ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 12

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Ս. Սարգսյանի զեկույցը՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման մոնիթորինգ և դրանց կատարման նկատմամբ հսկողություն անցկացնելու արդյունքների վերաբերյալ (կցվում է որպես տեղեկատվական նյութ) (այսուհետ համապատասխանաբար՝ զեկույց, ազատականացման ծրագրեր)՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ա) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրականացման շրջանակներում աշխատանքներ կատարելիս հաշվի առնել զեկույցի դրույթները.

բ) ակտիվացնել ազատականացման ծրագրերի իրականացման աշխատանքը՝ հաշվի առնելով զեկույցի դրույթները, և ապահովել ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարումը՝ ելնելով ազատականացման ծրագրերով նախատեսված ժամկետներում առանց արգելքների, առգրավումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների ծառայությունների միասնական շուկայի գործունեության սկիզբն ապահովելու անհրաժեշտությունից։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ միջոցներ ձեռնարկել ապահովելու՝

ա) ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և առանց արգելքների, առգրավումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների գործունեության մասով Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարումը.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ, ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 68-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ազատականացման ծրագրերի, վարչական համագործակցության մասին համաձայնագրերի կնքումը՝

շինարարության, ինժեներական, քաղաքաշինական նախագծման բնագավառների ծառայությունների ոլորտների մասով.

գույքի գնահատման ծառայությունների ոլորտի մասով.

ճանապարհորդական բյուրոների և տուրիստական գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայություններ) ոլորտի մասով.

եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի մասով.

կինո-և տեսաֆիլմերի արտադրման և տարածման հետ կապված, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտների մասով.

գիտահետազոտական աշխատանքների բնագավառի ծառայությունների ոլորտների մասով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ զեկույցը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/finpol/dobd/work_group/ Documents/REPORT3 .pdf։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան