ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա 

 

««ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »      ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »     ի 20     թվականի

թիվ

քաղ.

 

ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել իրենց պետությունների կարողությունների կենտրոնների մասին, որոնք օժտված են համապատասխան լիազորություններով՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում փոխգործակցելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20       թվականի

թիվ       որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան և սահմանում է Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Հանձնաժողով) փոխգործակցության կանոնները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Միության թվային օրակարգի իրագործման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:

3. Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում համատեղ նախագծերի և թվային փոխակերպման իրականացման, կոոպերացիայի նոր մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև թվային կարողությունների զարգացման նպատակով անդամ պետությունը սահմանում և կարողությունների կենտրոնին կամ մի քանի այդպիսի կենտրոնների օժտում է համապատասխան լիազորություններով՝ ըստ Միության թվային օրակարգի առանձին նախագծային ուղղությունների կամ գերակայությունների:

4. Միության թվային օրակարգի իրագործման նպատակներով անդամ պետությունների կարողությունների կենտրոնները կարող են իրականացնել երկկողմանի փոխգործակցություն Հանձնաժողովի հետ՝ սույն կարգին համապատասխան:

5. Անդամ պետության կարողությունների կենտրոնը փոխգործակցում է Հանձնաժողովի հետ նախաձեռնություններ մշակելիս, ինչպես նաև նախագծային և այլ գործունեության շրջանակներում:

6. Փոխգործակցությունը նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում կարգավորվում է այդ նախագծի փաստաթղթերով:

 

II. Փոխգործակցությունը նախաձեռնություն մշակելիս

 

7. Անդամ պետության կարողությունների կենտրոնը նախաձեռնությունը մշակելիս կարող է Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում իրականացնել հետևյալ գործառույթները՝

ա) հարցման ձևավորում՝ նախաձեռնության մշակման համար.

բ) նախաձեռնությունների կառավարում՝ ազգային մակարդակով.

գ) մեթոդական և փորձագիտական աջակցության իրականացում.

դ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, նախաձեռնության մշակման հարցերով միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերվող աջակցություն.

ե) հարցման գնահատում՝ նախաձեռնության մշակման համար.

զ) փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում՝ նախագծի նախաձեռնման համար.

է) փորձագետների ներգրավում՝ նախաձեռնության գնահատման համար.

ը) առաջարկությունների նախապատրաստում՝ նախագծի նախաձեռնումը հիմնավորելու նպատակով հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանքը նախագծի մեջ ընդգրկելու համար.

թ) հետազոտությունների համակարգում՝ ազգային մակարդակով, և մասնակցություն դրանցում.

ժ) փորձագիտական կարծիքի ձևավորում՝ նախագծի նախաձեռնումը հիմնավորելու համար.

ժա) նախաձեռնության մշակման գործընթացը բարելավելու մասով առաջարկների ձևավորում.

ժբ) այլ գործառույթներ՝ իր իրավասությունների շրջանակներում:

 

III. Փոխգործակցությունը նախագծային գործունեություն իրականացնելիս

 

8. Անդամ պետության կարողությունների կենտրոնը նախագծային գործունեություն իրականացնելիս կարող է Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում իրականացնել հետևյալ գործառույթները՝

ա) նախագծի և դրա առանձին միջոցառումների նախաձեռնում կամ իրականացում.

բ) մեթոդական և փորձագիտական աջակցության ապահովում՝ նախագծային գործունեություն իրականացնելիս և ըստ նախագծի արդյունքների.

գ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, նախագծային գործունեությանը վերաբերող հարցերով միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերվող աջակցություն.

դ) նախագծերի համակարգման մասով աշխատանքային խմբերի գործունեությանը մասնակցություն.

ե) նախագծերի իրագործման մոնիթորինգ.

զ) նախագծերի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում.

է) նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակմանը մասնակցություն.

ը) համագործակցություն մյուս անդամ պետությունների կարողությունների կենտրոնների հետ՝ խնդիրների լուծման միասնական մոտեցումներ մշակելու նպատակով.

թ) անդամ պետությունում նախագծային գործունեության հավանական մասնակիցներին՝ Միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման և նախագծերի իրագործման մեխանիզմների վերաբերյալ իրազեկման կազմակերպում.

ժ) նախագծային գործունեության տեղեկատվական ուղեկցում.

ժա) մասնակցություն փորձնական նախագծերում և «կարգավորիչ ավազահրապարակների» մեխանիզմների օգտագործմամբ նախագծերում.

ժբ) փոխգործակցություն ներդրումներ իրականացնող հիմնադրամների հետ՝ Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծեր իրագործելիս.

ժգ) գործընթացները բարելավելու առաջարկների ձևավորում նախագծային գործունեության շրջանակներում.

ժդ) այլ գործառույթներ՝ իր իրավասությունների շրջանակներում:

 

IV. Փոխգործակցության կանոնները

 

9. Անդամ պետությունների կարողությունների կենտրոնները և Հանձնաժողովը նշանակում են փոխգործակցության համակարգման և տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու համակարգողներին:

Այդ համակարգողների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են անդամ պետությունների կարողությունների կենտրոնների տեղեկատվական ռեսուրսներում՝ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում և Միության տեղեկատվական պորտալում:

10. Անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և Հանձնաժողովի փոխգործակցության շրջանակներում տեղեկատվության մշակումը և փոխանցումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

11. Անդամ պետության կարողությունների կենտրոնը, Հանձնաժողովի հարցմամբ, տեղեկատվություն է ներկայացնում՝ հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

 

V. Փոխգործակցությունը փորձագիտական հարթակների շրջանակներում

 

12. Փորձագիտական հարթակն օգտագործվում է կոնկրետ նախաձեռնությունների, հետազոտությունների կամ նախագծերի, ինչպես նաև նախագծային գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար:

13. Անդամ պետության կարողությունների կենտրոնը կարող է հանդես գալ որպես փորձագիտական հարթակի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության նախաձեռնող և ներառել առաջարկներ՝ քննարկման հարցերի ցանկում:

14. Փորձագիտական հարթակի շրջանակներում կարող են փոխգործակցել Հանձնաժողովի, անդամ պետությունների կարողությունների կենտրոնների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների անկախ փորձագետներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներառված չեն կարողությունների ռեեստրում:

15. Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության մասնակիցների կազմի մեջ են մտնում համակարգողը, քարտուղարը և մասնակիցները:

Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության մասնակիցների կազմի հաստատումը պարտադիր չէ:

16. Համակարգողը, որը պաշտոնատար անձ է կամ Հանձնաժողովի անդամ, վարում է նիստերը:

17. Քարտուղարը որոշվում է համակարգողի կողմից՝ մասնակիցների թվից, և փորձագիտական հարթակի շրջանակներում իրականացնում է փոխգործակցության փաստաթղթային ապահովում:

18. Փոխգործակցությունը փորձագիտական հարթակի շրջանակներում կարող է իրականացվել տեսակոնֆերանսի ռեժիմով:

19. Քարտուղարը ժամանակին անդամ պետությունների կարողությունների կենտրոններին ծանուցում է նիստի անցկացման մասին և տեղեկատվություն է տրամադրում նախաձեռնության մշակման կամ քննարկման համար առաջադրված այլ հարցերի վերաբերյալ:

20. Մասնակիցները դիրքորոշումներ են ձևավորում նախաձեռնության և քննարկվող այլ հարցերի առնչությամբ:

21. Մասնակիցների կարծիքները և փորձագիտական եզրակացությունը՝ նիստի անցկացման արդյունքներով, չեն կարող դիտարկվել որպես անդամ պետության դիրքորոշում:

22. Համակարգողի որոշմամբ նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:

Նիստերի արձանագրությունների պահպանությունն ապահովվում է Հանձնաժողովի կողմից:

23. Հանձնաժողովի կողմից Միության տեղեկատվական պորտալում ստեղծվում է բաժին, որը փորձագիտական հարթակի շրջանակներում պարունակում է գործունեության վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ այդ գործունեության նկարագրությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական հարթակի շրջանակներում նիստերի և այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, նիստերի արձանագրությունները և տեղեկատվական այլ նյութեր, որոնց կազմը սահմանվում է համակարգողի կողմից: Այդ բաժնի վարումն իրականացվում է քարտուղարի կողմից:

Նշված բաժնին հասանելիություն տրամադրվում է անդամ պետությունների լիազորված մարմիններին և կարողությունների կենտրոններին:

 

VI. Համագործակցության այլ ձևեր

 

24. Հանձնաժողովը և անդամ պետությունների կարողությունների կենտրոնները կարող են կազմակերպել և անցկացնել սույն կարգով չնախատեսված համատեղ միջոցառումներ՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, և այդ միջոցառումների շրջանակներում իրականացնել տեղեկատվության փոխանակում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան