ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 172 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «««Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման հետ կապված որոշ հարցերի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 28 կարգադրությամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 8-րդ կետի իրագործման նպատակներով.
1. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված կապի ապահովման կենտրոնների գործառույթները կատարում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Համաձայնագրով կարգավորվող ցանկացած հարցով՝ Համաձայնագրի 12.2-րդ հոդվածին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի հետ համատեղ՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցերով՝ Համաձայնագրի 7.27-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները խախտող ապրանքների առևտրի մասին տեղեկատվության փոխանակման հարցերով՝ Համաձայնագրի 7.25-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի հետ համատեղ՝ պետական գնումների հարցերով՝ Համաձայնագրի 9.3-րդ հոդվածին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի հետ համատեղ՝ տեխնիկական կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 4.9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի հետ համատեղ՝ սանիտարական և բուսասանիտարական կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 5.8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի հետ համատեղ՝ մաքսային կարգավորման հարցերով՝ Համաձայնագրի 6.21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |