիական ալմաստային կենտրոնի ստեղծման փորձի վերլուծություն |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին | ||
|
11. Ֆիզիկական անձի հասցեով միջազգային փոստային առաքանիները ձևակերպելիս թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության և շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) ընթացակարգն անցնելու կարգը պարզեցնելու հետ կապված հարցի մշակում |
2020 թվական |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
անդամ պետությունների առաջարկներ | ||
|
12. Առանց մատակարարման պայմանագրի կնքման արտասահմանյան ցուցահանդեսներում ոսկերչական արտադրատեսակների մանրածախ իրացման հնարավորությունը սահմանելու հետ կապված հարցի մշակում |
2020 թվական |
անդամ պետություններ |
անդամ պետությունների առաջարկներ | ||
|
13. Ոսկերչական արտադրանքի, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի նկատմամբ անդամ պետություններում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշի ձևավորման կարգի սահմանում |
2021 թվականի I եռամսյակ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի ակտ | ||
|
14. Անդամ պետություններում ոսկերչական արտադրանք արտադրողների ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումների և բիզնես առաքելությունների ցանկի սահմանում |
2021 թվականի IV եռամսյակ |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական | ||
|
15. Միության մաքսային տարածքում թանկարժեք մետաղներ պարունակող հումքը, ջարդոնը և թափոնները վերամշակելու թույլտվությունների ձևակերպման ընթացակարգը պարզեցնելու և Միության մաքսային տարածքում վերամշակման ընթացակարգի շրջանակներում՝ արտադրված արտադրանքը նույնականացնելու հետ կապված հարցի մշակում |
2021 թվական |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
զեկույց Հանձնաժողովի խորհրդի նիստին | ||