ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


18 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Հիմք ընդունել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը (այսուհետ՝ ռազմավարական ուղղությունների նախագիծ):

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 27-ը ռազմավարական ուղղությունների նախագծի վերաբերյալ դիտողությունները և առաջարկներն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

3. Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 3 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբին՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 3-ը լրամշակել ռազմավարական ուղղությունների նախագիծը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացրած դիրքորոշումները։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ապահովել 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 12:00 (Մոսկվայի ժամանակով) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների խորհրդակցության անցկացումը տեսաժողովի ձևաչափով՝ ռազմավարական ուղղությունների լրամշակված նախագիծը քննարկելու համար.

ռազմավարական ուղղությունների լրամշակված նախագիծը քննարկման ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան