ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 205 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 153 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 13-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 կարգադրության մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 205 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 կարգադրության մեջ կատարվող
Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու միջոցառումների պլանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԼԱՆ
Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու միջոցառումների (2020 - 2021 թվականներ)
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի մշակում |
2020 թվականի մարտ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
|
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների (այսուհետ՝ պահանջներ) լրամշակում՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի կառուցվածքը հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներին ներկայացվող պահանջները սահմանելու մասով |
2020 թվականի մայիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
3. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության ապահովման ժամանակ օգտագործվող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման սխեմաների ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում |
2020 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
4. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործման ժամանակ առաջացող ռիսկերի ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում |
2020 թվականի դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
5. Անդամ պետությունների կողմից սահմանվող ոլորտներում անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կարգի նախագծի մշակում |
2020 թվականի դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
6. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի սահմանումը հստակեցնելու մասով |
2021 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն»: |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|