ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 206 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մոտեցումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ տեղեկատվական նյութերը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների պլանը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ զեկուցել Եվրասիական միջկառավարական խորհրդին 2020 թվականի առաջին կիսամյակում՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասով սույն կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների
Սույն պլանը մշակվել է թվային նախաձեռնության մշակման (հետազոտության կատարման) արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններով սահմանված՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» առաջնահերթության իրագործումն ապահովելու նպատակով։
|
Առանցքային միջոցառման (առանցքային հսկիչ կետի) անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
|
I. Կազմակերպչական միջոցառումները | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ սույն պլանի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմիններ (կազմակերպություններ)) որոշումը |
լիազորված մարմինների (կազմակերպությունների) որոշում |
2020 թվականի II եռամսյակ |
անդամ պետություններ |
|
II. Վերազգային մակարդակի միջոցառումներ | |||
|
2. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման յուրաքանչյուր փուլում իրագործվող առաջնահերթ ծառայությունների և ենթակառուցվածքային տարրերի ցանկի ու իրագործման ժամկետների սահմանում: |
Հանձնաժողովի ակտ |
2020 թվականի II եռամսյակ |
անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
|
3. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասով ծրագրի առաջնահերթ ծառայությունների և ենթակառուցվածքային տարրերի իրագործման մեխանիզմների (եղանակների, ձևերի) սահմանում |
Միության մարմնի ակտ |
2020 թվականի III եռամսյակ |
անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Հանձնաժողով |
|
4. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասով ծրագրի առաջնահերթ ծառայությունների և ենթակառուցվածքային տարրերի իրագործման նպատակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում |
Հանձնաժողովի ակտեր, միջպետական փորձարկումների արձանագրություններ |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
|
5. G2B և B2G ծառայությունների համար տվյալների ստանդարտների, ձևաչափերի և կառուցվածքների, В2В և В2С ծառայությունների տվյալների ձևաչափերին և համակարգերին ներկայացվող պահանջների (հանձնարարականների) մշակում և հաստատում, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, անդրսահմանային փոխգործակցության հարցերով հանձնարարականների մշակում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգին համապատասխան |
Միության մարմինների ակտեր |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
որոշվում է սույն պլանի 3-րդ կետով նախատեսված մեխանիզմներին (եղանակներին, ձևերին) համապատասխան |
|
6. Միության իրավունքի մաս կազմող՝ թվային տրանսպորտային միջանցքների բնագավառում միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակում |
միջազգային պայմանագրեր և ակտեր |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
որոշվում է սույն պլանի 3-րդ կետով նախատեսված մեխանիզմներին (եղանակներին, ձևերին) համապատասխան, անդամ պետություններ |
|
III. Ազգային մակարդակի միջոցառումներ | |||
|
7. Անդամ պետությունների թվային հարթակների՝ միմյանց միջև փոխգործակցություն (անմիջականորեն կամ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով) նախատեսող՝ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի թվային հարթակների նախագծման, ստեղծման, ներդրման ու ուղեկցման պլանների մշակում և հաստատում |
ազգային թվային հարթակների նախագծման, ստեղծման, ներդրման և ուղեկցման պլաններ |
2020 թվականի III եռամսյակ |
անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
|
8. Թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում՝ ազգային մակարդակով |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
ըստ անհրաժեշտության |
անդամ պետություններ |
|
9. Սույն պլանի 2-րդ կետով նախատեսված՝ G2B և B2G, ինչպես նաև В2В և В2С ծառայությունների ստեղծման ու գործունեության հնարավորության ապահովում կամ դրանց մշակման ծրագրերի իրագործում՝ անդամ պետությունների թվային հարթակների բազայի հիման վրա: |
տեխնիկական փաստաթղթեր, հրահանգներ, ծրագրերի արտադրանք |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
սույն պլանի 3-րդ կետով նախատեսված մեխանիզմներին (եղանակներին, ձևերին) համապատասխան անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |