ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 153 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 205
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 205

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 153 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 13-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 կարգադրության մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 205 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 կարգադրության մեջ կատարվող

 

Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու միջոցառումների պլանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՊԼԱՆ

Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու միջոցառումների (2020 - 2021 թվականներ)

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

1. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի մշակում

2020 թվականի մարտ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների (այսուհետ՝ պահանջներ) լրամշակում՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի կառուցվածքը հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներին ներկայացվող պահանջները սահմանելու մասով

2020 թվականի մայիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

3. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության ապահովման ժամանակ օգտագործվող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման սխեմաների ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում

2020 թվականի սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

4. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործման ժամանակ առաջացող ռիսկերի ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում

2020 թվականի դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

5. Անդամ պետությունների կողմից սահմանվող ոլորտներում անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կարգի նախագծի մշակում

2020 թվականի դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհրդի որոշում

6. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի սահմանումը հստակեցնելու մասով

2021 թվականի սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

««Եվրասիական տնտեսական միության մասին»

2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն»: