ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 11 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը․
յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին զեկուցել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |