ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 10

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական արդյունքների մասին տեղեկատվությունը՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 10 կարգադրության

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական արդյունքների մասին

 

I. Հիմնական ձեռքբերումները

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

 

1. Նախորդ տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ համատեղ, էական արդյունքների է հասել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ, Միություն) ինստիտուցիոնալացման գործում՝ որպես համաշխարհային տնտեսական համակարգի՝ միջազգային համագործակցության բազմապլան ու բազմակողմ պորտֆել ունեցող ակտիվ և լիարժեք մասնակից։

Միության կարևոր ձեռքբերում է համարվում բազմաֆորմատ և բազմամակարդակ համագործակցության ձևավորումը եվրասիական մայրցամաքի տարածաշրջանում տնտեսական ակտիվության հիմնական կենտրոնների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) և Եվրոպական միության (ԵՄ) հետ։ 2018 թվականին ՉԺՀ-ի հետ կնքվել է հարաբերությունների ինստիտուցիոնալացման համար կարևոր նշանակություն ունեցող՝ «Առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Նշված համաձայնագիրը պետք է նպաստի Եվրասիայում կոոպերացիայի լոգիստիկ կապերի ու շղթաների զարգացմանը, աջակցի փոխադարձ առևտրում ծախքերի ու խոչընդոտների աստիճանական նվազեցմանը։ Կարևոր է համարվում տեղեկատվության փոխանակման և առևտրում տարբեր խոչընդոտների առաջացմանն արդյունավետորեն արձագանքելու ինստիտուտների ստեղծումը։

Ակտիվ դիվանագիտության շնորհիվ Հանձնաժողովին հաջողվել է տնտեսական ու առևտրային ուղղվածությունները դուրս բերել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փոխգործակցության «զամբյուղից»:

2017 թվականին Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանի ելույթից հետո նկատվեցին ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ փոխգործակցության առաջին քայլերը, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունը տարածեց Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը Հանձնաժողովի հետ այնպիսի ոլորտներում համագործակցության մեկնարկի մասին, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգումը և փոխադարձ առևտուրը։ Անցկացվել են հանդիպումներ տեխնիկական կանոնակարգման և մաքսային վարչարարության հարցերով դեպարտամենտների տնօրենների մակարդակով, նախատեսվում է մասնակիցների շրջանակի և քննարկվող թեմաների կազմի ընդլայնում։ Մինչդեռ լիարժեք ինստիտուցիոնալ փոխգործակցության հաստատման համար քայլերի ակտիվացումը շարունակում է արդիական մնալ։

Հանձնաժողովի գործունեության կարևոր արդյունք է նաև մյուս ինտեգրացիոն միավորումների և դրանց աշխատանքային մարմինների հետ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը՝ համագործակցության մասին համապատասխան հուշագրեր կնքելու միջոցով։ Այդպիսի պայմանավորվածություններ ձևակերպվել են, մասնավորապես, ՀԱՊԱ-ի, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի և ԱՊՀ-ի հետ։ Հանձնաժողովի ներկայացուցիչները դարձել են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ), ՄԱԿ-ի Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի և այլնի հարթակներում աշխատանքի ակտիվ և ճանաչելի մասնակիցներ։

2. Միության զարգացման՝ վերջին տարիներին ներդրված ճեղքումային ուղղությունը ԵԱՏՄ-ի թվային օրակարգն է։ Հանձնաժողովի ակտիվ ջանքերի շնորհիվ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին «Միության թվային օրակարգի մասին» հայտարարությունը, որում այն նշեցին որպես Միության զարգացման գերակա ուղղություններից մեկը։

Նշված հայտարարությունը խթան է դարձել թվային քաղաքականության հարցերը ազգային կառավարությունների օրակարգում ներառելու համար։

Հանձնաժողովի և Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջին անգամ անցկացվել է համատեղ հետազոտություն, որի արդյունքն է եղել Համաշխարհային բանկի եզրակացությունն այն մասին, որ թվային օրակարգի իրագործման արդյունքում մինչև 2025 թվականը կապահովվի ԵԱՏՄ-ի տարածքում ՏՀՏ ոլորտում զբաղվածության 66.4 տոկոս աճ (ՏՀՏ ոլորտում՝ 1 մլն նոր աշխատատեղ), ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է, քան առանց համատեղ թվային օրակարգի իրագործման անդամ պետությունների թվային զարգացման դեպքում։ Ընդ որում, մինչև 2025 թվականը հնարավոր է հասնել աշխատանքի արտադրողականության մինչև 1.73 տոկոս հավելաճի։

Այդպիսով, թվային օրակարգի իրագործման տնտեսական էֆեկտի շնորհիվ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ՀՆԱ-ն կավելանա անդամ պետությունների գումարային ՀՆԱ-ի՝ մինչև 2025 թվականն ընդհանուր ակնկալվող աճի մոտավորապես 10.6 տոկոսի չափով։ Նշված հնարավոր էֆեկտը գրեթե 2 անգամ գերազանցում է առանց ընդհանուր թվային օրակարգի իրագործման՝ թվային զարգացման արդյունքում անդամ պետությունների ՀՆԱ-ի ավելացման հնարավոր չափը։ Օրինակ՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճի վրա թվային նախաձեռնությունների ազդեցությունն ուսումնասիրելիս հարկ է նշել համացանցի լայնաշերտ հասանելիության ներթափանցման կարևորությունը (+2.6 % ՀՆԱ-ին), միջազգային թողունակության ավելացումը (+0.66 % ՀՆԱ-ին) և թվային (համացանցային) առևտրի տարածումը (+0.69 % ՀՆԱ-ին):

Հետագայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ ԵՏԲԽ) կողմից հաստատվել են Միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունները։ Սահմանվել է 4 ուղղություն՝ ընդհանուր շուկաների փոխակերպում, ճյուղային և միջճյուղային փոխակերպում, թվային ենթակառուցվածքի զարգացում և ինտեգրացիոն ռեսուրսների կառավարման թվային փոխակերպում, ինչպես նաև սահմանվել են նախաձեռնությունների մշակման գերակայությունները՝ թվային օրակարգի իրագործման շրջանակներում։

Ստեղծվել են Միության թվային օրակարգի իրագործումն ապահովող մեխանիզմները՝ հաստատվել են նախաձեռնությունների մշակման կարգը, նախաձեռնության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու ձևաչափն ու կառուցվածքը, նախաձեռնությունների գնահատման չափորոշիչները, նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները, նախագծերի իրագործման մեխանիզմները։

Ստեղծվել են տարածք և անհրաժեշտ գործիքներ՝ թվային օրակարգն իրագործելիս համատեղ գործունեություն կազմակերպելու համար՝ գործարկվել է թվային օրակարգի կայքը, գերակա նախաձեռնությունների և գիտահետազոտական աշխատանքների մշակման շրջանակներում ստեղծվել և գործում են փորձագիտական հարթակներ, ձևավորվում է իրավասությունների կենտրոնների ցանց։

Հանձնաժողովում առաջին անգամ ձևավորվել է նախագծային կառավարմամբ զբաղվող կառույց, ստեղծվել է նախաձեռնությունների կառավարման գրասենյակ՝ Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ղեկավարությամբ, նախատեսվել են միջոցներ այնպիսի ազատության ապահովմանն աջակցությանը և դրա հետ կապված ծախքերի նվազեցմանը վերաբերող թվային նախաձեռնությունների իրագործման համար, ինչպիսին ապրանքների ու աշխատանքային ռեսուրսների տեղաշարժման ազատությունն է։

3. Ընդունվել և ուժի մեջ է մտել Միության մաքսային օրենսգիրքը՝ տնտեսական միավորումների հիմք հանդիսացող՝ ինտեգրման կարևորագույն փաստաթուղթը։

Միության մաքսային օրենսգրքի հիմնական նորարարությունները կապված են մաքսային վարչարարության մեջ ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման, թղթային փաստաթղթաշրջանառության դուրս մղման, բոլոր գործընթացների առավելագույն թվայնացման հետ, որով նախատեսվում են՝

էլեկտրոնային մաքսային հայտարարագրման գերակայությունը.

մաքսային հայտարարագրի գրանցման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով ավտոմատ կերպով՝ մարդկային գործոնի բացառմամբ, կատարելու հնարավորությունը.

մաքսային հայտարարագիր ներկայացնելու հնարավորությունը՝ առանց մաքսային մարմին այնպիսի փաստաթղթեր ներկայացնելու, որոնց հիման վրա այն լրացվել է.

նախքան մաքսային տարածք ապրանքների ժամանումը ներկայացված նախնական տեղեկատվության օգտագործումը։

Արդյունքում՝ մաքսային գործառնությունների կատարման ժամկետները կրճատվել են 2 անգամ, իսկ ապրանքների բացթողման ժամկետները՝ 6 անգամ։

Այդպիսով, անդամ պետություններում մաքսային կարգավորման միասնական կանոնները նպաստում են Միության տնտեսական աճին, գործարար մթնոլորտի, տարանցման և ներդրումային գրավչության բարելավմանը։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով Հանձնաժողովի իրավասությանը վերապահված է 297 հարց, ընդ որում՝ դրանցից 183-ը նոր իրավասություն են։

4. Ընդունվել է «ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հայտարարագիրը՝ փաստաթուղթ, որով սահմանվում է Միության հեռանկարային զարգացման վեկտորը։ Կարևոր քայլ է դարձել ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման այնպիսի առանցքային ուղղության ամրագրումը Հայտարարագրի մեջ, ինչպիսիք են ինտեգրացիոն ներուժի բացահայտումը մարդկանց համար, նրանց բարեկեցության և կյանքի որակի բարձրացումը։

Հայտարարագրի դրույթների իրագործման նպատակով՝ Հանձնաժողովի կողմից, անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ, անցկացվում է աշխատանք՝ ուղղված մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախապատրաստմանը։

Համահավաք աշխատանքային խմբի շրջանակներում կանոնավոր անցկացվում է համակարգային աշխատանք՝ ուղղված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) դրույթների կատարելագործմանը։ Ուսումնասիրվել է ավելի քան 500 ուղղում։ Այդ աշխատանքի արդյունքն են իրավական կարգավորման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի ընթացքում հայտնաբերված բացերի վերացումը և առկա սահմանափակումների հանումը նախատեսող արձանագրությունների մի քանի նախագծեր։

5. Ստեղծվել է Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցերով՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում, ինչպես նաև ընդունվել են տվյալ աշխատանքը կարգավորող անհրաժեշտ ակտեր, այդ թվում՝ խոչընդոտների որակման (դրանք որպես արգելքներ, բացառումներ և սահմանափակումներ տարանջատելու) մեթոդաբանություն։

Ստեղծվել է Միության անդամ պետությունների քաղաքացիների և անդամ պետությունների բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ ներքին շուկայում առաջացած արգելքների ու սահմանափակումների վերացման հարցերով դիմելու համար նախատեսված առցանց ծառայություն։

6. Հանձնաժողովի կողմից մշակվել է անդամ պետությունների օրենսդրությունը «Միության մասին» պայմանագրով սահմանված ուղղություններով ներդաշնակեցնելու պլան։

Օրենսդրության ներդաշնակեցումը թույլ կտա խուսափել Միության շուկայում նոր խոչընդոտների առաջացումից։

7. Ընդունվել է «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրի շրջանակներում սահմանվել են հստակ կանոններ ու նշվել են թե՛ Հանձնաժողովի և թե՛ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների պատասխանատվության շրջանակները՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերի կնքման ժամանակ։

8. Իրագործվել է ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության ինստիտուտը։ Ընդունվել է «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթը, որով սահմանվել են Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու կարգը, այդ կարգավիճակը չեղարկելու հիմքերը, ինչպես նաև թվարկվել են Միությանն առընթեր դիտորդ պետություններին տրամադրվող առավելությունները (երրորդ երկրների հետ համեմատ): Առաջին այդպիսի պետություն է դարձել Մոլդովայի Հանրապետությունը։

9. Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Ելբասի Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին շնորհվել է «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ» կոչումը։ Սահմանվել է, որ ԵՏԲԽ-ի պատվավոր նախագահն իրավունք ունի մասնակցելու ԵՏԲԽ-ի նիստերին, արտահայտելու իր դիրքորոշումը ԵՏԲԽ-ի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ժամանակ, ներկայացնելու առաջարկներ՝ Միության գործունեության և հետագա զարգացման հետ կապված հարցերի վերաբերյալ։

10. Ինտեգրման զարգացման հետ կապված արդիական հարցերի ու խնդիրների կարգավորման համար Հանձնաժողովը քննարկմանն ակտիվորեն ներգրավում է անդամ պետությունների գիտական-փորձագիտական շրջանակներին՝ ստեղծելով գիտական, փորձագիտական և կրթական համայնքների հետ աշխատանքի սեփական համակարգը։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին առընթեր գործում է Գիտական-փորձագիտական խորհուրդը, որը պարբերաբար մասնագետներ է հավաքում՝ Հանձնաժողովի հարթակում ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրման համար։

Գործընկերային հարաբերություններ են հաստատվել անդամ պետությունների խոշորագույն բուհերի հետ՝ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Ղրղզառուսական սլավոնական համալսարան, Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Բելառուսի պետական համալսարան, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա, Լ.Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարան և այլն։ Նշված մի շարք բուհերի հետ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն օրակարգն անդամ պետությունների առաջատար բուհերի կողմից ակտիվորեն ներառվում է ուսումնական պարապմունքների պլանի մեջ։ Դրանցից մի քանիսում արդեն գործում են պրոֆիլային մագիստրոսական ծրագրեր։

Ներդրվել է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի և Հանձնաժողովի կոլեգիայի անդամների՝ անդամ պետությունների համալսարաններում հրապարակային դասախոսություններով ելույթների կանոնավոր գործելակերպը։

11. Ստորագրվել է «Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին» հուշագիրը։

Արդյունքում հաջողվել է ավելացնել Հանձնաժողովի հետ փոխգործակցող՝ բիզնեսի ներկայացուցիչների թիվը։

Գործարար խորհրդի նախագահությանն առընթեր ձևավորվել են ինտեգրման առանձին հարցերով աշխատանքային մարմիններ՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առավել սերտ և օպերատիվ փոխգործակցության համար։

Ձևավորվել է Հանձնաժողովի և Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհուրդ, որն ապահովում է փոխգործակցություն՝ ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունների ու հեռանկարների սահմանման հարցերի շուրջ։

12. Ինտեգրման զարգացման հետ կապված հարցերի արդյունավետ կարգավորման համար Միությունում ընդունվել է որոշում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի (այսուհետ՝ ԵՄԿԽ) նիստերն առնվազն տարին 4 անգամ անցկացնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվել են Հանձնաժողովի խորհրդի նիստերն առնվազն ամիսը 1 անգամ անցկացնելու անհրաժեշտությունը սահմանող փոփոխություններ։

Հանձնաժողովի խորհրդի և ԵՏԲԽ-ի նիստերի օրակարգերը «բեռնաթափելու», այդ թվում՝ տեխնիկական փաստաթղթերի ընդունման գործընթացն արագացնելու նպատակով՝ Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի և ԵՏԲԽ-ի նիստերի անցկացման կարգի մեջ ամրագրվել է հեռակա քվեարկության մեխանիզմը։

13. Եվրասիական նախագծի մասսայականացման համար «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հետ կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի եթերներին մասնակցության նպատակով ակտիվորեն ներգրավվում են Կոլեգիայի անդամները, Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները։

Ակտիվ աշխատանք է տարվում սոցիալական ցանցերում։ Օգտագործվում են տեղեկատվության ներկայացման նոր ձևաչափեր, այդ թվում՝ Միության զարգացման առանցքային թեմաներով տեսահոլովակներ։

14. Միության բյուջեի ծախսային մասի օպտիմալացման հաշվին հաջողվել է Հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձերը հասցնել շուկայում մրցունակ մակարդակի՝ 4 տարվա ընթացքում այն բարձրացնելով 40 տոկոսով, ինչը 2.5 անգամ բարձր է միևնույն ժամանակահատվածում Միության բյուջեի աճի տեմպերից։

Առաջին անգամ Միության բյուջեում նախատեսվել են միջոցներ Միության թվային օրակարգի իրագործման համար։

15. Միության մարմինների աշխատանքի ընթացքում անցկացվել է 227 նիստ (ԵՏԲԽ-ի 8 նիստ, ԵՄԿԽ-ի 16 նիստ, Հանձնաժողովի խորհրդի 45 նիստ և Հանձնաժողովի կոլեգիայի 158 նիստ), որոնց արդյունքների հիման վրա ընդունվել է Միության մարմինների 2588 ակտ (ԵՏԲԽ-ի 127 ակտ, ԵՄԿԽ-ի 113 ակտ, Հանձնաժողովի խորհրդի 599 ակտ և Հանձնաժողովի կոլեգիայի 1749 ակտ):

 

Միջազգային համագործակցություն

 

1. 2016 թվականին ուժի մեջ է մտել «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, Հանձնաժողովի կողմից ապահովվել է տվյալ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների իրագործման համար անհրաժեշտ որոշումների ընդունումը։

Համաձայնագրի գործողության արդեն առաջին իսկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 36 տոկոս (5.9 մլրդ ԱՄՆ դոլար): Ընդ որում, անդամ պետություննների արտահանումը դեպի Վիետնամ ավելացել է 40 տոկոսով (1.6-ից 2.3 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ Վիետնամից ապրանքների ներմուծումը՝ 35 տոկոսով (2.7-ից 3.7 մլրդ ԱՄՆ դոլար):

2018 թվականին ապրանքաշրջանառության աճը կազմել է 12.8 տոկոս։

Նշված համաձայնագրի իրագործման նպատակով՝ 2018 թվականին ստորագրվել է «Անդամ պետությունների մաքսային մարմինների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև մաքսային տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը, որի շրջանակներում ներկայումս անցկացվում է մաքսային հայտարարագրերից տեղեկատվության փոխանակման փորձարկում։ Ակնկալվում է, որ կանոնավոր հիմքով լիամասշտաբ փոխանակումը, որը կկարգավորվի 2021 թվականին, կդյուրացնի մաքսային գործառնությունների կատարումը, կարագացնի ապրանքների բացթողումը և կկանխի մաքսային օրենսդրության խախտումը։

2. Կնքվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որով փոխադարձ առևտրում տուրքերի նվազեցում չի նախատեսվում։ Տվյալ համաձայնագիրն ուղղված է կարգավորման համակարգերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը, առևտրային ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև կոոպերացիոն կապերի զարգացմանը։

Օրինակ՝ Կողմերը պայմանավորվել են մաքսային ոլորտում իրականացնել նաև ապրանքների բացթողում՝ թույլ չտալով չհիմնավորված ուշացումներ՝ ապահովելով արագ փչացող ապրանքների արագացված մաքսային մաքրումը։

ՍԲՍ միջոցների և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Համաձայնագրով ապահովվել է համապատասխան միջոցների մշակման և ընդունման թափանցիկության շատ ավելի բարձր մակարդակ, ստեղծվել են խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմներ՝ գործընկերների միջև առևտրի վրա ազդեցություն ունեցող՝ ՏԽԱ և ՍԲՍ ոլորտում ցանկացած տեսակի հարցերի կարգավորման համար։

Համաձայնագրում էական ուշադրություն է դարձվել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության, փոխադարձ առևտրի և շուկաներում մրցակցության ոչ խտրական ու արդար պայմանների ապահովման հետ կապված հարցերին։ Էլեկտրոնային առևտրի մասով՝ ՉԺՀ-ի հետ կնքված համաձայնագրին համապատասխան կբարձրացվի սպառողների իրավունքների ու շահերի ու նրանց անձնական տվյալների պաշտպանության մակարդակը, ինչպես նաև ստեղծվել է ոչ թղթային առևտրի զարգացման համար նախատեսված բազա, նախատեսվում է վարչական օժանդակություն ցուցաբերել նախագծերին այնպիսի նորարարական բնագավառներում, ինչպիսիք են «մեծ տվյալները», լեզվաբանական և վերլուծական տեխնոլոգիաները:

Բացի այդ՝ ՉԺՀ-ի հետ կնքված համաձայնագրով նախատեսված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրային և ճյուղային համագործակցության ինստիտուտների ստեղծումը։

Ստորագրվել է նաև «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը, որի իրագործումը թույլ կտա արագացնել Միության և ՉԺՀ-ի մաքսային տարածքներ ներմուծվող ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարումը, բարձրացնել Համաձայնագրի մասնակից պետությունների տարանցիկ գրավչությունը, նվազեցնել ռիսկերը անվտանգության ոլորտում և բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետության մակարդակը։

3. Կնքվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը հանգեցնող՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած Ժամանակավոր համաձայնագիրը։

Իրանի հետ Համաձայնագրի շնորհիվ կնվազեցվեն կամ կվերացվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Համաձայնագրի կողմերի համար արտահանման մասով մեծ հետաքրքրություն ներկայացնող՝ «վաղ բերքի» մի շարք ապրանքների մասով։

Իրանի հետ Ժամանակավոր համաձայնագիրը թույլ կտա անդամ պետությունների մի շարք առանցքային գյուղատնտեսական և արդյունաբերական ճյուղերի համար դեպի Իրան արտահանման արտոնյալ պայմաններ ապահովել ոչ միայն մաքսատուրքերի նվազեցման միջոցով, այլև Իրանի կողմից իր վրա վերցված իրավական երաշխիքների շնորհիվ։ Առաջին հերթին դա վերաբերում է Իրանի՝ անդամ պետությունների ապրանքների դեպքում ԱՀԿ-ի կողմից նախատեսված բազային պայմանների տրամադրման գծով պարտավորությանը, քանի որ Իրանը ԱՀԿ-ի անդամ չէ։

4. 2019 թվականի հոկտեմբերի 25-ին կնքվել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։

Սերբիայի հետ Համաձայնագրով միասնականացվում է տվյալ գործընկերոջ հետ անդամ պետությունների առանձնաշնորհային առևտրային ռեժիմը, ինչպես նաև ձևավորվում են արտահանման լրացուցիչ հնարավորություններ Միության այն անդամների համար, որոնց մոտ Սերբիայի հետ երկկողմ առևտրային համաձայնագրերն արդեն գործում են, մասնավորապես, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար, այդ թվում՝ պանիրների, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մի քանի տեսակների մասով։

Բացի այդ՝ Համաձայնագրի շրջանականերում Միության ապրանքների ու արտահանողների համար Սերբիայի կողմից տրամադրվում են էական իրավական երաշխիքներ, այդ թվում՝ ԱՀԿ-ի կողմից նախատեսված հիմնական պայմանների մասով, որին Սերբիայի միանալու գործընթացը դեռևս ավարտված չէ։

5. 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, ինչպես նաև «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը, որով ձևավորվել է ազատ առևտրի մասին նշված համաձայնագրից և ծառայությունների առևտրի ու ներդրումների իրականացման վերաբերյալ համաձայնագրերից բաղկացած պայմանավորվածությունների միասնական «փաթեթը», նշվածներից առաջինը կնքվել է նաև Հայաստանի Հանրապետության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մնացած անդամ պետությունները և Սինգապուրի Հանրապետությունը համապատասխան բանակցությունների ավարտին երկկողմ ձևաչափով կկնքեն համապատասխան համաձայնագրեր։

Տվյալ բանակցային փուլում շահերի ընդհանուր հաշվեկշիռը ձեռք է բերվել ոչ միայն Սինգապուրի շուկա ապրանքների անմաքս հասանելիության երաշխիքների հաշվին, այլև ծառայությունների մատակարարումների հնարավոր աճի և ներդրումային համագործակցության ավելացման հաշվին։

6. Շարունակվում են բանակցությունները Եգիպտոսի և Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերի կնքման շուրջ։ Ենթադրվում է, որ նախորդող ժամանակահատվածում ձեռք բերված առաջընթացը թույլ կտա 2020 թվականին ավարտել այդ երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները։ Շարունակվում են նաև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները Հնդկաստանի հետ։

7. Ընդունվել են Հանձնաժողովի խորհրդի որոշումներ այն երկրների ցանկի ձևավորման վերաբերյալ, որոնց հետ ԵԱՏՄ-ն կարող էր նպատակահարմար գտնել կնքելու նոր համաձայնագրեր ազատ առևտրի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ անցկացվող աշխատանքը թույլ կտա հասնել որոշակիության ինչ-որ մակարդակի՝ 2020 թվականի կեսերին նոր բանակցությունների հնարավոր մեկնարկով։

8. Ձևայնացվել են ավելի քան տասը երկրների կառավարությունների հետ կոնտակտները՝ փոխգործակցության մասին հուշագրերի ձևաչափով (Բանգլադեշ, Հունաստան, Հորդանան, Կամբոջա, Կուբա, Մարոկկո, Պերու, Սինգապուր, Թաիլանդ, Էկվադոր և այլն):

2019 թվականի հոկտեմբերի 17-ին Հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։

9. Հանձնաժողովը զարգացնում է համագործակցությունը առանցքային պրոֆիլային միջազգային կառույցների հետ (ստորագրվել է մոտավորապես 40 հուշագիր փոխգործակցության մասին):

Ստորագրված՝ «ՀԱՊԱ-ի հետ փոխգործակցության մասին» հուշագրի շրջանակներում նախապատրաստվել է 2019-2020 թվականների համագործակցության ծրագիրը։

Ստորագրվել են հուշագրեր ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի (ԱԽՏՍՀ), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի (ԼԱԿՏՀ) համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի, Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ), Տնտեսական համագործակցության բնագավառում աֆրիկյան միության, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), Ստանդարտացման հարցերով Եվրոպական կոմիտեի (CEN), Էլեկտրատեխնիկայի բնագավառում ստանդարտացման հարցերով եվրոպական կոմիտեի (CENELEC), Փորձարկումների ու նյութերի հարցերով ամերիկյան ընկերության (ASTM International), Բժշկական արտադրատեսակների գլոբալ անվանացանկի գործակալության (GMDN), Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ), Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ), «Աստանա» ԱՄՖԿ-ի և այլնի հետ։

Ստորագրվել է ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի կիրառման ժամկետի երկարաձգման մասին» արձանագրությունը։

Ընդունվել է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն միջև փոխըմբռնման մասին» հուշագրի իրագործման 2019-2023 թվականների միջոցառումների պլանը։

Զարգանում է երկխոսությունը ԵԱՀԿ-ի հետ, մասնավորապես, տարվում է աշխատանք՝ ուղղված Հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի քարտուղարության միջև համագործակցության պլանի նախապատրաստմանը։

Սկսվել է փոխգործակցությունը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հետ։ Նախատեսվում է համապատասխան հուշագրի ստորագրումը։

10. ԵԱՏՄ-ն դարձել է առաջին ինտեգրացիոն միավորումը, որը Նյու Յորքում ՄԱԿ-ի հարթակում նախապատրաստել և ներկայացրել է «ԵԱՏՄ-ի տարածաշրջանում կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու ցուցանիշները» (2017 թվական) զեկույցը, որը ներառում է ԵԱՏՄ-ի և ԿԶՆ-ի զարգացման ու գործունեության գերակայությունների համապատասխանության վերլուծությունը, ԵԱՏՄ-ի տարածաշրջանում ԿԶՆ-ի ձեռքբերումներն արտացոլող վիճակագրական տվյալները։ Զեկույցը ներկայացրել է Հանձնաժողովի խորհրդի նախագահը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետը՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագրի զարգացման նպատակով՝ հաստատվել է 2017-2019 թվականների համագործակցությանն ուղղված միջոցառումների պլանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) միջև հուշագրի զարգացման նպատակով՝ հաստատվել է 2017-2019 թվականների համագործակցությանն ուղղված միջոցառումների պլանը։

12. 2017 թվականից ի վեր Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ, իրականացնում է անդամ պետությունների կողմից ԱՀԿ ներկայացվող՝ ԵԱՏՄ-ի մակարդակով առևտրային կարգավորման միջոցների վերաբերյալ ծանուցումների միօրինակ նախագծերի նախապատրաստումը։ Նշված աշխատանքի շնորհիվ ապահովվում է անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև օպերատիվ տեղեկատվական փոխանակումը, ինչպես նաև ԱՀԿ-ի անդամ հանդիսացող անդամ պետությունների կողմից ԱՀԿ ներկայացվող՝ ԵԱՏՄ-ում ընդունվող և ԱՀԿ-ի շրջանակներում թափանցիկության բնագավառում պարտավորություններով նախատեսված բոլոր միջոցների վերաբերյալ ծանուցումների միօրինակությունը։

13. Բացի այդ՝ 2019 թվականին ԱՀԿ-ի հարթակում կայացել է ԵԱՏՄ-ի ստեղծման ուսումնասիրությունը, որի արդյունքներով ճանաչվել է, որ միավորումն ստեղծվել է ԱՀԿ-ի կանոններին համապատասխան։ ԱՀԿ-ի կանոններին համապատասխան մասով ուսումնասիրվել է նաև «Անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։

14. 2016 թվականից սկսած անդամ պետությունների մայրաքաղաքներում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի անցկացվում է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը, որը եվրասիական ինտեգրման շրջանակներում գործարար շրջանների համար դարձել է խոշորագույն միջազգային միջոցառումը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 16 որոշմանը համապատասխան՝ անդամ պետությունների տնտեսական համագործակցության հետագա զարգացման, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև կոոպերացիոն կապերի ձևավորման և անդամ պետությունների ներդրումային ու նորարարական ներուժների միավորումից արդյունքի հասնելու նպատակով «Եվրասիական շաբաթ» ֆորումը փոխակերպվել է Եվրասիական տնտեսական ֆորումի, որը յուրաքանչյուր տարի ԵՏԲԽ-ի հերթական նստաշրջանի ընթացքում կանցկացվի Միության մարմիններում նախագահող անդամ պետությունում։

 

Միության թվային օրակարգ

 

1. Հաջողությամբ ավարտվել է թվային փոխակերպման գործընթացների մոդելավորման, նախաձեռնությունների մշակման և առաջնային նախագծերի գործարկման մասով՝ Միության թվային օրակարգի առաջին փուլը՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին համապատասխան։

Այդպիսով, մեկնարկ է տրվել մի քանի նախագծերի ու նախաձեռնությունների՝

«Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի, ապրանքների, ծառայությունների և թվային ակտիվների տեղաշարժի թվային հետագծելիութուն».

«Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի հայեցակարգի մշակում».

«Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդնում ու փոխադարձ ճանաչում».

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց».

«Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ։

2. Նախապատրաստվել է զեկույց Միության թվային (համացանցային) առևտրի զարգացման մասին։ Ձևավորվում է առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների պլան («ճանապարհային քարտեզ»):

3. Միության թվային օրակարգի շրջանակներում «կարգավորիչ ավազատուփերի» կիրառման մոդելի ներդրման գործընթացի ապահովման նպատակով իրականացվում է իրավական և մեթոդական փաստաթղթերի նախապատրաստումը, ինչը թույլ կտա էապես արագացնել նախագծերի իրագործման արդյունքների ստացումը։

4. Տվյալների անդրսահմանային շրջանառության ուղղությամբ ձևավորվել է թվային էկոհամակարգերի, հարթակների ու Միությունում տվյալների անդրսահմանային շրջանառության կարգավորման կոնցեպտուալ մոդելը։

Նախաձեռնությունների կառավարման գրասենյակի կողմից արդեն մշակվել է Հանձնաժողովում ստացված մոտավորապես 70 նախաձեռնություն։

 

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը

 

«Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ Մաքսային միության արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման հիման վրա ստեղծվել է Միության ինտեգրված համակարգը (այսուհետ՝ ինտեգրված համակարգ):

Ինտեգրված համակարգի ստեղծման շնորհիվ այս պահի դրությամբ կարգավորվել են հետևյալ խնդիրները՝

ինտեգրացիոն հարթակի ընդլայնում՝ տվյալների միջպետական էլեկտրոնային փոխանակման համակարգեր (անդամ պետությունների ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի միջև): Հանձնաժողովի կողմից մշակված՝ ինտեգրացիոն անցուղիների ծրագրային ապահովումն անհատույց փոխանցվել է անդամ պետություններին և օգտագործվում է երկրների մեծ մասում (բացի Ղազախստանի Հանրապետությունից, որտեղ այդպիսի ծրագրային ապահովումն ինքնուրույն է մշակվել).

Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ստեղծում, որը ծառայում է որպես հարթակ՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին (տեղեկատուներին, ռեեստրներին, դասակարգիչներին) հասանելիություն ձևավորելու և տրամադրելու համար։ Հանձնաժողովի կողմից մշակված ծրագրային համալիրները կարող են օգտագործել անդամ պետություններում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներին միանալն արագացնելու համար։ Շահագրգիռ անդամ պետություններին փոխանցման համար 2016-2018 թվականներին մշակվել և նախապատրաստվել է 17 այդպիսի տիպային ծրագրային համալիր, ինչը թույլ կտա էապես արագացնել պետական իշխանության շահագրգիռ մարմինների ներգրավումը Միության շրջանակներում մի շարք գերակա ընդհանուր գործընթացների իրագործմանը և կկրճատի անդամ պետությունների բյուջեներից իրականացվող ծախսերը.

48 ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների (թվային ռեեստրներ, ցանկեր, տեղեկատուներ, դասակարգիչներ) ձևավորում ու վարում և դրանց հասանելիության տրամադրում անդամ պետությունների քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների և պետական մարմինների համար՝ ավտոմատացված ռեժիմում և ժամանակի իրական մասշտաբում: Այդպիսի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսները պահանջված են և արդեն օգտագործվում են քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների կողմից.

Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության գործընթացներում օգտագործվող տեղեկությունների ներդաշնակեցման և միասնականացման համար գործիքի ստեղծում.

Միության տվյալների մոդելի ձևավորում, զարգացում և հրապարակում, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից հաստատվող կամ կիրառման համար առաջարկվող էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային տեսքով տեղեկությունների կառուցվածքների ստեղծման ժամանակ՝ միասնական մեթոդաբանական մոտեցումների ու միասնականացված որոշումների կիրառումն ապահովելու նպատակով։ Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատվել է «ԵԱՏՄ-ի տվյալների մոդելի մասին» հիմնադրույթը.

մեթոդաբանական հիմքի ձևավորում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման շրջանակներում միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ մշակվող և կիրառվող կազմակերպական ու տեխնիկական որոշումների միասնականացումը կանոնակարգելու համար։ Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանվել է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի տիպային ցանկը։ Հաստատվել են նաև Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների վերլուծության, օպտիմալացման, ներդաշնակեցման ու նկարագրության մեթոդիկան և Մաքսային միության արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տեղեկատվական փոխգործակցության իրագործման ժամանակ օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրի վարման և կիրառման կարգը: Բացի այդ՝ սահմանվել է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը.

Միության շրջանակներում ավելի քան 60 (պլանավորված 88-ից) ընդհանուր գործընթացների «թվայնացում» (էլեկտրոնային կառուցվածքների ու ձևաչափերի նախագծում, միասնականացում, ծրագրային ապահովման մշակում): Նշված ընդհանուր գործընթացներից 43-ի համար տեխնոլոգիական փաստաթղթերը հաստատվել են Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով.

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի արտադրանքի մակնշում ներդնելու փորձնական ծրագրի իրագործման շրջանակներում այնպիսի որոշումների մշակում, որոնք վերաբերում են մակնշման, այդ թվում՝ տվյալների անդրսահմանային փոխանակման համակարգի ստեղծմանը։ Հանձնաժողովի կողմից մշակված՝ տեղեկատվական փոխգործակցության կանոնների ու կանոնակարգերի, ինչպես նաև փոխանակման համար տվյալների ձևաչափերի ու կառուցվածքների օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել մակնշման համակարգի յուրաքանչյուր ազգային բաղադրիչի իրագործման հետ կապված ծախսերը և էապես կրճատել դրանց փոխկապակցման ժամկետները.

էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային տեսքով տեղեկությունների կառուցվածքների միասնական ռեեստրի ձևավորում և վարում, որը բոլոր շահագրգիռ անձանց մուտքի հնարավորություն է տրամադրում նկարագրություններին, հրահանգչական-մեթոդական փաստաթղթերին, Հանձնաժողովի կողմից հաստատվող բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի մասով վերիֆիկացման ձևաչափերին ու ծառայություններին.

«բաց տվյալների» հայեցակարգի իրագործում, որն ազատ մուտքի հնարավորություն է ապահովում ինչպես պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, այդ թվում՝ ավտոմատացված ռեժիմում.

Հանձնաժողովի ստորաբաժանումների գործունեությանը տեղեկատվական-վերլուծական օժանդակության համար նախատեսված ծրագրային համալիրների (տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ, նախագծերի ու ծրագրերի կառավարման ենթահամակարգ և այլն) մշակում և օգտագործում։

Ինտեգրված համակարգի բաղադրիչների օգտագործման և անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսների միավորման հիման վրա իրագործվում են ճյուղային տեղեկատվական համակարգերը, այդ թվում՝

թեթև արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակների մակնշման տեղեկատվական համակարգը.

դեղամիջոցների շրջանառության ոլորտում տեղեկատվական համակարգը.

բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում տեղեկատվական համակարգը.

անդամ պետությունների արդյունաբերական համալիրի ենթահամակարգ։

Ընդհանուր առմամբ, ինտեգրված համակարգն արդեն իսկ թույլ է տալիս ապահովել անդամ պետություններում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակի իրական հավասարեցում՝ տվյալների անդրսահմանային էլեկտրոնային փոխանակման համար միասնական գործիքների ստեղծման ու օգտագործման հաշվին։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել նաև ինտեգրված համակարգի մշակման ու ներդրման կարևոր մեթոդաբանական հայեցակետը։ Միջպետական տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նախագծմանն ուղղված աշխատանքների ընթացքում, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ, մշտական հիմունքներով անցկացվում են աշխատանքներ՝ ուղղված տվյալների էլեկտրոնային փոխանակման միասնականացված նորմերը նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մեջ ներառելուն և տեղեկատվական ռեսուրսներն օգտագործելուն, առաջնային նախագծմանն անցնելուն, ինչպես նաև բիզնես-գործընթացներն օպտիմալացնելուն։

Ինտեգրված համակարգի զարգացման ընթացիկ մակարդակը թույլ է տալիս այն սահմանել որպես անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, քաղաքացիների ու բիզնեսի փոխգործակցության ապահովման համար նախատեսված՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում թվային հարթակ, քանի որ՝

ինտեգրված համակարգի ճարտարապետությունը հիմնվում է գործընթացների միասնական մոդելի և Միությունում կարգավորման բոլոր ոլորտների ընդգրկման ուղղություններով զարգացող՝ տվյալների մոդելի կիրառման վրա.

ինտեգրված համակարգը մասնակիցների համար բաց է՝ պետական ու մասնավոր ծառայությունների նախագծման ու ստեղծման համար զարգացման և օգտագործման հնարավորության հաշվին.

ինտեգրված համակարգը հիմնվում է ժամանակակից միջազգային ստանդարտների ու առաջարկությունների հիման վրա մշակված՝ տեղեկատվական ինտեգրման մեթոդաբանության վրա և օգտվում է Միության շրջանակներում միասնական նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններից.

ինտեգրված համակարգում ակտիվորեն օգտագործվում են անդամ պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության արդյունքում կուտակվող բաց տվյալները.

ինտեգրված համակարգը հիմնվում է տվյալների էլեկտրոնային փոխանակումը (հաղորդակցման միջավայրը) ապահովող՝ անդամ պետությունների ավտոմատացված համակարգերի վրա, սակայն չի փոխարինում այդպիսի համակարգերին։

2017 թվականին Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատվել է մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարությունը։ Ռազմավարությունը մշակվել է՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, և դրանով սահմանվում են ինտեգրված համակարգի զարգացման գերակայություններն ու ուղղությունները, դրանց իրագործման մեխանիզմներն ու եղանակները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործման հետ փոխկապակցմամբ։

Հանձնաժողովը հաշվի է առել ինտեգրված համակարգի զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դրա հիման վրա՝ Միության թվային օրակարգի իրագործման համատեքստում ԵԱՏՄ-ի տարածքայնորեն բաշխված թվային հարթակի զարգացման ուղղությամբ։ Այդպիսով, ինտեգրված համակարգի զարգացման մասով տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ նախատեսված է մինչև 2021 թվականը ստեղծել 6 նոր ենթահամակարգ՝

թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգ.

թվային սիմուլյատոր (տեղեկատվական-մոդելավորող համալիր).

ինտեգրված համակարգից օգտվողների նույնականացման և իսկորոշման ենթահամակարգ.

միջպետական թեստավորման ենթահամակարգ.

իտեգրացիոն հատվածի պահոց.

ենթակառուցվածքային հարթակ։

Նշված նոր ենթահամակարգերի ստեղծման հաշվին կապահովվի ինտեգրված համակարգի հետագա զարգացումը, այդ թվում՝ Միության թվային օրակարգի իրագործման ժամանակ դրա օգտագործման, անդրսահմանային փոխգործակցության և էլեկտրոնային ձևով միջպետական ծառայությունների մատուցման, համակարգի ֆունկցիաներին ու կուտակվող տվյալներին (ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին) ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների մուտքի մեխանիզմների զարգացման հնարավորության ապահովումը։ Հավաքականորեն այդ ամենը թույլ կտա ապահովել ինտերգրված համակարգի փոխակերպումը ԵԱՏՄ-ի հիմնական բազմաֆունկցիոնալ թվային հարթակի։

Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի տարածքում թվային հարթակների ստեղծման ու ինտեգրման ուղղությամբ ինտեգրված համակարգը արդիականացնելուն ուղղված՝ պլանավորված ու անցկացվող միջոցառումների իրագործման համար կպահանջվեն լրացուցիչ ջանքեր Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից, ինչպես նաև կպահանջվի այդ աշխատանքների կատարման համար ապահովել մարդկային ու ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ։

 

Վստահության անդրսահմանային տարածք

 

«Միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Միության մասին» պայմանագրի թիվ 3 հավելված) 13-րդ կետին համապատասխան՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծումն ու մշակումն իրականացվում են Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից՝ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերն ու ծառայությունները միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործելու ռազմավարությանն ու հայեցակարգին համապատասխան։ Արձանագրությանը համապատասխան՝ վստահության անդրսահմանային տարածքը սահմանվել է՝ որպես լիազորված մարմինների միջև տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ժամանակ վստահության ապահովման նպատակով անդամ պետությունների կողմից համաձայնեցված իրավական, կազմակերպչական և տեխնիկական պայմանների ամբողջություն։

2016-2019 թվականներին վստահության անդրսահմանային տարածքի զարգացման նպատակով ընդունվել է Միության շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի ստեղծման ու զարգացման հիմնական սկզբունքները սահմանող 12 նորմատիվ ակտ, այդ թվում՝ Միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ ծառայությունների և իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման հայեցակարգը, Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարությունը և Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը։

Ընդունվել են վստահության անդրսահմանային տարածքում օգտագործվող գաղտնագրային ստանդարտները սահմանող նորմատիվ ու տեխնիկական ակտեր, վստահության անդրսահմանային տարածքի զարգացման առաջին և երկրորդ փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլաններ, խախտողի սպառնալիքների ու գործողությունների մոդելներ՝ վստահության անդրսահմանային տարածքի բաց բանալիների ենթակառուցվածքի բաղադրիչներում և դրանց միջև փոխգործակցության ժամանակ։

Բացի այդ՝ տեղեկատվության պաշտպանության բնագավառում լիազորված մարմինների հետ համատեղ մշակվել և ընդունվել են Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջները, որոնցով սահմանվում են վստահության անդրսահմանային տարածքի բաղադրիչների անվտանգության մասով միասնական մոտեցումները և տվյալ տարածքին միանալու պայմանները։ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների իրագործումն ապահովելու համար ընդունվել է «Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 138 որոշմանը համապատասխան՝ 2017 թվականի հունիսի 14-ին անցկացվել են անդամ պետությունների և Հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համալիր փորձարկումներ։

Փորձարկումների արդյունքներն են Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ միմյանց միջև և Հանձնաժողովի հետ նամակագրությունների ցուցադրումը։

Գործարկվել է անդամ պետությունների առանձին պետական մարմինների և Հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության փորձնական ծրագիրը։

Ներկայումս անցկացվում է փորձարկումների նոր փուլի նախապատրաստումը՝ հաշվի առնելով նաև անդամ պետությունների ազգային հատվածների պատրաստվածության ապահովումը։ Այդպիսով, իրավաբանական նշանակություն ունեցող անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության մակարդակով ԵԱՏՄ-ի վստահության անդրսահմանային տարածքի G2G տարրերն արդեն գործում են և պատրաստ են լուծել անդամ պետությունների կողմից դրված խնդիրները։

2019 թվականին անցկացվել են աշխատանքներ՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտների ու ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխգործակցության հնարավորության ապահովմանը։ Այդ նպատակով ընդունվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 3 որոշումը, որով Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են իրավական ու կազմակերպչական մեխանիզմներ Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների հետ ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության մեխանիզմների օգտագործմամբ անդրսահմանային փոխգործակցության հնարավորություն ապահովելու համար:

Ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7 որոշմամբ ընդունվել է Անդրսահմանային փոխգործակցության հայեցակարգը, որով սահմանվում են Միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության հիմնական սկզբունքները, այդ թվում՝ վստահության անդրսահմանային տարածքը՝ որպես այդպիսի փոխգործակցության իրագործման հիմնական մեխանիզմ։

2018-2019 թվականներին մշակվել են ԵԱՏՄ-ի տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների ստեղծման հայեցակարգը, մի շարք միջոցների վերաբերյալ տեղեկատվության անվտանգությանն առնչվող սպառնալիքների մոդելներ, ինչպես նաև 8 տեխնիկական առաջադրանք՝ տարբեր նշանակության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության միջոցների մշակման մասով։

 

Ներքին շուկայում խոչընդոտների մասով իրականացվող աշխատանք

 

1. 2019 թվականի վերջերի դրությամբ խոչընդոտների ռեեստրի մեջ պարունակվում է 19 արգելք, 38 սահմանափակում և 14 բացառում։

Հանձնաժողովի կողմից անցկացվում է ակտիվ աշխատանք՝ հայտնաբերված խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Կոլեգիայի նիստերին 77 անգամ քննարկվել են արգելքների վերացման հետ կապված հարցերը, ընդունվել են որոշումներ դրանց վերացման անհրաժեշտության մասին անդամ պետություններին 22 ծանուցում ուղարկելու վերաբերյալ.

խոչընդոտների վերացման հարցը բարձր մակարդակով ներկայացվել է ԵՄԿԽ-ի կողմից պարբերաբար իրականացվող քննարկմանը, ընդունվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»).

ընդունվել է որոշում Հանձնաժողովի խորհրդի յուրաքանչյուր նիստի ընթացքում խոչընդոտների հետ կապված հարցեր քննարկելու վերաբերյալ։

Դրա շնորհիվ, ինչպես նաև Հանձնաժողովի՝ Միության մարմինների ակտերի կատարման նկատմամբ արդյունավետ մոնիթորինգին, անդամ պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցությանը և վեճերի կարգավորմանն ուղղված ջանքերի շնորհիվ վերացվել է 51 խոչընդոտ, որոնցից՝ 39 արգելք, 7 սահմանափակում և 5 բացառում։

2. Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 19-րդ կետի իրագործման շրջանակներում նախապատրաստված «Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կապված գործառնություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրն ստորագրվել է ԵՄԿԽ-ի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի արդյունքներով։

Տվյալ համաձայնագրի ընդունումը թույլ կտա ապահովել ոսկերչական արտադրատեսակների հարգադրոշմների փոխադարձ ճանաչումը, դրանով իսկ կվերացվի ներքին շուկայում առկա ևս մեկ խոչընդոտ։

 

Արդյունաբերական համալիր

 

1. «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 1 որոշմանը համապատասխան՝ ստեղծվել է Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնը։

Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնը ցանցային կառուցվածք է, որին մասնակցում են բոլոր անդամ պետությունների այն առևտրային կազմակերպությունները, որոնք, ըստ էության, ինժինիրինգի ոլորտում իրավասությունների կենտրոն են հանդիսանում։

2. Հաստատվել է 16 եվրասիական տեխնոլոգիական հարթակ։

Դրանք նորարարական կոոպերացիոն նախագծերի որոնման կառուցվածքներ են, որոնք արդյունաբերողներին, գիտությունը և բիզնեսը միավորում են Միության շրջանակներում միասնական հարթակի վրա։

Տեխնոլոգիական հարթակները հաջողությամբ աշխատում են մի շարք հեռանկարային ուղղություններով՝ ներառյալ տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաները, կենսաբժշկությունը և կենսատեխնոլոգիաները, գերհամակարգիչները, ֆոտոնիկան, էլեկտրաէներգետիկան, պինդ օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիաներն ու էկոլոգիան, սննդային և վերամշակող արդյունաբերությունը և այլն։

Հանձնաժողովի համակարգման ներքո անդամ պետությունները նկատելի առաջընթացի են հասել փոխգործակցության ոլորտում՝ «Տիեզերական և երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ՝ գլոբալ մրցունակության ապրանքներ» տեխնոլոգիական հարթակում։ ԵՏԲԽ-ի կողմից անդամ պետություններին հանձնարարվել է տվյալ հարթակի հիման վրա մշակել ազգային տիեզերական համակարգերի ինտեգրման, տիեզերական ապարատների նախագծման ու արտադրության միջպետական ծրագրի նախագիծը։

3. Ուժի մեջ է մտել անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների մասով հատուկ սուբսիդիաները Հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված՝ Հանձնաժողովի կողմից քննությունների անցկացման կարգի մասին» համաձայնագիրը:

Տվյալ համաձայնագրի արդյունավետ իրագործման նպատակով՝ Հանձնաժողովի կողմից ընդունվել է 9 ակտ և, այսպիսով, ստեղծվել է Միությունում արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման ոլորտի սպառիչ նորմատիվ ապահովում։ Արդյունաբերական սուբսիդիաների կամավոր համաձայնեցման գործարկված մեխանիզմն անդամ պետություններին թույլ կտա օգտվելու մյուս անդամ պետությունների կողմից փոխհատուցման միջոցների ընդունումից պաշտպանվելու իրավունքից։

4. Հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 9 հանձնարարականով մշակվում է «եվրասիական ընկերություն» նոր ինստիտուտի ստեղծման հարցը։

Ներկայումս Հանձնաժողովում պլանավորվում է գիտահետազոտական աշխատանքի անցկացում՝ այդպիսի ինստիտուտի ստեղծման նպատակահարմարության հարցն ուսումնասիրելու մասով։

5. Հանձնաժողովի կողմից մշակվել է երրորդ երկրների շուկաներում ոսկերչական արտադրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների պլանը, որով նախատեսվում է նաև ոսկերչական բրենդների առաջխաղացման մեխանիզմների մշակումը։

6. Հանձնաժողովի կողմից ակտիվորեն ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված արտաքին շուկաներում եվրասիական արդյունաբերական ապրանքների առաջխաղացմանը, երրորդ երկրների շուկաներում համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծմանը։

Որպես փորձնական ծրագիր՝ մշակվում է անդամ պետությունների արտադրողների մասնակցությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարածքում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծմանը։

Աանդամ պետությունների արտադրողների մասնակցությունն այդ նախագծին անդամ պետությունների արտադրողների համար կստեղծի ոչ միայն միմյանց, այլ նաև Եգիպտոսից և աֆրիկյան տարածաշրջանի ու Մերձավոր Արևելքի այլ երկրներից գործընկերների հետ արդյունաբերական կոոպերացիայի նոր հնարավորություններ։ Համատեղ արդյունաբերական գոտիները անդամ պետությունների արտադրողների համար կարող են բազային հարթակ ծառայել՝ նվազագույն կապիտալ ներդրումներով արտաքին շուկաներ դուրս գալու համար։

Այդ նախագծի հաջող իրագործման դեպքում դրական փորձը կարելի է հետագայում կիրառել նաև մյուս արտասահմանյան երկրների նկատմամբ, առաջին հերթին այն երկրների, որոնց հետ կնքվել են կամ պլանավորվում են կնքել ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ համաձայնագրեր. դրանք են Հնդկաստանը, Սինգապուրը, Իրանը։

7. Հանձնաժողովի կողմից սահմանվել է անդամ պետությունների համագործակցության գերակա ուղղությունների ցանկը՝ անդամ պետությունների կազմակերպությունների տեխնոլոգիական արդիականացումն արագացնելու և նորարարական ակտիվությունը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով կիրառական ու հիմնարար հետազոտությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 5 հանձնարարական):

Նշված ցանկը պարունակում է արդյունաբերական նոր տնտեսաձևի այն կրիտիկական տեխնոլոգիաների հավաքածուն, որոնց մասով անդամ պետությունները համագործակցելու են։ Միության շրջանակներում համագործակցության առանցքային տարրը գիտատեխնոլոգիական կանխատեսման համատեղ համակարգի ստեղծումն է։

8. Հաստատվել են հետևյալ եվրասիական ցանցերի ստեղծման հայեցակարգերը՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանցման։

Նշված հայեցակարգերով նախատեսված միջոցառումների իրագործումը թույլ է տվել ստեղծել և 2018 թվականի հունվարին թեստավորման համար գործարկել արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական թվային հարթակի փորձնական տարբերակը՝ www.eurasianindustry.org. տեղեկատվական ռեսուրսը, որի կազմում պարունակվում են այնպիսի հատվածներ, ինչպիսիք են արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունը, տեխնոլոգիաների փոխանցումը, արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտները, ֆինանսական ծառայությունների, սերտիֆիկացման ու փորձարկումների, մաքսային ու տրանսպորտային ծառայությունների սերվիսները։

9. Հանձնաժողովի կողմից անցկացվում է համակարգային աշխատանք՝ ուղղված Միության տարածքում ներմուծմանը փոխարինող արտադրությունների զարգացումը խթանելուն։

Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծմանը փոխարինելու ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվել և հաստատվել են ԵԱՏՄ-ի արդյունաբերականացման քարտեզի ձևավորման նկատմամբ մոտեցումներն ու դրա ձևաչափը։

ԵԱՏՄ-ի արդյունաբերականացման քարտեզը թույլ կտա համալիր ձևով կազմակերպել ԵԱՏՄ-ի մակարդակով ներմուծմանը փոխարինելուն ուղղված աշխատանքը, միավորել ներմուծմանը փոխարինելու վերաբերյալ ազգային պլանները, մշակել և իրագործել համատեղ ծրագրեր ու նախագծեր, ստեղծել Միության մակարդակով ներմուծմանը փոխարինող արտադրական շղթաներ, բացառել արտադրությունների կրկնակումը և համապատասխան պետական աջակցությունը, արդյունավետորեն օգտագործել միմյանց կոմպետենցիաները։

10. Հաստատվել է անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանման ապահովմանն ուղղված 2015-2017 թվականների միջոցառումների պլանը։

Արտադրողների համար պլանով նախատեսված են, մասնավորապես, ներմուծվող կոմպլեկտավորող տարրերի համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի նվազեցում, հարկման արտոնյալ ռեժիմի սահմանում, վարկերի տոկոսադրույքների մասով սուբսիդիայի տրամադրում։

 

Ագրոարդյունաբերական համալիր

 

1. Ուժի մեջ է մտել «Գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» համաձայնագիրը։ Համաձայնագիրը կնպաստի գյուղատնտեսական բույսերի ընտրասերման և սերմնաբուծության զարգացմանը, ինչը, իր հերթին, հիմք կդառնա անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման համար։

Համաձայնագրի իրագործման համար ընդունվել են մի շարք փաստաթղթեր։ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկը թույլ կտա ապահովել ցանկացած անդամ պետությունում սերմերի անարգել շրջանառությունը՝ մյուս անդամ պետություններում տրված փաստաթղթերի առկայության դեպքում, ինչպես նաև նվազեցնել ձեռնարկատերերի՝ սերմերի ցանքային (տնկման) որակների կրկնակի ստուգման հետ կապված ֆինանսական ու ժամանակավոր ծախսերը։

2. Հաստատվել է զգայուն գյուղատնտեսական ապրանքների ցանկը, որի մեջ ներառված է 8 դիրք՝ միս և մսամթերք, կաթ ու կաթնամթերք, բրինձ, շաքար, ծխախոտ, բամբակ, յուղատու մշակաբույսերի սերմեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք, ինչպես նաև բանջարեղեն, միրգ, բոստանային մշակաբույսեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք։

Հիմնական զգայուն ապրանքների մասով նախապատրաստվել են համալիր ուսումնասիրություններ, անցկացվել են ճյուղային խորհրդակցություններ՝ պետական իշխանության մարմինների, բիզնեսի և գիտության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև ընդունվել են Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկությունները՝ արտադրության, փոխադարձ մատակարարումների զարգացման, մասնագիտացման խորացման վերաբերյալ։

3. Գիտության ոլորտում կոոպերացիայի զարգացման նպատակով ձևավորվել են ԱԱՀ-ի ոլորտում գիտանորարարական համագործակցության մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ԱԱՀ-ի ոլորտում իրականացնել հեռանկարային համատեղ աշխատանքներ՝ ագրարային ճյուղի արդիականացման և նորարարական զարգացման համար։

Հաստատվել է անդամ պետությունների՝ ԱԱՀ-ում համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների կազմակերպման կարգը։ Տվյալ փաստաթղթով սահմանվում են համատեղ հետազոտություններին ներկայացվող պահանջները, դրանց ֆինանսավորման աղբյուրներն ու սխեմաները, համակարգողի և պատվիրատուների գործառույթները։

Բացի այդ՝ ձևավորվել է այն հեռանկարային գիտական մշակումների ցանկը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում անդամ պետությունների ԱԱՀ-երի՝ այնպիսի ուղղություններով զարգացման համար, ինչպիսիք են բուսաբուծությունը, անասնաբուծությունը, ջրային կուլտուրաները, անասնաբուժությունը, կենսատեխնոլոգիաները, ինչպես նաև ճյուղերի տնտեսությունը։

4. ԵՄԿԽ-ի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի նիստին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրի ու դրա իրագործման համար նախատեսված փաստաթղթերի ընդունումը թույլ կտա վերացնել մի շարք խոչընդոտներ փոխադարձ առևտրում, համաժամանակեցնել տոհմային աշխատանքը Միության շրջանակներում, ինչը կնպաստի կենդանիների գենետիկ ներուժի բարձրացմանը, ներմուծումից կախվածության մակարդակի նվազեցմանն ու տոհմային արտադրանքի փոխադարձ մատակարարումների ծավալների աճին։

5. Մշակվել է ագրոարդյունաբերական համալիրում կանխատեսման մեթոդաբանական բազան, և ԵՄԿԽ-ի կողմից ամենամյա կտրվածքով ընդունվում են ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումները, ինչպես նաև 17 հիմնական գյուղատնտեսական ապրանքների մասով պահանջարկի ու առաջարկի եվրասիական կանխատեսումային հաշվեկշիռները։

Կանխատեսումային հաշվեկշիռները համակարգային փաստաթղթեր են՝ ագրոարդյունաբերական համալիրի, փոխադարձ ու արտաքին առևտրի զարգացման վերաբերյալ։ Ելնելով կանխատեսումներից՝ կարելի է տեսնել ներմուծումը փոխարինելու և նոր արտադրություններ ստեղծելու ներուժը, ինչը շատ կարևոր է բիզնեսի համար։

6. «Միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից գյուղատնտեսական սուբսիդիաների բնագավառում ընդունվել են ակտեր, որոնցով սահմանվում են՝

անդամ պետությունների կողմից իրականացվող՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը.

ընթացիկ տարում պլանավորվող և հաշվետու տարում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության մասին ծանուցումների միասնական ձևերը, որոնք անդամ պետությունների կողմից ուղարկվում են Հանձնաժողովին և միմյանց.

համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման՝ ներառյալ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության հարցերի հետ կապված վեճերի վերաբերյալ բանակցությունների և խորհրդակցությունների կազմակերպման ու անցկացման կարգը.

անդամ պետության կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պարտավորությունների խախտման դեպքում փոխհատուցման վճարման կարգը.

«Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության բնագավառում անդամ պետությունների օրենսդրության մոնիթորինգի և համեմատական-իրավական վերլուծության անցկացման մասին» հիմնադրույթը.

ագրոպարենային շուկայի պետական կարգավորման և ագրոպարենային համալիրին տրամադրված աջակցության միջոցների արդյունավետության գնահատման միասնական մեթոդաբանությունը, որի կիրառմամբ անցկացվել է վերլուծական աշխատանք և նախապատրաստվել են անդամ պետություններին ուղղված համապատասխան առաջարկություններ:

7. Մշակվել և շահագործման մեջ է դրվել ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգը, որը ձևավորվող միասնական թվային հարթակի հատվածներից մեկն է։

ԱԱՀ-ի ենթահամակարգի նպատակներն են արտադրության, առևտրի, արտադրանքի ներքին օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու պահումը, ինչը թույլ կտա ինտերակտիվ ռեժիմով վերլուծել Միության ագրոպարենային շուկան, գնահատել իրավիճակը պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտադրված արտադրանքի հնարավոր շուկաների մասով։

 

Մակրոտնտեսություն ու վիճակագրություն

 

1. Ձևավորվել և գործողության մեջ է դրվել համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մեխանիզմը, որով անդամ պետությունների տնտեսությունների հաշվեկշռված զարգացմանը հասնելու նպատակով նախատեսվում է անդամ պետությունների համատեղ գործողությունների մշակում ու իրագործում։ Նկատվում է առանցքային տնտեսական ցուցանիշների, ազգային տնտեսությունների զարգացման մակարդակի և դինամիկայի կոնվերգենցիա։ Մոտարկվել են գնաճի մակարդակի ազգային նպատակային կողմնորոշիչները, ընդ որում՝ Միությունում գնաճի տեմպերի տարբերությունը նվազել է ավելի քան 2 անգամ։ Էական առաջընթաց է ձեռք բերվել տնտեսական զարգացման կայունությունը որոշող՝ «Միության մասին» պայմանագրով սահմանված ցուցանիշների պահպանման գործում։

2. Ստեղծվել է ռազմավարական և մարտավարական պլանավորման արդյունավետ համակարգ։ Հաստատվել են մինչև 2030 թվականը ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները՝ անդամ պետությունների մրցակցային առավելությունների ու Միության ինտեգրացիոն ներուժի հաշվին սիներգետիկ էֆեկտի հասնելու մասով։

3. Ձևավորվել է մակրոտնտեսական մարտահրավերներին ու ռիսկերին ժամանակին արձագանքելուն ուղղված գործողությունների կարգը։ Մակրոտնտեսական կայունության պահպանման նպատակով Հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող ցուցանիշների մոնիթորինգ։ Անցկացվում են խորհրդակցություններ լիազորված մարմինների հետ՝ անդամ պետությունների տնտեսությունների կայունացմանն ուղղված առաջարկների ու առաջարկությունների մշակման համար։ 2016 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում անդամ պետությունների համար տվյալ հարցի վերաբերյալ ընդունվել է 13 առաջարկություն։

4. Վիճակագրության ոլորտում իրականացվում է ինտեգրման զարգացման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագիրը, ինչը թույլ է տվել ավարտել ԵԱՏՄ-ի այն վիճակագրական համակարգի ձևավորման փուլը, որը ներառում է իրավական հիմքերը, վիճակագրական մեթոդաբանությունը, ցուցանիշների համակարգը և տվյալների հավաքագրման, մշակման ու տարածման ավտոմատացված տվյալները՝ Հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղությունների մասով։

Բարելավվել է վիճակագրական տվյալների տարածումը։ Հանձնաժողովի կայքում ԵԱՏՄ-ի վիճակագրության բոլոր բաժինների համար ներկայացված են դինամիկական շարքեր և էլեկտրոնային վիճակագրական հրապարակումներ, որոնց թիվը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է՝ 183-ից մինչև 253 անվանում։

5. Փոխվել է ԵԱՏՄ-ի տեղը Doing Business-ի վարկանիշում՝ 2018 թվականին ԵԱՏՄ-ն եղել է 35-րդ տեղում, իսկ 2019 թվականին՝ 31-րդ տեղում։

 

Տնտեսությունն և ֆինանսական քաղաքականություն

 

1. ԵՏԲԽ-ի որոշմամբ հաստատվել են Ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոնները։ Դա թույլ է տվել վերացնել ներքին ու արտաքին արգելքները և թույլ չտալ նոր արգելքների առաջացումը, բարձրացնել կարգավորման արդյունավետությունը, բարելավել ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանները։

2. ԵՏԲԽ-ի որոշմամբ հաստատվել է ծառայությունների հատվածների մասով ազատականացման 18 պլան։ Ներկայումս իրականցվել է ազատականացման 10 պլան, իսկ մնացածի իրագործման ժամկետն ավելի ուշ է։ Արդյունքում` ծառայությունների միասնական շուկայի ռեժիմը գործում է ծառայությունների 53 հատվածում, ինչը կազմում է անդամ պետություններում մատուցվող ծառայությունների ծավալի ավելի քան 55 տոկոսը։

3. Անցկացվել է կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգը (այսուհետ՝ ԿԱԳ) և նախապատրաստվել են եզրակացություններ՝ Հանձնաժողովի որոշումների 193 նախագծի վերաբերյալ։

ԿԱԳ ընթացակարգը տարածվել է Հանձնաժողովի՝ անդամ պետությունների գործարար համայնքների համար կարևոր որոշումների նախագծերի այնպիսի կատեգորիայի վրա, ինչպիսիք են Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերը և դրանցում կատարվող փոփոխությունները։

Նախատեսվել է ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ազդեցություն ունեցող՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի մասով ԿԱԳ ընթացակարգն անցկացնելու հնարավորությունը թե՛ Հանձնաժողովի համապատասխան դեպարտամենտների և թե՛ անդամ պետությունների նախաձեռնությամբ։

Հաստատվել է Հանձնաժողովի կողմից ընդունված երեք որոշման մասով փաստացի ազդեցության գնահատման փորձնական նախագծի իրագործման միջոցառումների պլանը. երկու որոշում՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում, և մեկ որոշում՝ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում։

4. Կնքվել է 2019 թվականի մայիսի 27-ին ուժի մեջ մտած՝ «Հեղինակային և հարակից իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու կարգի մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է հեղինակային ու հարակից իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու և անդամ պետությունների օրենսդրությունը մի շարք դրույթների մասով ներդաշնակեցնելու համաձայնեցված կարգը, ինչը թույլ կտա ձևավորել իրավատերերի և հեղինակային ու հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպությունների միջև իրավահարաբերությունների վստահելի համակարգ։

5. Հաստատվել են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի վարումն ապահովելու համար անհրաժեշտ՝ Միության մարմինների ակտերը։

Անցկացվում են Հանձնաժողովի, հայտատուների ու անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող ընդհանուր տեղեկատվական համակարգի մշակման ու ներդրման միջոցառումները։

6. Ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը։ Այդ փաստաթղթի շնորհիվ կպարզեցվի ու կարագացվի գրանցման ընթացակարգը, կվերացվեն անհարկի վարչական խոչընդոտները։

7. Ուժի մեջ է մտել «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագիրը։

8. Հաստատվել է Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը կոչված է՝

համակարգելու ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկան կարգավորող միջազգային համաձայնագրերի նախագծերի նախապատրաստման աշխատանքը.

հստակեցնելու «Միության մասին» պայմանագրով սահմանված՝ ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հետ կապված խնդիրները՝ ներառյալ ժամկետները, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորմանը նպաստող մեխանիզմներն ու գործիքները, ինչպես նաև դրա ստեղծումից ակնկալվող արդյունքները.

սահմանելու ընդհանուր ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի ստեղծման ուղղությունները։

Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման արդյունքը կլինի անդամ պետությունների իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության մակարդակի, որակի բարձրացումը և կազմի ավելացումը, ֆինանսական հատվածում` մրցակցության զարգացումը, ֆինանսական կայունության համար ռիսկերի նվազեցումը։

9. 2018 թվականի նոյեմբերի 6-ին ստորագրվել է «Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու մասին» համաձայնագիրը։

10. Ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների սահմանմանն ուղղված աշխատանքի շրջանակներում՝ Հանձնաժողովի կողմից առաջարկվել են նորմատիվների հաշվարկների մեթոդիկայի տարբերակներ, ԵՏԲԽ-ի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի նիստին ստորագրվել է ««Միության մասին» պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը։

11. Հավանության է արժանացել «Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագիրը։

Մշակվել է «Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագիրը։

Տվյալ համաձայնագրերի ընդունումը թույլ կտա դյուրացնել նշված ենթաակցիզային արտադրանքի շրջանառությունը Միության տարածքում։

12. Հավանության է արժանացել «Անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին» համաձայնագիրը, որին համապատասխան` անդամ պետությունների քաղաքացիները կստանան երաշխիք՝ ցանկացած անդամ պետությունում ձեռք բերված աշխատանքային ստաժի ժամանակահատվածի համար կենսաթոշակի հաշվեգրման մասով։

 

Մրցակցության պաշտպանություն և մրցակցային քաղաքականություն

 

1. Ստեղծվել է Հանձնաժողովի և անդամ պետությունների գործարար համայնքների փոխգործակցության մեխանիզմ՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի ձևաչափով, որտեղ քննարկվում են Միությունում մրցակցության պաշտպանության իրական հիմքերը, ինչպես նաև պարզաբանվում են խախտված իրավունքների պաշտպանության հարցերով՝ Հանձնաժողով դիմելու կանոնները։

Միության, անդամ պետությունների բիզնես ասոցիացիաների ու հակամենաշնորհային մարմինների կայքերում տեղադրվել է «Սպիտակ գիրք» նյութերի հավաքածուի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև «Մրցակցային իրավունքը Եվրասիական տնտեսական միությունում» ուսումնական ձեռնարկը, որոնցում պարզաբանվում են ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկաներում մրցակցության պաշտպանության իրավական հիմքերը։

2. Հանձնաժողովի կողմից շարունակվել է մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների վերացման և առանց տուգանային պատժամիջոցների կիրառման՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման մեխանիզմի իրագործումը (առաջարկների ներկայացումը): Մշակվել և քննարկվել է առաջարկների 13 նախագիծ։

Հանձնաժողովի կողմից հաստատվել և իրագործվում է անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) մարմինների, ինչպես նաև Հանձնաժողովի՝ առևտրի հարցերով բլոկի հետ փոխգործակցության կարգը՝ Միության համապատասխան ապրանքային շուկաներում մրցակցության վրա պաշտպանական միջոցների ազդեցության հետևանքների գնահատում անցկացնելիս։

Անցկացվել է մրցակցության վրա առաջարկվող պաշտպանական միջոցների ազդեցության հետևանքների 9 գնահատում։ Բացի այդ՝ հակագնագցման միջոցների գործողության ժամանակահատվածում շիկագլոցված պողպատե անկյունակների և պողպատե ամբողջագլոցված անիվների շուկաներում մշտական հիմունքներով անցկացվում է գների մոնիթորինգ։

2019 թվականին Հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում՝ հակամրցակցային համաձայնագրեր կնքելու ու իրագործելու համար տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

3. Մշակվել են «Միության մասին» պայմանագրում կատարվող՝ նախազգուշացման և կանխարգելման գործիքների ներդրման մասով ուղղումներ՝ հնարավոր խախտողների նկատմամբ որպես հակամենաշնորհային կարգավորման կանխարգելիչ միջոցներ դրանք կիրառելու նպատակով։

4. ՄԱԿ-ի ՄԱԱԶԽ-ի՝ մրցակցության հարցերով ստորաբաժանման կողմից անցկացվել է ԵԱՏՄ-ի՝ մրցակցության մասով իրավունքի փորձագիտական ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվել են ՄԱԿ-ի ՄԱԱԶԽ-ի՝ մրցակցության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի 18-րդ նստաշրջանին։ Դրա արդյունքների հիման վրա ստացված առաջարկությունները կօգտագործվեն ԵԱՏՄ-ի իրավունքի կատարելագործման համար։

 

Տեխնիկական կանոնակարգում և ՍԲՍ միջոցներ

 

1. Անդամ պետությունների քաղաքացիների անվտանգության ապահովման, անդամ պետությունների միջև իրականացվող առևտրում տեխնիկական արգելքների հանման նպատակով՝ 2016 թվականից ի վեր ընդունվել է 12 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ (այսուհետ՝ ԵԱՏՄ ՏԿ), 18 ԵԱՏՄ ՏԿ-ի մեջ կատարվել են փոփոխություններ։ Շուկայի մասնակիցներին նոր պայմաններին հարմարեցման նպատակով՝ սահմանվել են անցումային ժամանակաշրջաններ 11 ԵԱՏՄ ՏԿ-ի համար։

Արդյունքում, ներկայումս Միության տարածքում գործում է 48 տեխնիկական կանոնակարգ, որոնցով սահմանվում են միասնական պահանջներ՝ Միության շրջանակներում շրջանառվող ամբողջ արտադրանքի 85 տոկոսի նկատմամբ։

2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար հաստատվել են ստանդարտների ցանկերն ըստ 8 ԵԱՏՄ ՏԿ-ի, արդիականացվել են ստանդարտների ցանկերն ըստ 26 ԵԱՏՄ ՏԿ-ի։ Արտադրվող արտադրանքի բարձր տեխնիկական մակարդակի ապահովման, դրա մրցունակության բարձրացման նպատակով՝ հաստատվել են 9 ԵԱՏՄ ՏԿ-ի իրագործման համար միջպետական ստանդարտների մշակման ծրագրեր, 11 ծրագրի մեջ կատարվել են փոփոխություններ։

3. Մշակվել և հաստատվել են համապատասխանության գնահատման տիպային սխեմաներ, որոնք թույլ են տալիս Միության ընդունված տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում՝ դրանց մեջ փոփոխություններ կատարելուց հետո, բոլոր անդամ պետություններում ապահովել միասնական մոտեցում՝ շրջանառության մեջ դրվող արտադրանքի սերտիֆիկացում և համապատասխանության հայտարարագրում անցկացնելու մասով, խուսափել անդամ պետություններում ոչ հավասար պայմաններից՝ նշված արտադրանքի համապատասխանության գնահատում անցկացնելիս։

4. Վտանգավոր արտադրանքը շրջանառության մեջ դնելը կանխելուն ուղղված աշխատանքի կատարելագործման նպատակով՝ ընդունվել են Հանձնաժողովի առաջարկություններ, որոնցով սահմանվում է անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների, այդ թվում՝ մաքսային մարմինների հետ փոխգործակցության կարգը, ինչպես նաև ապահովվում է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման փորձնական ծրագրի իրագործումը։

Նշված ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ նախապատրաստվել են «Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի և «Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի մասին, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Միության տեխնիկական կանոնակարգերով, և այդպիսի արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի նախագծերը։

5. Ստեղծվել և հաջողությամբ իրենց աշխատանքն են սկսել ստանդարտացման ու հավատարմագրման ոլորտներում անդամ պետությունների մարմինների ղեկավարների խորհուրդները, որոնք նշված ոլորտներում ինտեգրման զարգացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար լրացուցիչ հարթակներ են։

Անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրագործման համար միջպետական ստանդարտների մշակման ու կիրառման հետ կապված խնդրահարույց հարցերի կարգավորման աշխատանքի կազմակերպմանը։

Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդն ապահովում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառում միասնական մոտեցումների կիրառումն անդամ պետություններում՝ արդյունքների հավաստիության մակարդակը բարձրացնելու, համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի անհիմն տրամադրման հնարավորությունը բացառելու համար։

6. Մշտական հիմունքներով անցկացվում է աշխատանք՝ ուղղված «Միության մասին» պայմանագրի՝ տեխնիկական կանոնակարգմանն ու ստանդարտացմանն առնչվող դրույթների մեջ փոփոխություններ կատարելուն։ Այդպիսի աշխատանքը կազմակերպվել է՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում հայտնաբերված խնդրահարույց հարցերի հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով։

Հաշվի առնելով ստանդարտացման աշխատանքների հատուկ արդիականությունը՝ համաձայնեցվել է «Միության մասին» պայմանագրում կատարվելիք 10 ուղղում, այդ թվում՝ այդ աշխատանքների ընդհանուր համակարգման իրավասությունը Հանձնաժողովին վերապահելու մասով, ինչը թույլ կտա կարգավորել համակարգային աշխատանքը տվյալ ոլորտում։

7. Հավատարմագրման ոլորտում, «Միության մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու միջոցով, Հանձնաժողովին տրվել են լիազորություններ՝ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման կարգը հաստատելու համար (ուղղումը ներառված է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրության մեջ)։

8. Ընդունվել են Միության մարմինների ակտեր, որոնք անհրաժեշտ են «Տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների անձնագրի միասնական ձևերի ներդրման մասին» համաձայնագիրն իրագործելու համար։ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (ՏՄԱ) և ինքնագնաց մեքենաների էլեկտրոնային անձնագրերի (ԻՄԱ) ներդնումը թույլ կտա ստեղծել պայմաններ՝ Միության տարածքում տրանսպորտային տեխնիկայի ազատ շրջանառությունն ապահովելու համար։ Անցումն էլեկտրոնային ՏՄԱ-ին պլանավորվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ էլեկտրոնային ԻՄԱ-ին՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ից (կարելի է կիրառել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներ)։

9. Դեղամիջոցների (ԴՄ) և բժշկական արտադրատեսակների (ԲԱ) ընդհանուր շուկաների գործունեության ապահովման համար ընդունվել է 24 ակտ՝ ԴՄ-ի և 13 ակտ՝ ԲԱ-ի վերաբերյալ։ ԴՄ-ի և ԲԱ-ի մշակման, արտադրության և որակի ապահովման հետ կապված առանձին հարցերի կարգավորման համար ընդունվել է երրորդ մակարդակի ավելի քան 30 ակտ։ Արդյունքում, Միության տարածքում նոր կանոններով արդեն իսկ գրանցվել են մի քանի պատրաստուկներ։

10. Հիմնական առևտրային գործընկերների հետ առևտրի զարգացման համար պայմանների ստեղծման նպատակով նախապատրաստվել է «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին» համաձայնագրի նախագիծը։

11. Սանիտարական, կարանտինային բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրագործման համար ընդունվել է Միության մարմինների 83 ակտ (դրանցից 54-ը՝ Հանձնաժողովի կոլեգիայի, 28-ը՝ Հանձնաժողովի խորհրդի ակտեր և ԵՏԲԽ-ի 1 որոշում)։

Միության տարածքում անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության ապահովման, բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության պահպանման, Միության տարածքում անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության նպատակով՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում ձևավորվել է իրավական բազա, որը ներառում է արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական պահանջներ, հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկեր, Միության տարածքում և Միության մաքսային սահմանին արտադրանքի (ապրանքների) նկատմամբ վերահսկողության վերաբերյալ փաստաթղթերի և հիմնադրույթի միասնական ձևեր՝ ըստ գործունեության յուրաքանչյուր ուղղության։

12. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման համար ընդունվել է Հանձնաժողովի կոլեգիայի 10 ակտ։

Անդամ պետությունների քաղաքացիների՝ որպես սպառողներ, իրավունքների պաշտպանության համար պայմանների ստեղծման նպատակով անցկացվում է աշխատանք՝ ուղղված ազգային կարգավորման անհավասարակշռության վերացմանն ու անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը՝ Հանձնաժողովի համապատասխան առաջակություններն ընդունելու միջոցով։

Զարգանում է նաև միջազգային համագործակցությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։

 

Մաքսային կարգավորում

 

1. 2016 թվականից ի վեր մաքսային կարգավորման հարցերի վերաբերյալ ընդունվել է Միության մարմինների 277 ակտ՝ ուղղված մաքսային գործառնությունների պարզեցմանն ու արագացմանը և անդամ պետություններում միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ապահովմանը, դրանց մոտավորապես մեկ երրորդն ուղղված է եղել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառմանը։

2. Հանձնաժողովի կողմից իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթների զարգացմանն ուղղված ակտերի նախապատրաստումը։ Այդ կապակցությամբ ընդունվել է 107 ակտ, որոնցով ապահովվել է նոր, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմքում դրված այնպիսի մոտեցումների կիրառումը, այդ թվում՝ կարգավորման ազգային մակարդակից վերազգային մակարդակ փոխանցված հարցերի առնչությամբ, որոնք ուղղված են մաքսային գործառնությունների պարզեցմանն ու արագացմանը և անդամ պետություններում միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ապահովմանը, անդամ պետությունների մաքսային մարմինների և ԱՏԳ մասնակիցների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև էլեկտրոնային մաքսային փաստաթղթերի կառուցվածքների միասնականացման նպատակով իրավական ու տեխնիկական հարթակի ստեղծմանը։

2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի բոլոր տեսակների վերաբերյալ նախնական տեղեկացման հետ կապված մաքսային գործառնությունների անցկացումը կանոնակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի 11 որոշում, որոնց մշակումն ու ընդունումը պայմանավորված են եղել նախնական տեղեկացման ինստիտուտի նկատմամբ մոտեցումների կտրուկ փոփոխությամբ, ինչն արտացոլվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մեջ։

3. Ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը։ Տվյալ համաձայնագրի նպատակն է Միությունում մաքսատուրքերի ու հարկերի վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ հավասար մրցակցային պայմաններ ապահովող պայմանների ստեղծումը։

Հետագծելիության մեխանիզմի հիմքում ընկած է Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների փաստաթղթային հաշվառումը, ինչպես նաև հետագայում դրանց հետ կատարվելիք տնտեսական գործառնությունների հաշվառումը։ Դրա փաստացի իրագործումը կապահովվի յուրաքանչյուր անդամ պետությունում այնպիսի տեղեկատվական համակարգի ստեղծման միջոցով, որում կկուտակվեն հետագծելիության համար անհրաժեշտ տեղեկությունները և որի շնորհիվ հնարավոր կլինի դրանց փոխանակումը։

4. Անցկացվում է «մեկ պատուհանի» մեխանիզմը Միությունում ներդնելուն ուղղված աշխատանք՝ ԵՄԿԽ-ի կողմից հաստատված միջոցառումների պլանին համապատասխան։

Անդամ պետություններում «մեկ պատուհանի» համակարգի միասնականացման նպատակով հաստատվել է Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրությունը։ Տվյալ փաստաթղթի հիման վրա անդամ պետությունները նախապատրաստում և լրամշակում են «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման իրենց ազգային հայեցակարգերն ու ծրագրերը։

 

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում, ներքին շուկայի պաշտպանություն

 

1. Մաքսասակագնային կարգավորման ոլորտում Հանձնաժողովի կողմից ընդունվել է ավելի քան 170 ակտ՝ ուղղված անդամ պետությունների միջազգային պարտավորությունների կատարմանն ու անդամ պետությունների սուբյեկտների կողմից տնտեսական գործունեություն վարելու պայմանների բարելավմանը։

2. Ոչ սակագնային կարգավորման ոլորտում ընդունվել է ավելի քան 20 ակտ՝ ուղղված ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ու արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, անդամ պետությունների միջև ստորագրվել է 3 միջազգային պայմանագիր։

3. Երրորդ երկրներից անբարեխիղճ ներմուծումից անդամ պետությունների արտադրողներին պաշտպանելու նպատակով՝ անցկացվել է պաշտպանական միջոցների ներդրմանը նախորդող 26 հետազոտություն։ Ավարտվել է 2016-2019 թվականներին սկսված 19 ընթացակարգ։ Ներկայումս Միության կողմից կիրառվում է 18 հակագնագցման միջոց։

4. Կեղծված, ապօրինի արտադրանքից Միության շուկան պաշտպանելու նպատակով, ինչպես նաև նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ոլորտում համաձայնեցված ու համակարգված քաղաքականություն վարելու նպատակով՝ 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին» համաձայնագիրը, որով սահմանվում են Միության տարածքում մակնշում ներդնելու վերաբերյալ որոշում ընդունելու մեխանիզմը, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորությունները մակնշման ոլորտում։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կոշկեղենի մակնշման գործընթացը մեկնարկելու և նույնականացման միջոցներով մակնշման ենթակա ապրանքների ցանկերի պլանավորվող ընդլայնման վերաբերյալ։ Դիտարկվող ապրանքների շարքին են դասվում դեղապատրաստուկները, ծխախոտային արտադրատեսակները և մի շարք այլ ապրանքներ, որոնց մասով անդամ պետությունները մտադիր են մակնշում սահմանել։

 

Էներգետիկա, տրանսպորտ և ենթակառուցվածք

 

1. Հաստատվել են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգը և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ծրագիրը։

Անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է միջազգային պայմանագիր՝ ««Միության մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ձևով (Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով), որը ներառում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի իրավական հիմքերը, դրանում էլեկտրական էներգիայի առևտրի եղանակները, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների ու ենթակառուցվածքային կազմակերպությունների որոշումը և այլն։

Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կարգավորող ակտերի ընդունման ժամկետներ սահմանելու նպատակով՝ նախապատրաստվել է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը։

2. Հաստատվել են Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը, Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը, ինչպես նաև Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ներկայացնելու կարգը։

3. Հաստատվել են Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը, Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը և Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը, ինչպես նաև Միության նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ներկայացնելու կարգը։

4. Հաստատվել են Անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրա իրագործման փուլերն ու Անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և դրա իրագործման փուլերի իրականացմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանները։

5. Ստորագրվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է ներքին ջրային ուղիներով նավարկելու համար նավերին փոխադարձ թույլտվություն տրամադրելու պարզեցված մեխանիզմը։ Այդպիսի թույլտվություն ստանալու ընթացակարգը կրճատվում է 6 անգամ՝ 60 օրից մինչև 10 օր։

Կարգավորվում են նավային փաստաթղթերի և նավապետերի ու նավերի անձնակազմի անդամների որակավորման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հետ կապված հարցերը։

6. Հաստատվել է բնական մենաշնորհների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու մասով միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։

7. Տրանսպորտային քաղաքականության իրագործման նպատակով՝ ԵՏԲԽ-ի որոշմամբ ստեղծվել է Միության օժանդակ մարմին՝ Անդամ պետությունների տրանսպորտի բնագավառում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը։ Դրանով իսկ ձևավորվել է համախմբված վարչական ինստիտուտ՝ տրանսպորտի ոլորտում հեռանկարային ինտեգրացիոն որոշումների նախապատրաստման և տրանսպորտային մարմինների կողմից համատեղ զարգացման վերաբերյալ համաձայնեցված որոշումների ընդունման համար։

 

II. Ինտեգրման հիմնախնդիրները և դրանց պատճառները

 

Տրանսպորտ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատվել է Անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից մեկ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016 թվականից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ծրագիրը։

Անդամ պետությունների կողմից Ծրագրի իրագործման ընթացքին առնչվող հարցն ուսումնասիրվել է ԵՄԿԽ-ի նիստին, որի արդյունքներով ընդունվել է 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշումն իրականացնելու մասին» թիվ 6 կարգադրությունը։ Նշված կարգադրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին հանձնարարվել է 180 օրացուցային օրվա ընթացքում ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշման իրականացումը։

Ընդունվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 7 կարգադրությունը, որին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին անհրաժեշտ է սահմանված ժամկետներում ապահովել Ծրագրի II փուլով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունն անցկացրել են միջոցառումներ՝ ուղղված փոխադրողների կողմից բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումներ կատարելու հնարավորության ապահովման մասով իրենց օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուն, և հաստատել են իրենց պատրաստականությունը Ծրագրի իրականացման համար։

Ռուսաստանի Դաշնությունը (Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը) Հանձնաժողովին տեղեկացրել է իր պատրաստականության մասին Ծրագրի իրագործումն սկսել այնպիսի համապատասխան դաշնային օրենքների ընդունումից հետո, որոնց նախագծերը գտնվում են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում։

Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները Ռուսաստանի Դաշնության կողմից կատարվելու գործընթացն արագացնելու նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի հասցեին Հանձնաժողովի կողմից ուղարկվել է գրություն՝ Պետական դումայի կողմից օրենքների նախագծերի ուսումնասիրումն արագացնելու գործում աջակցություն տրամադրելու և տվյալ օրենքների նախագծերի մասով աշխատանքն ավարտելու պլանավորվող ժամկետների մասին Հանձնաժողովին տեղեկացնելու վերաբերյալ։

Մինչև ներկա պահը՝ Հանձնաժողովը չի տիրապետում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից նշված օրենքների նախագծերի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը։

 

Արդյունաբերություն և ագրոարդյունաբերական համալիր

 

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով հաստատվել են զգայուն ապրանքների ցանկը և զգայուն ապրանքների մասով խորհրդակցություններ և փոխադարձ տեղեկացում անցկացնելու կարգը։ Տվյալ փաստաթղթերը մշակվել են անդամ պետությունների արտադրողների միջև մրցակցության նվազեցման նպատակով։

Կարգով սահմանվել է, որ նախնական տեղեկացումն անդամ պետություններն ապահովում են, ներգերատեսչական կամ միջգերատեսչական համաձայնեցում անցկացնելուն զուգահեռ, իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ձևով Հանձնաժողով ուղարկելու միջոցով։

Դրա հետ մեկտեղ՝ Հանձնաժողովի կողմից անցկացվող մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ անդամ պետությունների կողմից Կարգը չի իրականացվում, ինչը կարող է հանգեցնել մյուս անդամ պետությունների ապրանքարտադրողների շահերի ոտնահարմանը։

Տվյալ հարցը բազմիցս ուսումնասիրվել է Հանձնաժողովին առընթեր Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերի ընթացքում։

Բացի այդ՝ անդամ պետությունների կողմից Կարգի իրականացման նպատակով ընդունվել են Հանձնաժողովի հետևյալ ակտերը՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 141 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 92 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 65 որոշում։

2. Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի նիստին հավանության է արժանացել և մինչև 2018 թվականի ապրիլի 14-ը ժամկետով ներպետական համաձայնեցման է ուղարկվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի նախագիծը։

Սակայն, հաշվի առնելով անդամ պետությունների լիազորված մարմինների նոր հայեցակարգային առաջարկները Հանձնաժողովի նախագծի այն դրույթների վերաբերյալ, որոնք պայմանավորված են նաև Ղրղզստանի Հանրապետությունում պահեստային վկայագրերի կարգավորման նորմատիվ բազայի ձևավորմամբ և Ռուսական կողմից առաջարկված՝ Համաձայնագրի նախագծի նոր խմբագրությամբ՝ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված դրույթների մշակումը լրացուցիչ ժամանակ է պահանջում։

 

Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն

 

1. Ալկոհոլային արտադրանքի ազատ շրջանառության հետ կապված խնդիրների լուծման և Միության շրջանակներում ընդհանուր ալկոհոլային շուկայի ձևավորման համար անհրաժեշտ է ապահովել թե՛ ակցիզների չափերի մոտարկումը, թե՛ պարտավորությունների ստանձնումը՝ սահմանափակումների, բացառումների և այլ խոչընդոտների սահմանումը թույլ չտալու մասով՝ ներառյալ երաշխիքային վճարի վերացումն ու հատուկ ներմուծողների կազմալուծումը։

2. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացմանն ուղղված՝ 2018-2019 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 22-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից, անդամ պետությունների հետ համատեղ, մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքները երրորդ երկրներ արտահանելիս արտահանման մաքսատուրքերի վճարման, հաշվեգրման և փոխանցման կարգի մասին» համաձայնագրի նախագիծը։

Համաձայնագրի նշված նախագիծը լրամշակվել է (հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի ընթացքում դրա դրույթների քննարկումը) և ուղարկվել անդամ պետություններ։

Ռուսաստանի Դաշնությունը Հանձնաժողովին տեղեկացրել է արտահանվող ապրանքների ծագման երկիրը որոշելու հարցը Համաձայնագրի նախագծով նորմատիվ կերպով կարգավորելու անհրաժեշտության մասին։ Հանձնաժողովը Ռուսական կողմին տեղեկացրել է, որ ծագման երկիրը որոշելու հարցը Համաձայնագրի անմիջական առարկան չէ։ Մյուս կողմից, տվյալ համաձայնագրի ընդունումը հնարավոր չէ՝ առանց ապրանքների ծագումը հաստատելու կանոնների սահմանման։ Ակնկալվում է, որ համապատասխան կանոնները կսահմանվեն ներկայումս մշակվող՝ Միության տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու ներդաշնակեցված համակարգի վերաբերյալ համաձայնագրով։ Դրա հետ մեկտեղ, ներկայումս անդամ պետությունների միջև չկա համաձայնություն նաև այդ համաձայնագրի վերաբերյալ։

3. Լուծում են պահանջում նաև ծառայությունների միասնական շուկայի գործունեության, ինչպես նաև «Միության մասին» պայմանագրի՝ ռեժիմային դրույթներին համապատասխան ծառայությունների փոխադարձ առևտրի նկատմամբ մոնիթորինգ անցկացնելու համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների բացակայության կապակցությամբ առաջացած խնդիրները։ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 7-րդ կետին համապատասխան՝ ծառայությունների հատվածները դասակարգվում են Հիմնական մթերքի միջազգային դասակարգչի (СРС) հիման վրա: Ըստ նշված դասակարգչի՝ անդամ պետությունները պարտավորություններ են ստանձնել ԱՀԿ-ի անդամների առջև։ Միևնույն ժամանակ, ազգային վիճակագրությունը չի անցկացվում Հիմնական մթերքի միջազգային դասակարգչի (СРС) հիման վրա, ինչը դժվարացնում է ծառայությունների միասնական շուկայի ծավալի գնահատումը, ինչպես նաև անդամ պետությունների միջև ծառայությունների փոխադարձ առևտուրը։

Արդյունքում, Հանձնաժողովը չի կարող Միության մարմիններին ներկայացնել հավաստի քանակական տեղեկատվություն ծառայությունների միասնական շուկայի ծավալի, ինչպես նաև «Միության մասին» պայմանագրի՝ ռեժիմային դրույթներին համապատասխան ծառայությունների փոխադարձ առևտրի վիճակի վերաբերյալ։

4. Անդամ պետությունների իրավասու մարմինները տարբեր դիրքորոշումներ ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում տրաֆիկի փոխանցման ծառայությունների համար գնագոյացման նկատմամբ միասնական մոտեցման գործողության ոլորտի վերաբերյալ (տարածվում է ձայնային տրաֆիկի կամ տրաֆիկի բոլոր տեսակների վրա)։ Տրաֆիկի բոլոր տեսակների վրա միասնական մոտեցման տարածումը թույլ կտա կիրառել մրցակցային շուկայական սկզբունքներ՝ շուկայի մասնակիցների միջև տրաֆիկի փոխանցման ծառայությունների համար գնագոյացման նկատմամբ։

5. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 6 հանձնարարականի 2-րդ կետով Հանձնաժողովին և անդամ պետություններին հանձնարարվել է ապահովել «Միության մասին» պայմանագրի այն փոփոխությունների նախապատրաստումը, որոնցով 2019 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ներմուծված՝ նշանակման երկրում հարկման ենթակա ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման հնարավորություն՝ հետաձգումով։

Համաձայնեցման արդյունքներով ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի վերաբերյալ» թիվ 35 կարգադրությունը, որին համապատասխան, Արձանագրության նախագիծը հավանության է արժանացել և ուղարկվել է անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։

Արձանագրությամբ նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության այն հատուկ տնտեսական գոտիների տարածքներ ԵԱՏՄ-ի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման անհրաժեշտության բացակայությունը, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում են Միության մաքսային սահմանի տեղամասերի հետ։ Եթե ներմուծված ապրանքները չիրացվեն դրանք հաշվառման ընդունելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա այդ ապրանքների համար հարկավոր է ԱԱՀ-ի վճարում կատարել։ Այդպիսի փոփոխությունների կատարումը թույլ կտա հավասարեցնել ԱԱՀ-ի գանձման պայմանները՝ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ապրանքները այդպիսի գոտիներ ներմուծելու դեպքում։

6. Չնայած նրան, որ ներկայումս սահմանվել են մի շարք հատվածներ, որոնցում գործում են ծառայությունների միասնական շուկաներ, որոշ հատվածների մասով անդամ պետությունների օրենսդրության մեջ չեն կիրարկվում Միության ակտերի դրույթները, ինչը կարող է դժվարացնել իրավունքի կիրառությունը միասնական շուկայի կանոններով ծառայությունների մատուցման ոլորտում։

7. Անդամ պետությունների իրավասու մարմինների միջև վարչական համագործակցության կազմակերպման մասով, չնայած ազատականացման պլաններում նշված ժամկետներին, շարունակվում են ներգերատեսչական համաձայնեցումները՝ կինեմատոգրաֆիայի ծառայությունների հատվածում, տուրիզմի ծառայությունների հատվածում, օդերևութաբանության ծառայությունների հատվածում, գույքի գնահատման ծառայությունների հատվածում, շինարարության ծառայությունների և ինժիներական ծառայությունների հատվածներում վարչական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մասով։

8. Պահպանվում են արժութային կարգավորման միջոցները (արժութային հսկողություն) անդամ պետությունների միջև ներքին առևտրում, ինչն ավելացնում է անդամ պետությունների ձեռնարկությունների գործառնական ծախքերը։

9. Որոշ անդամ պետություններում գոյություն ունեն սահմանափակումներ՝ անդամ պետությունների քաղաքացիներին բանկային ծառայություններ տրամադրելու մասով։ Մասնավորապես, բացակայում է վարկ ստանալու հնարավորությունը։ Այդ հարցի լուծումը թույլ կտար բարելավել ինտեգրման դրական էֆեկտների ընկալումն անդամ պետությունների քաղաքացիների կողմից։

 

Աշխատանքային միգրացիա

 

1. Անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքների անդամներին աշխատանքի տեղավորման պետությունում պարտադիր բժշկական ապահովագրության տրամադրումն իրագործվել է ոչ բոլոր անդամ պետություններում։

Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում բացակայում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մշակվում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգը, որի ներդնումը պլանավորվում է 2021 թվականի հունվարի 1-ից։

Ղազախստանի Հանրապետությունում գործում է պարտադիր սոցիալական բժշկական ապահովագրության համակարգը, ընդ որում, ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքները տվյալ համակարգում կսկսեն իրականացվել 2020 թվականի հունվարի 1-ից։

Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների ապահովման նորմեր՝ պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում։

Ստեղծվել է աշխատանքի տեղավորման պետությունում անդամ պետությունների աշխատավորներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնությամբ ապահովելու հարցի կարգավորման գծով աշխատանքային խումբ։

Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվել է «Միության մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ կատարել՝ աշխատանքի տեղավորման պետության տարածքում անդամ պետությունների աշխատավորներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու ֆինանսական ապահովման մասով հավասարության սկզբունքի երաշխավորման նպատակներով։

2. Գոյություն ունի Միության իրավունքից գիտական աստիճանների ու գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ընթացակարգը աշխատանքի տեղավորման պետությունում անցնելու առնչությամբ բացառումը վերացնելու անհրաժեշտություն։

Հարցը քննարկվել է ԵՄԿԽ-ի՝ 2019 թվականի փետրվարի 1-ին կայացած նիստի ընթացքում։

Քննարկման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի կողմից մշակվել է առանց ճանաչման (նոստրիֆիկացման) ազգային ընթացակարգերի անցկացման՝ անդամ պետություններում շնորհված (տրված) գիտական աստիճանների (կոչումների) վերաբերյալ փաստաթղթերի ավտոմատ (ուղղակի) ճանաչում նախատեսող համաձայնության նախագիծը։

Ներկայումս անդամ պետությունների միջև դեռևս կան տարաձայնություններ՝ անդամ պետություններում ատեստավորման գործընթաց անցացնելու կարգին ներկայացվող նվազագույն պահանջներն այդ համաձայնագրով սահմանելու հարցի շուրջ (կողմ են Բելառուսի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, դեմ են Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը)։

Բացի այդ՝ համաձայնություն ձեռք չի բերվել հետևյալ հարցերի շուրջ՝

համաձայնագրի գործողության սահմանափակում միայն աշխատանքային միգրացիայի ոլորտով՝ առանց ակադեմիական ճանաչման (Ղազախստանի Հանրապետության դիրքորոշումը).

գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչում՝ առանց գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման (Բելառուսի Հանրապետության դիրքորոշում)։

3. Բացակայում է անդամ պետությունների քաղաքացիների համար անարգել մուտքը՝ մեկ այլ անդամ պետության տարածքում որպես վարորդ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։

Ներկայումս Միության շրջանակներում որպես վարորդ աշխատանքի տեղավորման դեպքում ազգային վարորդական վկայականների գործողության սահմանափակումը գործում է միայն Ռուսաստանի Դաշնությունում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի նիստին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության ուսումնասիրմանն է ներկայացվել նշված սահմանափակման վերացմանն ուղղված դաշնային օրենքի նախագիծը։

Տվյալ հարցը բազմիցս քննարկվել է Հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում (2019 թվականի օգոստոսի 8-ին և սեպտեմբերի 9-ին)։ Անդամ պետությունների կողմից մշակվել են մոտեցումներ, որոնց շուրջ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։

 

Տեխնիկական կանոնակարգում և ՍԲՍ միջոցներ

 

1. Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանի կատարման և դրանց մեջ փոփոխությունների կատարման նկատմամբ մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ փաստացիորեն Միության բոլոր տեխնիկական կանոնակարգերի (դրանց մեջ փոփոխությունների) նախապատրաստման ու համաձայնեցման ժամկետները մշակողների կողմից խախտվել են երկու տարով կամ ավելի երկար ժամանակով՝ պլանի I բաժինը (Միության տեխնիկական կանոնակարգերի մշակում) կատարվել է 48 տոկոսով, պլանի II բաժինը (Միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխությունների կատարում) կատարվել է 30 տոկոսով։

Որպես պլանով սահմանված ժամկետների խախտման վրա ազդող հիմնական պատճառներ` կարևոր է նշել փաստաթղթերի առաջին խմբագրությունների ոչ ժամանակին նախապատրաստումը, հանրային քննարկման արդյունքներով երկարաժամկետ լրամշակումը, ներպետական համաձայնեցման ընթացակարգի ձգձգումը։

2. Պահպանվում է անդամ պետություններում Միության տեխնիկական կանոնակարգերի տարաբնույթ մեկնաբանման ու կիրառման գործելակերպը, այդ թվում՝ պետական հսկողության (վերահսկողության) անցկացման շրջանակներում, ինչը խոչընդոտներ է ստեղծում անդամ պետությունների միջև իրականացվող առևտրում և կապված է Միության ակտերի մեկնաբանման ու կիրառման միասնական մեխանիզմի բացակայության հետ։

3. Բացակայում է անդամ պետություններում Միության իրավունքի պահպանումը, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ մոնիթորինգ ու հսկողություն ապահովելու արդյունավետ մեխանիզմը, ինչը հանգեցնում է լրացուցիչ պահանջների ու համապատասխանության գնահատման ընթացակարգերի սահմանմանը՝ ազգային մակարդակով։

4. Բացակայում է հստակ սահմանագծումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում պահանջների և անասնաբուժական, սանիտարական ու բուսասանիտարական միջոցառումների ոլորտում պահանջների միջև, ինչը հանգեցնում է նշված ոլորտներից մեկում խախտման դեպքում լիազորությունների անհիմն կիրառմանը մյուս ոլորտում, և բազմաթիվ արգելքների ու սահմանափակումների հիմք է հանդիսանում։

5. Ձգձգվում է վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման վերաբերյալ փորձնական նախագծի իրագործումը, ինչը թույլ կտա կազմակերպել լիազորված մարմինների փոխգործակցությունը և կրճատել փոխադարձ մատակարարումների մասով չհիմնավորված արգելքների քանակը։ Փորձնական նախագծի թեստավորմանը մասնակցել են անդամ պետությունների ոչ բոլոր լիազորված մարմինները։

6. Անդամ պետություններում չի ստեղծվել իրավական բազա՝ «Միության մասին» պայմանագրով նախատեսված՝ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների՝ կիրառվող ընթացակարգերի համազորության հասնելու նպատակով փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացնելու պարտավորությունը։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ ««Միության մասին» պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ Հանձնաժողովին տրվել են լիազորություններ՝ փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման կարգը հաստատելու համար։ Անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում հաստատել նշված կարգը և կազմակերպել փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման աշխատանքները։

7. Չի իրագործվել «Միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ ՏԿ-ի պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանելու ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն ապահովելու վերաբերյալ նորմը։ Հանձնաժողովի կողմից նախապատրաստվել է «Միության մասին» պայմանագրի ուղղում՝ տվյալ հարցի առնչությամբ առանձին միջազգային պայմանագիր մշակելու համար։

8. Չեն կարգավորվել անդամ պետություններ օտարերկրյա արտադրանքի ներմուծման ժամանակ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու հետ կապված հարցերը, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողների սերիական թողարկման արտադրանքի առնչությամբ։ Անհրաժեշտ է ընդունել Միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու կարգի նոր խմբագրությունը։

9. Չի կարգավորվել անդամ պետությունների պետական հսկողության մարմինների համակարգված փոխգործակցությունը միմյանց միջև, այդ թվում՝ մաքսային մարմինների և հավատարմագրման մարմինների հետ, այնպիսի վտանգավոր արտադրանք շրջանառության մեջ դնելը և Միությունում դրա շրջանառությունը կանխելու նպատակով, որի անվտանգությունը պատշաճորեն չի հաստատվել կամ որի համար չհիմնավորված տրվել են համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև համապատասխանության գնահատման անբարեխիղճ մարմինների նկատմամբ միջոցներ ձեռնարկելիս։

Բացի այդ՝ տվյալ մարմինների կողմից գոյություն ունի անվստահություն թե՛ հավատարմագրման գործընթացի, թե՛ համապատասխանության գնահատման գործընթացի նկատմամբ, ինչն իր հերթին խոչընդոտ է ստեղծում ապրանքների տեղաշարժի համար։

10. ՍԲՍ միջոցների ոլորտում «Միության մասին» պայմանագրով նախատեսված է համաձայնեցված քաղաքականության անցկացում, ինչը նախատեսում է պահանջների հսկողության թե՛ վերազգային և թե՛ ազգային կարգավորման կիրառում և արգելակում է ՍԲՍ միջոցների կիրառման ոլորտում անդամ պետությունների միջև ինտեգրման գործընթացի շարունակությունը, ստեղծում է նախապայմաններ փոխադարձ առևտրում արգելքների առաջացման համար այնպիսի հսկողական ու վերահսկողական միջոցառումների անցկացման ժամանակ և այնպիսի վիճելի իրավիճակներում, որոնց առնչությամբ անդամ պետությունները երկար ժամանակ չեն կարողանում համաձայնության գալ։

11. Միության իրավունքում բացակայում են «ժամանակավոր սանիտարական միջոցառումներ», «ժամանակավոր անասնաբուժասանիտարական միջոցառումներ» և «ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ» եզրույթների սահմանումները և դրանք ներմուծելու հիմնավորումը, ինչը անդամ պետությունների լիազորված մարմիններին թույլ է տալիս տարբեր կերպ մեկնաբանել այդ եզրույթները և, որպես հետևանք, կարող է խոչընդոտներ ստեղծել Միության ներքին շուկայում ապրանքների տեղաշարժի համար։

12. Միության իրավունքում բացակայում են Միության իրավունքի մաս կազմող՝ ՍԲՍ միջոցների ոլորտում ակտերի միևնույն պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության ձևավորման նկատմամբ միասնական սկզբունքներն ու մոտեցումները։

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 58 որոշմամբ հաստատված՝ «Միության մասին» պայմանագրին համապատասխան ակտերի ու միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքային պլանով սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ուղղություններով պլանավորված են Հանձնաժողովի մարմինների կողմից 17 ակտի մշակում և ընդունում, որոնցից, անդամ պետությունների լիազորված մարմինների միջև համաձայնության բացակայությամբ պայմանավորված, չեն ընդունվել հետևյալ 5 ակտերը՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտորոշման միջոցների շրջանառության կարգավորման կանոնները (որոշում ընդունող մարմին ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը՝ համաձայն աշխատանքային պլանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը).

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության կարգավորման կանոնները (որոշում ընդունող մարմին ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը՝ համաձայն աշխատանքային պլանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը).

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնները (որոշում ընդունող մարմին ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը՝ համաձայն աշխատանքային պլանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը).

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կերային հավելումների շրջանառության կարգավորման կանոնները (որոշում ընդունող մարմին ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը՝ համաձայն աշխատանքային պլանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը).

«Կենդանական և կենդանական ծագում ունեցող արտադրանքի նույնականացման, գրանցման և հետագծելիության մասով համաձայնեցված մոտեցումների մասին» հիմնադրույթը (որոշում ընդունող մարմին ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը՝ համաձայն աշխատանքային պլանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը)։

 

Մաքսասակագնային կարգավորում և ներքին շուկայի պաշտպանություն

 

1. «Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ միասնական մաքսային տարածքում կիրառվում են երրորդ երկրների հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցները, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագինը, Հանձնաժողովի խորհրդի որոշումներով՝ Միության մակարդակով սահմանվող սակագնային արտոնությունների ու առանձնաշնորհումների միասնական համակարգը։ Ենթադրվում է, որ պարտադիր է նաև սակագնային արտոնությունների միատեսակ կիրառումն այն դեպքերում, երբ Միության իրավունքով թույլատրվում է ազգային մակարդակով սակագնային արտոնությունների օգտագործման (սակայն ոչ ինքնուրույն սահմանման) առանձնահատկությունների սահմանումը։

Այնուամենայնիվ, ներկայումս գոյություն ունեն մեծ թվով բացառումներ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնից, որոնք նախատեսված են «Միության մասին» պայմանագրով, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով և դրանց կատարման նպատակով ընդունված՝ Միության մարմինների ակտերով։ Այդ կապակցությամբ ներմուծման մաքսատուրքերի նվազեցված դրույքաչափերով անդամ պետությունների տարածքներ ներմուծված ապրանքները չեն կարող արտահանվել մյուս անդամ պետությունների տարածքներ կամ կարող են արտահանվել միայն ներմուծման մաքսատուրքերի լրավճարման պայմանով, ինչը հանգեցնում է ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտների ստեղծմանը։

2. Միության տարածք առանձին ապրանքներ ներմուծելու պայմանների ու ռեժիմների վերլուծության արդյունքում ի հայտ են եկել սակագնային արտոնությունների օգտագործման հետ կապված մի շարք խնդիրներ։ Սակագների տարբեր մակարդակները հանգեցնում են ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտների ստեղծմանը։ Տարբերություններ կան նաև ազգային մակարդակով իրավակիրառ պրակտիկայում։

Անդամ պետությունները պայմանավորվել են գործունեության գերակա տեսակներում ներդրումային նախագծերի իրագործման համար ներմուծվող ապրանքների մասով սակագնային արտոնություն կիրառելու միասնական կանոնների մշակման անհրաժեշտության մասին (Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 կետ)՝ հետևյալ դեպքերում՝

ներդրումային նախագծի շրջանակներում ներմուծվող ապրանքները տեխնոլոգիական սարքավորումներ են (այդպիսի սարքավորումների կոմպլեկտավորող կամ պահուստային մասեր են) կամ ներդրումային նախագծի իրագործման շրջանակներում բացառապես անդամ պետությունների տարածքներում օգտագործման համար ներմուծվող հումք և նյութեր են.

ներդրումային նախագծի շրջանակներում ներմուծվող հումքն ու նյութերը չեն արտադրվում անդամ պետություններում կամ արտադրվում են ներդրումային նախագծի իրագործման համար ոչ բավարար քանակով կամ չեն համապատասխանում իրագործվող ներդրումային նախագծի տեխնիկական բնութագրերին։

Ընդ որում, Գործունեության գերակա տեսակներում (տնտեսության հատվածներում) ներդրումային նախագծերի իրագործման համար ներմուծվող ապրանքների մասով սակագնային արտոնություն կիրառելու կարգի նախագծի շուրջ համաձայնության բացակայությունն անդամ պետություններին հնարավորություն չի տալիս միատեսակ կիրառել տվյալ սակագնային արտոնությունը, ինչպես նաև միանշանակ գնահատել Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.11 կետով նախատեսված արտոնության կիրառման իրավաչափությունը։

3. Տրամադրված արտոնությունների ծավալների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով Հանձնաժողովը զրկված է ներմուծման մաքսատուրքերից ազատում տրամադրելիս անդամ պետություններում իրավակիրառ պրակտիկայի մասով հետագծելիություն իրականացնելու հնարավորությունից, չնայած «Միության մասին» պայմանագրին համապատասխան այդպիսի լիազորությունների առկայությանը, ինչպես նաև այդպիսի լիազորությունների իրականացման պարտականության մասին Միության դատարանի կողմից ուղղակի նշմանը։

4. Առանձին հարց է Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրների (զարգացող և առավել թույլ զարգացած երկրների) ցանկերը վերանայելու վաղուց արդեն հասունացած անհրաժեշտությունն այն կապակցությամբ, որ այդ ցանկերում նախկինի պես ներառված շատ երկրների զարգացման ցուցանիշները գերազանցել են անդամ պետությունների տնտեսական զարգացման ցուցանիշները և թույլ են տալիս դրանք դասել Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն՝ եկամտի բարձր կամ միջինից բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին։

Հանձնաժողովի գնահատականների համաձայն՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներին տրամադրված սակագնային առանձնաշնորհումների ծավալը 2018 թվականին կազմել է 135 մլն ԱՄՆ դոլար։

5. Պաշտպանիչ միջոցների համակարգում ներկայումս առանցքային մարտահրավերներից մեկը վետոյի մեխանիզմն է, քանի որ այն գործի մեջ է դրվում արդեն իսկ հետազոտության ավարտից հետո, երբ հետազոտության մասնակիցները զրկված են իրենց շահերը պաշտպանելու և գործի ընթացքի վրա ազդելու հնարավորությունից։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ չի մտնում և, ինչպես փորձը ցույց է տալիս, առաջանում են գնագցման գներով ապրանքի զանգվածային ներմուծման ռիսկեր՝ այն ժամանակահատվածում պաշտպանական միջոց ներմուծելու ակնկալիքով, երբ անբարեխիղճ գնային մրցակցության և ճյուղին պատճառված համապատասխան վնասի փաստն արդեն հաստատվել է։

Այդպիսով, խախտվում է Միության արտադրողների՝ անբարեխիղճ օտարերկրյա մրցակցությունից արդյունավետ պաշտպանության իրենց իրավունքն իրականացնելու հնարավորությունը։ Ապրանքի շուկայում ստեղծվում է անորոշություն, որը բացասաբար է ազդում բիզնեսի ու անդամ պետությունների շահերի վրա։

 

Առևտրային քաղաքականություն

 

ԵԱՏՄ-ի միասնական առևտրային քաղաքականության ձևավորման և իրականացման մասով՝ թե՛ արտաքին առևտրի կարգավորման միջոցների կիրառման և թե՛ երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմների սահմանման (միջազգային պայմանագրերի կնքման միջոցով) առնչությամբ գոյություն ունեն որոշակի խնդիրներ։

Այդ խնդիրների հիմքում ընկած է ընդհանուր և համաձայնեցված տնտեսական քաղաքականությունների ձևավորման միասնական սկզբունքներին անցնելու անավարտությունը։

Որպես այդպիսի բարդությունների օրինակներ կարող են լինել՝

1. երրորդ երկրների հետ ծառայությունների ու ներդրումների վերաբերյալ բանակցությունների համաժամանակեցման գործուն մեխանիզմի բացակայությունը։

Անդամ պետությունները, վկայակոչելով այդ ոլորտում ազգային իրավասության պահպանումը և օրենսդրության մեջ պահպանվող տարբերությունները, երրորդ երկրների հետ բանակցություններ վարելիս պատշաճ չափով չեն օգտագործում իրենց դիրքորոշումների համաժամանակեցման հնարավորությունը։

Փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար ծառայությունների ոլորտում պրոակտիվ առևտրային քաղաքականություն ձևավորելու անհրաժեշտություն է առաջանում։

2. Անդամ պետությունների դիրքորոշումների միասնականության բացակայությունը՝ շուկայի հասանելիության կարգավորման և պաշտպանական միջոցների ու ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարցերի շուրջ։

Առաջնորդվելով տարբեր տնտեսական շահերով, ինչպես նաև ավելի վաղ ձևավորված իրավակիրառ պրակտիկայով, անդամ պետությունները տարբեր դիրքորոշումներ ունեն ներքին շուկայի պաշտպանության միջոցների, ոչ սակագնային կարգավորման միջոցների, մաքսասակագնային կարգավորման միջոցների գործողության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Միության իրավունքի զարգացման հետ կապված հարցերի վերաբերյալ։

3. Անդամ պետությունների արդյունաբերական և ագրոարդյունաբերական միասնական քաղաքականության բացակայությունը դժվարացնում է Միության ընդհանուր առևտրատնտեսական շահերի ընդունումը՝ որպես ԵԱՏՄ-ի առևտրային քաղաքականության հիմք։ Դա օբյեկտիվորեն արգելակում է միասնական առևտրային քաղաքականության ներուժի իրականացումը՝ անդամ պետությունների արտադրանքի արտահանման առաջխաղացման համար։

 

Մաքսային կարգավորում

 

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի կարգադրությամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումներն ու սահմանափակումները վերացնելուն ուղղված՝ 2018-2019 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»), որով նախատեսված են այն միջոցների համալիրի մշակումն ու հաստատումը, որոնք ուղղված են Միության մաքսային տարածքով ապրանքների տարանցման միասնական համակարգի ստեղծմանը՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ և անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի զուգորդմամբ։

Որոշ անդամ պետություններ արդեն անցկացրել են փորձարկումներ՝ տարանցիկ փոխադրումների ժամանակ էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասով, և մաքսային ծառայությունները ենթադրում են, որ կապարակնիքներով ապահովվում են տարանցիկ փոխադրումների նկատմամբ հսկողությունը և երթուղում բեռի պահպանվածությունը։

Սակայն տվյալ տեխնոլոգիայի գործնական կիրառման մեկնարկը դեռ հեռու է, քանի որ այդ կապարակնիքների օգտագործման կարգը սահմանված չէ, և անդամ պետություններում, բացի Բելառուսի Հանրապետությունից, սահմանված չեն նավիգացիոն կապարակնիքներով ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծելիության համակարգի ազգային օպերատորները։

2. Դժվարացվել է համակարգային փոխգործակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ, ինչը թույլ կտար ներկայացնել Միության շահերը և բարձրացնել եվրասիական ինտեգրացիոն նախագծի նշանակությունն այն առնչությամբ, որ Միությունը ՀՄԿ-ի անդամ չէ, այլ ունի միայն դիտորդի կարգավիճակ, որը թույլ չի տալիս լիարժեք ներկայացնել իր առաջարկները՝ դրանք ՀՄԿ-ի կողմից մշակվող միջազգային ստանդարտների մեջ ներառելու համար, և իր առաջատար գործելակերպը տարածել մաքսային կարգավորման ոլորտում։

Այդ առնչությամբ անդամ պետությունների հետ այնպիսի համատեղ գործողությունների անցկացումը, որոնք ուղղված են Միության կողմից ՀՄԿ-ի անդամի կարգավիճակ ստանալուն և Միության՝ ՀՄԿ-ի հիմնական փաստաթղթերին, այդ թվում՝ «Մաքսային ընթացակարգերի պարզեցման ու ներդաշնակեցման մասին» կոնվենցիային, միջազգային առևտրի անվտանգության ու պարզեցման շրջանակային ստանդարտներին, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի շրջանակային ստանդարտներին միանալու հնարավորության մշակմանը, առաջարկվել է նախատեսել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախագծով։

3. Բացակայում են այն ապրանքների նկատմամբ հսկողության ընդհանուր կանոնները, որոնց մասով անդամ պետություններից մեկի կողմից կիրառվում են կարգավորման միակողմանի միջոցներ, ինչը խոչընդոտ է ստեղծում ներքին շուկայում։

 

Միության թվային օրակարգ

 

Միության թվային օրակարգի առաջին փուլի ավարտի արդյունքներով նախապատրաստվել է թվային նախագծերի գործարկման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական բազա։ Մի շարք այդպիսի նախագծեր հավանություն են ստացել գործարկման համար, և դրանց մասով աշխատանքն սկսվում է։

Միության թվային օրակարգի շրջանակներում բարդ և իրենց բնույթով բաշխված համատեղ նախագծերի իրականացման փորձը ցույց է տվել նախագծային կառավարման մեխանիզմների ու գործիքների (մասնագիտացված տեղեկատվական համակարգերի) հետագա զարգացման, այդ թվում՝ ծրագրերի ու պորտֆելների կառավարման, ինչպես նաև ճարտարապետության կառավարման անհրաժեշտությունը։

Սահմանափակում է համարվում Հանձնաժողովի փորձագիտական ռեսուրսների ոչ բավարար քանակը՝ Միության մակարդակով թվային հարթակների ու էկոհամակարգերի ստեղծման մասշտաբային նախագծերի իրագործման համար։

Յուրաքանչյուր անդամ պետություն ունի իր եզակի մրցակցային առավելություններն ու կոմպետենցիաները։ Անհրաժեշտ է զարգացնել կոմպետենցիաների կենտրոնների ցանցեր, մշակել անդամ պետությունների ու Հանձնաժողովի, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով աշխատող այլ փորձագետների ներգրավման հնարավորությունն ապահովող մեխանիզմներ, այդ թվում՝ մոտիվացման ճկուն համակարգերի կիրառման հնարավորությամբ։

Անհրաժեշտ է Միության շրջանակներում բարդ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման վերաբերյալ ուսումնական ծրագրերի, փորձի, գիտելիքների ու կոմպետենցիաների փոխանցման ծրագրերի մշակում։

Համատեղ նախագծային գործունեության իրագործման շրջանակներում անհրաժեշտ է մշակել որոշումների օպերատիվ ընդունման համար լիազորությունները և համաձայնեցման փուլերի կրճատումն ապահովող մեխանիզմներ, ինչպես նաև բարձրացնել ռիսկի ախորժակի մակարդակը, քանի որ ամբողջ նախագծային գործունեությունը հիմնված է անորոշության հետ աշխատանքի և ռիսկերի կառավարման վրա։ Ներկայիս պայմաններում նախագծային գործունությունն ավելի շուտ ռիսկ է՝ առանց սխալի իրավունքի, քան զարգացման ու փոխակերպման հնարավորություն։

Արդիական է բարդ թվային նախագծերի, նոր բիզնես մոդելների ու թվային ակտիվների գնահատման խնդիրը։

Թվային օրակարգի նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Հանձնաժողովի համար՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման նպատակով։

Անհրաժեշտ է նախագծային ու վենչուրային ֆինանսավորման տարբեր մեխանիզմների (այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության, դրամաշնորհների), կոնսորցիումների, երրորդ երկրների, այդ թվում՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ նախագծերի իրագործմանը մասնակցելու հնարավորությունների մեխանիզմի հետագա զարգացումը։

 

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգ

 

Բարդություններ են առաջանում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցություն պահանջող՝ կարգավորման տարբեր ոլորտներում կիրառական նախագծերի իրագործման ժամանակ։

Նշվում են տեխնոլոգիական փաստաթղթերի համաձայնեցման երկարատև ժամկետներ, անդամ պետությունների կողմից դրսևորվող ոչ բավարար ակտիվություն՝ իրենց տեղեկատվական համակարգերը լրամշակելու, ազգային հատվածներին իրենց միանալու, տեղեկատվական փոխգործակցության թեստավորմանը մասնակցելու գործում։

Իրավական կարգավորման տեսանկյունից ընդունվել են անհրաժեշտ ակտեր՝ ընդհանուր գործընթացների իրագործմանն ուղղված աշխատանքների կարգավորման վերաբերյալ՝ հաստատվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը, ընդունվել են Հանձնաժողովի առաջարկությունները՝ ազգային հատվածի մասով տիպային մասնավոր տեխնիկական առաջադրանքի և ազգային հատվածի պատվիրատուի մասին տիպային հիմնադրույթի վերաբերյալ։

Հանձնաժողովի կողմից մշակվում և հաստատվում են ընդհանուր գործընթացների շրջանակներում տվյալների էլեկտրոնային փոխանակման առավելագույն մանրամասնությամբ մշակված մասնագրեր (տեխնոլոգիական փաստաթղթեր), որոնք թույլ են տալիս կրճատել ծախսերը՝ անդամ պետությունների գերատեսչական տեղեկատվական համակարգերի լրամշակման (մշակման) ժամանակ։ Ներմուծվել և մշակվել է շահագրգիռ անդամ պետություններին Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածից (ընդհանուր գործընթացների բազային իրագործման բաղադրիչներից) ծրագրային ապահովման անհատույց փոխանցման գործելակերպը, որը կարող է օգտագործվել ընդհանուր գործընթացներին արագացված ձևով միանալու համար։

Այնուամենայնիվ, հետևյալ հիմնախնդիրները պահպանում են իրենց արդիականությունը՝

տեխնոլոգիական փաստաթղթերի համաձայնեցման երկարատև ժամկետ.

տեղեկատվական համակարգերի լրամշակման երկարատև ժամկետ.

ազգային հատվածին միանալու երկարատև ժամկետ։

Կիրառական նախագծերի կատարման համակարգումն իրականացվում է ոչ բավարար չափով։ Դա հատկապես կարևոր է այնպիսի համալիր ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ, որոնց մասնակցում է մի քանի լիազորված մարմին։ Ենթադրվում էր, որ այդպիսի համակարգողի գործառույթները կկատարի ազգային հատվածի պատվիրատուն։ Սակայն բոլոր անդամ պետություններում նկատվում է այնպիսի իրավիճակ, երբ ազգային հատվածների պատվիրատուները կարգավորում են հիմնականում տեխնիկական խնդիրները։

Հանձնաժողովը ենթադրում է, որ ներկայումս կարող է ուսումնասիրվել տեխնոլոգիական փաստաթղթերի հաստատման ժամանակ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի՝ տեղեկատվական փոխգործակցությանը սահմանված ժամկետներում պատրաստ չլինելու դեպքում բազային իրագործման բաղադրիչների օգտագործումն անդամ պետությունների կողմից պարտադիր լինելը Միության իրավունքով ամրագրվելու հարցը։

Ընդհանուր գործընթացներին ոչ բավարար ակտիվությամբ միանալու պատճառներից մեկը համապատասխան ֆինանսավորմամբ և ռեսուրսներով ապահովված՝ ինտեգրված համակարգի ազգային հատվածների զարգացման առանձին ծրագրերի բացակայությունն է անդամ պետություններում։ Լրացուցիչ կանոնակարգում են պահանջում անդամ պետությունների ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգերը, որոնցում հաշվի են առնվում դրանց օրենսդրության առանձնահատկությունները։

 

Ներքին շուկայում խոչընդոտների մասով իրականացվող աշխատանք

 

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի «2017-2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» թիվ 19 կարգադրությանը և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արգելքների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» թիվ 5 կարգադրությանը համապատասխան՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունվում են որոշումներ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարման հարցերի վերաբերյալ՝ ծանուցելով անդամ պետություններին։ Ներկայումս 22 որոշումից անդամ պետությունների կողմից չի կատարվել 10 ակտ՝ հետևյալ հարցերի մասով՝

ռենտային հարկի գանձում՝ այլ անդամ պետությունների տարածքներում ածուխի իրացման դեպքում Ղազախստանի Հանրապետությունից արտահանման համար (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 163 որոշում).

անդամ պետություններից գինու և փրփրուն գինիների (շամպայնի) գովազդի արգելք Ռուսաստանի Դաշնությունում՝ զանգվածային լրատվական միջոցներում, սննդամթերքի ցուցահանդեսներում և հանրային սննդի կազմակերպություններում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 153 որոշում).

Ղազախստանի Հանրապետության կողմից սակագնային արտոնության տրամադրում՝ հատուկ տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքում հատուկ ներդրումային նախագծերի իրագործման ժամանակ արտադրված պատրաստի արտադրանքի կազմում հումքի և (նյութերի) մասով՝ այդ արտադրանքը Միության տարածք արտահանելիս (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ 105 որոշում).

Բելառուսի Հանրապետության կողմից այնպիսի սահմանափակումների ներմուծում, որոնցով նախատեսվում են անասնաբուժական թույլտվությունների տրամադրում և Ռուսաստանի Դաշնությունից անասնաբուծական արտադրանքը Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծելու համար անասնաբուժական սերտիֆիկատների վերաձևակերպում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 190 որոշում)։ Բելառուսի Հանրապետությունը ենթադրում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 190 որոշումը կատարվել է մասնակիորեն.

Հայաստանի Հանրապետությունում պետական գնումներ անցկացնելիս ռուսերենով տեղեկատվության բացակայություն (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 195 որոշում).

Ղրղզստանի Հանրապետության տարածք, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներից ներմուծվող ապրանքների համար «հսկիչ գների նվազագույն մակարդակ» մեխանիզմի սահմանում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 12-ի թիվ 29 որոշում).

սպորտային խաղերի, սեյֆերի, կողպող սարքվածքների և արևապաշտպան ակնոցների համար գույքացուցակի պարտադիր համապատասխանության հավաստման մասով պահանջների սահմանում Ռուսաստանի Դաշնության կողմից (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 31 որոշում).

Հայաստանի Հանրապետությունում արտադրված կոնյակի դեպքում էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներում գովազդի տեղադրման ավելի բարենպաստ պայմանների տրամադրում, քան մյուս անդամ պետություններից համանման արտադրանքի դեպքում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի թիվ 85 որոշում).

Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ պահանջների կիրառում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող սննդամթերքի տրանսպորտային փոխադրման ժամանակ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 16-ի թիվ 118 որոշում).

մարզիկ-լեգիոներների աշխատանքային գործունեության իրականացում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի թիվ 47 որոշում, կատարվել է բոլոր անդամ պետությունների կողմից՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության)։

2. Միության իրավունքով երրորդ երկրների հետ առևտրում կանոնակարգվել է ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցներ սահմանելու ընթացակարգը («Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրություն («Միության մասին» պայմանագրի թիվ 7 հավելված)), բացառիկ դեպքերում՝ նշված արձանագրության VII և VIII բաժիններով սահմանված հիմքերով (սահմանվել է անդամ պետություններին ու Հանձնաժողովին միջոց ներմուծելու, դրա կիրառման ժամկետի մասին նախապես ծանուցելու անհրաժեշտությունը, կանոնակարգվել է Հանձնաժողովի գործողությունների կարգը և այլն):

Ընդ որում, «Միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ պետություններին վերապահվել է ապրանքների փոխադարձ առևտրում սահմանափակումներ կիրառելու իրավունք՝

մարդու կյանքի և առողջության պահպանման,

հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության,

շրջակա միջավայրի պահպանման,

կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պահպանման,

միջազգային պարտավորությունների կատարման,

երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքում։

Ներքին շուկայում նշված սահմանափակումների ներմուծման ընթացակարգը Միության իրավունքով կանոնակարգված չէ։ Ներկայումս Հանձնաժողովն ուսումնասիրում է անդամ պետությունների ու գործարար համայնքների դիմումները՝ ապրանքների փոխադարձ առևտրում առանձին անդամ պետությունների կողմից սահմանափակումների ներմուծման վերաբերյալ՝ «Միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին հղում կատարելով։

3. Ներկայումս բացառումների ու սահմանափակումների վերացման արդյունավետությունն ապահովվում է ոչ առավելագույն մակարդակով՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջև առկա հակասությունները։ Բացառումների ու սահմանափակումների վերացումն ապահովվում է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացմանն ուղղված՝ 2018-2019 թվականների միջոցառումների պլանով («ճանապարհային քարտեզով») նախատեսված միջոցառումների լիարժեք և ժամանակին կատարմամբ։

Միևնույն ժամանակ, 2019 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ նշված պլանի մեջ ներառված 17 բացառումներից ու սահմանափակումներից վերացվել են միայն 3-ը։

4. Լուծում են պահանջում հետազոտությունների, փորձերի, չափումների, փորձարկումների, անալիզների ու նմանատիպ ընթացակարգերի անցկացման, տարբեր անդամ պետությունների լաբորատորիաներում ստացված արդյունքների միջև տարբերության, դրանց փոխադարձ ճանաչման բացակայության և այլ նմանատիպ դեպքերում տարաձայնությունների կարգավորման ու վիճելի հարցերի լուծման մեխանիզմ ներդնելու ոլորտում առկա խնդիրները։

Այդպիսի մեխանիզմի բացակայությունը խոչընդոտում է գիտական ու տեխնիկական գիտելիքների կիրառում պահանջող՝ Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում վիճելի հարցերի լուծումը։

 

Պետական (համայնքային) գնումներ

 

1. «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրությամբ («Միության մասին» պայմանագրի թիվ 25 հավելված) նախատեսված է էլեկտրոնային ձևաչափով իրականացվող գնումներին՝ հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովում՝ որևէ անդամ պետության կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման միջոցով։

Այս պահի դրությամբ էլեկտրոնային թվային ստորագրության (այսուհետ՝ ԷԹՍ) փոխադարձ ճանաչումն ապահովված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև։

Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ԷԹՍ-ի փոխադարձ ճանաչման հարցը գտնվում է մշակման փուլում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 302 որոշմամբ հաստատված՝ էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչմանն ուղղված միջոցառումների պլանի շրջանակներում։

Մշակման փուլում է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ԷԹՍ-ի՝ մյուս անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման հարցը՝ համապատասխան պլանների շրջանակներում։

Անդամ պետություններում տրված ԷԹՍ-ի հետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առևտրային հարթակի ծրագրային ապահովման առնչությամբ առաջացած հարցերի մասով մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 23-ի թիվ 78 կարգադրությամբ հաստատված՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրային հարթակների տեղեկատվական համակարգերի հնարավորությունների գնահատմանն ուղղված միջոցառումների պլանը։

2. Պետական գնումների ոլորտում մրցակցության զարգացումն ապահովելու նպատակով Հանձնաժողովի կողմից, անդամ պետությունների հետ համատեղ, կատարվում է աշխատանք՝ ուղղված «Միության մասին» դրույթների կատարելագործմանը՝ ներառյալ բացառումների սահմանման, ազգային ռեժիմից բացառումների կրկնելիության մեխանիզմի սահմանմանը։

Պետական (համայնքային) գնումներ կատարելիս ազգային ռեժիմից բացառումների սահմանման մեխանիզմի մշակման հարցն ուսումնասիրվել է Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի նիստի ընթացքում և ընդունվել է համապատասխան հանձնարարական։ Հանձնարարականը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից, ներկայումս Ղազախստանի Հանրապետությունում գտնվում է ստորագրման փուլում։

3. Մշակման փուլում է նաև պետական (համայնքային) գնումների նպատակներով անդամ պետությունների բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքների ճանաչման մեխանիզմի մասին հարցը։

Տվյալ հարցի առնչությամբ Հանձնաժողովի կողմից նախապատրաստվել է միջազգային պայմանագրի նախագիծ, որը ներկայումս համաձայնեցվում է անդամ պետությունների փորձագետների հետ։

Անցումային ժամանակահատվածում Հանձնաժողովի խորհուրդը դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ հանդես գալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությամբ, որոնք թույլ կտան պետական (համայնքային) գնումներ իրականացնելիս ընդունել Եվրասիական զարգացման բանկի և Միջպետական բանկի կողմից տրվող երաշխիքները՝ ռուսական վարկանիշային գործակալությունների կողմից տրվող վարկային վարկանիշը նշված ֆինանսական ինստիտուտների կողմից ստանալուց հետո։

 

III. Միության ակտերի կատարման ընթացքի մասին

 

2019 թվականի մայիսի 29-ի նիստին ԵՏԲԽ-ի անդամների ելույթների ընթացքում ձևակերպվել է ընդհանուր առմամբ Միության գործունեության և, մասնավորապես, Միության մարմինների աշխատանքի նկատմամբ մոնիթորինգ անցկացնելու խնդիրը։

Անցկացված մոնիթորինգի շրջանակներում սահմանված ժամկետում չի կատարվել 32 ակտ՝ հետևյալ ուղղություններով՝

ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ 2 ակտ.

1) Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» թիվ 2 որոշմամբ հանձնարարվել է «անդամ պետություններին մեկամսյա ժամկետում՝

սահմանել նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմիններին (կազմակերպություններ) և դրանց մասին ծանուցել Հանձնաժողովին.

Հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար.

սահմանել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներին և դրանց մասին ծանուցել Հանձնաժողովին»։

Նշված աշխատանքային խմբի կազմի մեջ ներառման համար թեկնածությունների, ինչպես նաև նախագծի իրագործման մասով ազգային բաղադրիչի օպերատորի վերաբերյալ տեղեկատվություն Ղրղզստանի Հանրապետությունից չի ստացվել.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 96 որոշմամբ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է նշված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ լիազորված մարմինների ու կազմակերպությունների ղեկավարների տեղակալների (համապատասխան ինքնուրույն ստորաբաժանումների պետերի կամ նրանց տեղակալների) մակարդակով՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի բաղադրիչների համապատասխանության ստուգման հարցերով հանձնաժողովի կազմում ներառելու համար։

Հանձնաժողովն իր տրամադրության տակ չունի տեղեկատվություն միջպետական հանձնաժողովի կազմի մեջ ներառելու համար նախատեսված թեկնածությունների վերաբերյալ՝ Ղրղզստանի Հանրապետությունից։

Ինտեգրում և մակրոտնտեսություն՝ 1 ակտ.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 7 կարգադրությամբ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը (Հանձնաժողովի աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով) ուղարկվել է անդամ պետությունների ներպետական համաձայնեցմանը՝ մինչև 2019 թվականի փետրվարի 25-ը ժամկետով։

Ռուսաստանի Դաշնությունը միասնական համաձայնեցված դիրքորոշում չի ներկայացրել։ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը Հանձնաժողով է ներկայացրել նշված արձանագրության նախագծի առանձին դրույթների ճշգրտման մասին Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն՝ ստացված առաջարկների վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը ներկայացնելու խնդրանքով։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Հանձնաժողովի համապատասխան դիրքորոշումն ուղարկվել է Նախարարության հասցեով.

մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում՝ 2 ակտ.

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի թիվ 18 կարգադրությամբ ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության մասով լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը (Հայաստանի Հանրապետության՝ «Գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի մասին» համաձայնագրին միանալու առնչությամբ) ուղարկվել է անդամ պետություններ՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը ժամկետով։

Չի կատարել Ղազախստանի Հանրապետությունը.

2) չեն ավարտվել Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության մասով լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Արձանագրությունն ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին։

Չեն կատարել Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը.

մաքսային համագործակցություն՝ 6 ակտ.

1) Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 6 հանձնարարական. 1-ին կետի 1.1 ենթակետին համապատասխան՝ հանձնարարվել է «Հանձնաժողովին, անդամ պետությունների հետ համատեղ, ապահովել «Միության մասին» պայմանագրի, Միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի մեջ փոփոխությունների նախապատրաստումը, որոնցով կարգավորվում են ՄՄՍ-ից տարբեր՝ այնպիսի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման հետ կապված հարցերը, որոնցով ապահովվում է այլ անդամ պետություններ այն ապրանքների արտահանման հնարավորությունը, որոնց նկատմամբ կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի՝ ՄՄՍ-ի համեմատ ավելի ցածր դրույքաչափեր՝ ելնելով այդպիսի փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ստորագրելու անհրաժեշտությունից։» Կատարման ժամկետը՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։

Հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի նիստի ընթացքում կայացած քննարկման արդյունքների մասով անդամ պետությունների մոտ տարաձայնություններ են մնացել։ Ընդունվել է որոշում՝ տվյալ հարցի շուրջ աշխատանքը շարունակելու վերաբերյալ.

2) չեն ավարտվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Համաձայնագիրն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին։

Չեն վավերացրել բոլոր անդամ պետությունները.

3) չեն ավարտվել 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (Հայաստանի Հանրապետության այն անձանց ցանկի փոփոխման մասով, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննման) ուժի մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

Վավերացրել է միայն Ռուսաստանի Դաշնությունը.

4) չեն ավարտվել «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Համաձայնագիրն ստորագրվել է 2019 թվականի հունիսի 6-ին։

Վավերացրել է միայն Ռուսաստանի Դաշնությունը.

5) չեն ավարտվել Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը (անցումային ժամանակաշրջանը երկարաձգվել է՝ 24 ամսից 48 ամիս, որի ընթացքում նախատեսվում է անցակետերի սարքավորվածությունը՝ Միության իրավունքին համապատասխան): Արձանագրությունն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 14-ին։

Չի վավերացրել Ղազախստանի Հանրապետությունը.

6) չեն ավարտվել Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների ու անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը (անցումային ժամանակաշրջանը երկարաձգվել է՝ 48 ամսից 72 ամիս, որի ընթացքում նախատեսվում է անցակետերի սարքավորվածությունը՝ Միության իրավունքին համապատասխան): Արձանագրությունն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին։

Վավերացրել է միայն Ռուսաստանի Դաշնությունը.

արդյունաբերություն և ագրոարդյունաբերական համալիր՝ 1 ակտ.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի «Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում և Միասնական տնտեսական տարածքում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների մասին» թիվ 72 որոշմամբ հանձնարարվել է՝

«1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններին՝ ապահովել օրենսդրության մեջ հետևյալի ամրագրումը՝

...4) դրույթներ, որոնցով սահմանվում է, որ մեկ անդամ պետության տարածքում արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառվում են մյուս անդամ պետությունների տարածքներում՝ թափքի զոդման և ներկման տեխնոլոգիական գործողություններ կատարելու և արտադրության տեղակայման 30 տոկոսից ոչ պակաս մակարդակի հասնելու պայմանով՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ սկսած 2018 թվականի հուլիսի 1-ից՝ արտադրության տեղակայման 50 տոկոսից ոչ պակաս մակարդակի հասնելու դեպքում.»։

Ստացվել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ տեղայնացման ձեռք բերված մակարդակը հաստատելու նպատակով բալային համակարգի կիրառման հնարավորության մասին։ Նշված առաջարկներն ուղարկվել են անդամ պետություններ և քննարկվել 2019 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։

Տվյալ առաջարկի ուսումնասիրման ընթացքում անդամ պետությունների փորձագետները նշել են գործող խմբագրությամբ նշված որոշման դրույթների իրագործման հետ կապված ռիսկերի ու խնդիրների, այդ թվում՝ «արդյունաբերական հավաքման» ռեժիմում արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցների ազատ շրջանառությունը Միության տարածքում արգելափակելու ռիսկերի բացակայությունը և այդ կապակցությամբ որոշել են տվյալ փուլում որոշման դրույթները թողնել անփոփոխ և վերսկսել աշխատանքը՝ համալրելու համար շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրությունն իրականացնող իրավաբանական անձանց ռեեստրը, ինչպես սահմանված է որոշմանը համապատասխան սահմանված՝ «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացությամբ, և շարժիչային տրանսպորտային միջոցների մոդելների ռեեստրը, որը ձևավորվում է անդամ պետությունների ավտոարտադրողների հաշվին, ու նրանց կողմից արտադրվող տրանսպորտային միջոցների մոդելների ռեեստրը՝ որոշմամբ սահմանված պահանջների պահպանմամբ։

Անդամ պետությունների փորձագետները նշել են, որ «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների ժամանակին ներդաշնակեցումը (ԵՏԲԽ-ի կողմից տվյալ որոշումն ընդունելու միջոցով) խթան է հանդիսացել անդամ պետությունների համար մեքենաշինության ոլորտում սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատանք անցկացնելու համար, ինչի արդյունքում Միության տարածքում կազմակերպվել ու զարգացվում են ավտոմեքենաների արդյունաբերական հավաքման գործարանները՝ առանց «արդյունաբերական հավաքման» ռեժիմում արտադրվող տրանսպորտային միջոցների շրջանառության նկատմամբ սահմանափակումների ներմուծման։

Ներկայումս «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի «Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում և Միասնական տնտեսական տարածքում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների մասին» թիվ 72 որոշումն իրագործելու մասին հարցն ուղարկվել է ԵՄԿԽ-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու համար (ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 14 հանձնարարականի 2-րդ կետի).

առևտուր՝ 2 ակտ՝

1) Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 6 հանձնարարական՝ 1-ին կետի 1.2 ենթակետին համապատասխան հանձնարարվել է «Հանձնաժողովի խորհրդին՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարուց ոչ ուշ ընդունել այն ապրանքների ցանկը (ցանկերը) սահմանող որոշում, որոնց վրա տարածվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագծի 136-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթների գործողությունն այնպիսի ապրանքների մասով, որոնք, 5 տարին լրանալուն պես, ձեռք են բերում Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ)»: Ժամկետը՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ղրղզստանի Հանրապետությունը Հանձնաժողովի խորհրդի «Բացթողման օրվանից 5 տարին լրանալուն պես «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերող ապրանքների ցանկի մասին» որոշման նախագիծը վերադարձրել է առանց ստորագրելու.

2) չեն ավարտվել Ղրղզստանի Հանրապետության՝ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Արձանագրությունն ստորագրվել է 2016 թվականի օգոստոսի 12-ին։

Չի վավերացրել Ղրղզստանի Հանրապետությունը.

տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն՝ 7 ակտ՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 27 կարգադրությամբ «Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով։

Չեն կատարել Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը.

2) չի ստորագրվել «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը։

Պայմանագիրն ստորագրվել է բոլոր անդամ պետությունների կողմից՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության։ Ներկայումս այն գտնվում է Ղազախստանի Հանրապետության կողմից ստորագրման փուլում.

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի ապրիլի 29-ի թիվ 18 կարգադրությամբ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով։

Չի կատարել Ռուսաստանի Դաշնությունը.

4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 35 կարգադրությամբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը ժամկետով։

Չեն կատարել Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը.

5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 26 կարգադրությամբ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը ժամկետով։

Չի կատարել Ղազախստանի Հանրապետությունը.

6) չեն ավարտվել «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Համաձայնագիրն ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին։

Չեն վավերացրել Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը.

7) չեն ավարտվել Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտի տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի տեղեկությունների փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Արձանագրությունն ստորագրվել է 2018 թվականի հունիսի 18-ին։

Չի վավերացրել Հայաստանի Հանրապետությունը.

էներգետիկա և տրանսպորտ՝ 4 ակտ, որոնց մասով չեն ավարտվել միջազգային ակտն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը՝

1) «Նավագնացության մասին» համաձայնագիր։ Համաձայնագիրն ստորագրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին։

Չեն վավերացրել բոլոր անդամ պետությունները.

2) ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն (ԵԱՏՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով): Արձանագրությունն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին։

Չեն վավերացրել բոլոր անդամ պետությունները.

3) «Միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախապատրաստվել է Պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու կապակցությամբ (էլեկտրական էներգիայի միջպետական հաղորդման մեթոդաբանության մասով): Արձանագրությունն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին։

Չեն վավերացրել բոլոր անդամ պետությունները.

4) «Միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախապատրաստվել է Պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու կապակցությամբ (էլեկտրական էներգիայի միջպետական հաղորդման մեթոդաբանության մասով): Արձանագրությունն ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին։

Չեն վավերացրել բոլոր անդամ պետությունները.

տեխնիկական կանոնակարգում՝ 5 ակտ՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի ««Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 19 որոշմամբ հանձնարարվել է Հանձնաժողովի, անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ, մշակել և հաստատել Միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման ու վարման կարգը և նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման կարգը՝ ապահովելով դրանց ուժի մեջ մտնելը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հանձնաժողովի կոլեգիայի նիստին կարգերն ընդունելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծի ուսումնասիրումը տեղափոխվել է ավելի ուշ ժամկետ՝ հաշվի առնելով ստացված առաջարկների լրացուցիչ մշակման անհրաժեշտությունը, այդ թվում՝ մինչև այդ կարգերի ընդունումը քիմիական արտադրանքի առանձին կատեգորիաների պետական գրանցման մասով տեխնիկական կանոնակարգի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության դիրքորոշումը.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 11 կարգադրությամբ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի մասին, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով, և այդպիսի արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 13-ը ժամկետով։

Չի կատարել Ղազախստանի Հանրապետությունը.

3) չեն ավարտվել ««Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Արձանագրությունն ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 23-ին։

Չեն վավերացրել Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը.

4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 14 կարգադրությամբ «Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման կարգի և պայմանների մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 2-ը ժամկետով։

Չի կատարել Ղազախստանի Հանրապետությունը.

5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 36 կարգադրությամբ «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2019 թվականի հունիսի 7-ը ժամկետով։

Չի կատարել Ղազախստանի Հանրապետությունը։

Միևնույն ժամանակ, Ղազախստանի Հանրապետությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ ներպետական ընթացակարգերի անցկացումը պլանավորում է ավարտին հասցնել 2020 թվականի սկզբին.

իրավական ապահովում՝ 2 ակտ՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 192 կարգադրությամբ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև՝ պետական գաղտնիքին (գաղտնիքներին) դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվությունը փոխանակելու կարգի մասին» համաձայնագրի նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար՝ մինչև 2016 թվականի հունվարի 20-ը ժամկետով։

Ներկա պահին իրականացվում է Համաձայնագրի նախագծի լրամշակումը՝ անդամ պետությունների փորձագետների մակարդակով կատարվող ներպետական համաձայնեցման արդյունքներով.

2) չեն ավարտվել «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Համաձայնագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 14-ին։

Չի վավերացրել Հայաստանի Հանրապետությունը։